Արդյո՞ք ամերիկյան արդարադատությունը գնահատակսն կտա Իլհամ Ալիևի թիկնապահների կողմից Վաշինգտոնում ցուցարարների ծեծկռտուքին

ԱՄՆ լրատվամիջոցները շարունակում են քննարկել Վաշինգտոնում տեղի ունեցած միջադեպը: Պաշտոնական այցով Միացյալ Նահանգներ ժամանած Իլհամ Ալիևի թիկնապահները ծեծել են բողոքի ցույց կազմակերպած ադրբեջանցի իրավապաշտպաններին: Ի՞նչ մանրամասներ են հայտնի միջադեպի մասին: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը:

«Այդ միջադեպը տեղի է ունեցել Վաշինգտոնի Փենսիլվանիա ավինյուում՝ Վալդոր Ֆաստոնիա հյուրանոցի հարևանությամբ, ուր Իլհամ Ալիևին ուղեկցող ամբողջ պատվիրակությունն էր մնում: Ադրբեջանցի մի խումբ էմիգրանտներ, որոնք հավանաբար քաղաքական ապաստան են ստացել ԱՄՆ-ում, հյուրանոցի շենքի առջև բողոքի ցույց էին կազմակերպել՝ բողոքելով Ադրբեջանում քաղբանտարկյալների դեմ այդ իրականացվող, շարունակվող արշավը: Իլհամ Ալիևի թիկնապահները դաժանորեն ծեծի էին ենթարկել հայրենակիցներին՝ բռունցքներով, ոտքերով, գցելով նրանց գետնին: Նրանց անգամ չէր կաշկանդում այն, որ այդ ամենը տեսանկարահանվում էր և, որ դրան ականատես էին ու ներկա էին հենց ամերիկացի ոստիկանները: Տեսանյութերն այժմ տարածվում են ամբողջ աշխարհով մեկ: Նկատվում է, որ իրավապահները չեն արձագանքում, քանի որ հասկանում են, որ ավելի լուրջ խնդիր կարող էր առաջանալ, այսինքն՝ բախում ոստիկանների և թիկնապահների միջև: Եվ ակնհայտ էր, որ դա կայացրած որոշման հետևանք էր, և այդ ամենը տեղի էր ունենում գրեթե նույն այն րոպեներին, երբ Դոնալդ Թրամփը կոմպլիմենտներ էր շռայլում Իլհամ Ալիևի հասցեին և պատմում էր, թե ինչ հրաշալի երկիր է Ադրբեջանը և ինչ գեղեցիկ անուն ունի այդ պետությունը: Այժմ այս տեսանյութից արդեն պարզ է դառնում, թե ինչ են իրականում իրենցից ներկայացնում Ադրբեջան պետությունն ու այդ երկրում կառավարող վարչակազմը»,-ասել է Երկանյանը:

Ինչպե՞ս են բացատրում Բաքվում: Ինչպե՞ս են վերաբերվում տեղի ունեցածին ԱՄՆ-ում: Ժամանակին նման միջադեպ էր եղել նաև Թուրքիայի նախագահի թիկնապահների մասնակցությամբ:

Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում:

Leave a Comment