Չեչնիայից Հայաստան ժամանած Ռուսաստանի քաղաքացուն, որը կասկածվում էր իր դստերը առևանգելու ու մահվան սպառնալիքներ հնչեցնելու մեջ, արտաքսվել է երկրից: Տեղեկությունն այս մասին հաստատում են իրավապահները: Ի՞նչ է հայտնի: Թեմայի շուրջ՝ «Հորիզոնի» տաղավարում մանրամասներ է հայտնել Արտյոմ Երկանյանը:
«Հայտնի է, որ փետրվարի 7-ին Շենգավիթի ոստիկանության բաժանմունքն ահազանգ էր ստացել այն մասին, որ մի օտարերկրացի ժամանել է Հայաստանը, առևանգել է այստեղ գնտվող իր դստերը և նրա հասցեին մահվան սպառնալիքներ է հնչեցնում: Իրավապահները օպերատիվ արձագանքնեցին, հայտնաբերեցին այդ օտարերկրացուն: Պարզվեց, որ նա Ռուսաստանի Չեչնիայի Հանրապետությունից ժամանած մեկն է, որի դուստրը այստեղ ընտանիքից թաքնվում էր: Այդ տղամարդը վնասազերծվել է և օրեր անց արտաքսվել Հայաստանից: Նրա դստեր մասին ոչնինչ հայտնի չէ: Միայն կարող ենք ենթադրել, որ այդ օրիորդը, հավանաբար հայրենիքում կատարել է ինչ-որ մի արարք, որը հակասում է կամ շարիաթի կամ ադաթի կանոններին, բայց, հավանաբար, մեր աշխարհիկ ընկալմամբ դա ընդունելի արարք է»,-ասել է Արտյոմ Երկանյանը:
Սա միակ նման դեպքը չի: Ի՞նչ են ենթադրում միջազգային կանոններն ու Հայաստանի ստանձնած պարտավորությունները՝ բռնությունից թաքնվող անձանց պաշտպանություն ապահովելու հարցում:
Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում: