Միացյալ Նահանգների ու Իրանի ներկայացուցիչների միջև միջնորդավորված բանակցությունների վճռորոշ փուլը ոչ մի դրական ավարտ չի ունեցել: Վաշինգտոնում խոստովանում են, որ հիասթափված են ու հաստատում են, որ Իրանի միջուկային ծրագրի շուրջ վիճելի խնդիրների դիվանագիտական լուծնան հավանականությունը զգալիորեն նվազել է: Ստեղծված պայմաններում ամերիկյան լրատվամիջոցները հավանական են համարում ռազմական գործողությունների սկիզբն արդեն մոտակա օրերի կամ շաբաթների ընթացքում: Որքանո՞վ է աճել ռազմական գոծողությունների հավանականությունը: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը:
«Այդպիսի տպավորություն է ստեղծվում: Գիտենք, որ փետրվարի 17-ին Շվեյցարիայում՝ Ժնևում կայացան Իրան-ԱՄՆ բանակցությունները՝ Օմանի միջնորդությամբ: Կողմերը ներկայացված էին հետևյալ կերպ՝ Իրանը ներկայացված էր մեծ պատվիրակությամբ, որի ղեկավարը ԱԳ նախարար Աբբաս Արաղչին էր, ամերիկյան պատվիրակությունը ղեկավարում էին Թրամփի անձնական ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆն ու իր դստեր ամուսին Ջարեդ Քուշները: Մամուլը գրում է, որ այս բանակցությունները չտվեցին որևէ դրական արդյունք, ինչը նշանակում է, որ խնդրի լուծման ռազմական հավանականությունը կտրուկ ավելանում է: Եվ այժմ ամերիկյան մամուլն անգամ կոնկրետ օրեր է հիշատակում, թե երբ կարող են սկսվել ռազմական գործողությունները: Պատերազմի հավանականությունը բարձր է համարում անգամ Սպիտակ տան մամլո խոսնակը: Քերոլայն Լևիթը հայտարարել է, որ կան բազմաթիվ փաստարկներ՝ հօգուտ Իրանի դեմ ամերիկյան ռազմական հարձակման: CNN հեռուստաալիքն օրինակ հայտնում է, որ ռազմական գործողությունները կարող են սկսվել այս շաբաթ օրը, այսինքն՝ երկու օրից»,-ասել է Արտյոմ Երկանյանը:
Ի՞նչ դիրքորոշում ունի Ռուսաստանը: Ի՞նչ վտանգներ են մեզ սպառնում ստեղծված իրավիճակում:
Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում: