Իրանի դեմ ամերիկյան հարձակումը հնարավոր է չկայանա. Թեհրանը պատրաստ է զիջումների

Թեհրանն ու Վաշինգտոնը զգուշավոր լավատեսություն են ցուցաբերում՝ իրանական միջուկային ծրագրի շուրջ երկկողմ ընդունելի համաձայնություն կնքելու հնարավորության հարցում: Ուժային հարված հասցնելու սպառնալիքներից հետո ամերիկացիները համաձայնվել են վերադառնալ բանակցությունների: Ի՞նչ է փոխվել: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը.

«Այս տարի Ժնևում՝ Օմանի միջնորդությամբ, բանակցությունների երկու փուլ է տեղի ունեցել: Առաջին փուլը փակուղի էր բերել կողմերին, դրանից հետո ԱՄՆ-ի կողմից հնչեցին չափազանց կոշտ հայտարարություններ, որոնցից պարզ էր դառնում, որ Վաշինգտոնը պատրաստվում է ռազմական հարձակման: Անգամ մամուլում հիշատակվում էր օրը, թե երբ է հավանական, որ ԱՄՆ-ն անցներ հարձակման: Խոսքն անցած շաբաթ օրվա մասին էր: Դրանից հաշված ժամեր առաջ հավանաբար,  իրավիճակ է փոխվել»,-ասել է Երկանյանը:

Ե՞րբ կլինի բանակցությունների հաջորդ փուլը ու հնարավո՞ր է, որ այն գործարքի կնքումով պսակվի: Իսկ եթե ոչ, ի՞նչ զարգացումների սպասենք:

Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում:

Leave a Comment