Թեհրանը հավաստիացնում է, թե Թուրքիային հարված չի հասցրել. Էրդողանը ձևացնում է, թե հավատում է

Թուրքիայում, ենթադրաբար, Իրանի կողմից արձակված հրթիռի վնասեզերծումից հետո տեղի ունեցած Էրդողանի ու Փեզեշքիանի հեռախոսային զրույցը նվազեցրեց Անկարայի ու Թեհրանի միջև եղած առճակատումը: Միջադեպը հակասական գնահատականներ է առաջացրել: Պարզվե՞լ է, թե իրականում ի՞նչ նպատակ է հետապնդել այդ հրթիռի արձակումը: Թեմայի շուրջ «Հորիզոնի» տաղավարում մանրամասներ է ներկայացրել Արտյոմ Երկանյանը: «Հիշեցնեմ՝ երեկ այդ բալիստիկ հրթիռը, ենթադրաբար, Իրանից է … Read more

Իրանի նախագահը հավաստիացրել է Իլհամ Ալիևին, որ իրենք չեն հարվածել Նախիջևանին

Բաքվի ու Թեհրանի միջև լարվածությունը փոքր-ինչ նվազել է: Կիրակի օրը հեռախոսազրույց է տեղի ունեցել Ադրբեջանի ու Իրանի նախագահների միջև: Ի՞նչ հարցեր են քննարկել: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Հեռախոսազրույցը տեղի է ունեցել իրանական կողմի նախաձեռնությամբ: Պաշտոնական հաղորդագրություններում ասվում է, որ Իրանի նախագահը շնորհակալություն է հայտնել Ալի Խամենեիի մահվան կապակցությամբ հայտնած ցավակցության համար և … Read more

Իրանի օդային հարված է հասցնում Ադրբեջանին. Ալիևը սպառնում է «երկաթե բռունցքով»

Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած տեղեկության համաձայն, այսօր ցերեկը Նախիջևանի ինքանավությունը հարձակման է ենթարկվել Իրանի տարածքից: Ըստ աղբյուրի՝ Ադրբեջանի տարածքին հարվածներ են հասցվել անօդաչու սարքերի միջոցով: Ի՞նչ մանրամասներ են հայտնի: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Եթե հավատանք ադրբեջանական վարկածին, ապա ժամը մոտավորապես 12-ի հատվածում, Իրանի տարածքից արձակված 4 անօդաչու սարք Նախիջևանի տարածքում տարբեր օբյեկտներ … Read more

Ի՞նչ է հայտնի Իրանի հաջորդ հավանական առաջնորդի մասին ու որքանո՞վ է նրա ընտրությունը բխում Հայաստանի շահերից

Հակասական տեղեկություններ են հասնում Թեհրանից Իրանի նոր հոգևոր առաջնորդի ընտությունների վերաբերյալ: Ըստ որոշ տեղեկությունների՝ Ալի Խամենեի սպանությունից հետո արդեն ընտրվել է նրա ժառանգորդը: Պաշտոնապես այս տեղեկությունները չեն հաստատվում: Որքանո՞վ է դա հավաստի: Թեմայի շուրջ՝ «Հորիզոնի» տաղավարում մանրամասներ է ներկայացրել Արտյոմ Երկանյանը: «Ինչպես հայտնի է՝ հոգևոր առաջնորդին ընտրում է, այսպես կոչված, փորձագետների խորհուրդը, որը բաղկացած է … Read more

Ինչո՞ւ Իրանը չի հարվածում Թուրքիայի տարածքում գործող ամերիկյան Ինջիրլիք ռազմաբազային

Թուրքիան Իրանի միակ հարևանն է, որը ՆԱՏՕ-ի անդամ է: Ու տարօրինակ է, որ Թուրքիան նաև Իրանի այն բացառիկ հարևաններից է, որին հաջողվել է խուսափել Իրանի հարվածներից: Միթե՞ կարող ենք հավատալ, որ ամերիկացիները չեն օգտագործել Իրանի դեմ Թուրքիայի տարածքում իրենց ունեցած ռազմական բազաները: Թեմայի շուրջ՝ «Հորիզոնի» տաղավարում մանրամասներ է ներկայացրել Արտյոմ Երկանյանը: «Երեկ տեղեկություն տարածվեց և … Read more

Դուբայում ապրող մեր հայրենակցուհին «Հորիզոնին» մանրամասներ է հայտնել

Ի՞նչ իրավիճակ է Դուբայում. արդյո՞ք Իրանի հարվածներից հետո վերականգնվել է կյանքի բնականոն ռիթմը, գործո՞ւմ են արդյոք օդանավակայանները. Դուբայում ապրող մեր հայրենակցուհի Լիլիթ Մելքոնյանը «Հորիզոնին» մանրամասներ է փոխանցել: Մանրամասները՝ տեսանյութում:

Իրանի ադրբեջանցիները փորձում են հակահայկական տրամադրություններ հրահրել՝ ներկայացնելով Հայաստանը որպես Իսրաելի դաշնակից

Իրանի շուրջ ծավալվող պատերազմական գործողություններին «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: Հարցին, թե Ադրբեջանը Իսրայելի ամենահավատարիմ դաշնակիցն է մեր տարածաշրջանում և դա հաշվի առնելով տարօրինակ կարո՞ղ է թվալ այն, որ Իրանը դեռ որևէ ուժային գործողություն Ադրբեջանի նկատմամբ չի ձեռնարկել, Երկանյանը հետևյալն է նշել. «Իրանը հարվածներ է հասցրել իր հարևան 11 պետությունների ուղղությամբ՝ Բահրեն, Իրաք, Հորդանան, … Read more

Այսօրվա ժնևյան բանակցություններից կախված է` կհարվածե՞ն ամերիկացիները Իրանին, թե՝ ոչ

Ժնևում մեկնարկել է Իրանի ու Միացյալ Նահանգների միջև բակակցությունների վճռորոշ փուլը: Միջուկային ծրագրի շուրջ գործարքի կայացումից է կախված՝ կիրականացնի՞ Վաշինգտոնը ուժային հարվածներ Թեհրանի նկատմամբ, թե՝ ոչ: «Հորիզոնի» տաղավարում թեմայի շուրջ մանրամասներ է հայտնել Արտյոմ Երկանյանը. «Սա արդեն բանակցությունների՝ այս տարվա 3-րդ փուլն է: Առաջին փուլն, ըստ էության, բացասական արդյունք արձանագրեց: Դրանից հետո ամերիկացիներն արդեն սկսեցին … Read more

Սեռական բնույթի ծառայությունների էլիտար ցանցի հիմնադիր Ջեֆրի Էփշթեյնն Էրդողանի թիմակիցների հետ քննարկում էր հայկական լոբբիին հակազդելու հարցը

Սկանդալային նոր տեղեկություններ Ջեֆրի Էփշթեյնի ու Թուրքիայի կառավարության միջև կապերի մասին: Սեռական բնույթի ծառայությունների էլիտար ցանցի հիմնադիր Էփշթեյնը պարզվում է Էրդողանի թիմակիցների հետ քննարկում էր հայկական լոբբիին հակազդելու հարցը: Ի՞նչ է հայտնի: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «ԱՄՆ արդարադատության նախարարության կողմից վերջերս հրապարակված այդ «Էփշթեյնի ֆայլերը» վկայում էին այն մասին, որ Թուրքիայի իշխանությունները … Read more

Արդյո՞ք Իրանի քրդերը կմիանան ամերիկացիներին զինված հարձակման դեպքում

Ամերիկյան մամուլը գրում է, որ Միացյալ Նահանգերին հաջողվել է գրավել Իրանի հյուսիսում բնակվող քրդերին իր կողմը: Ըստ հրապարակումների, քրդական կազմակերպությունները Իրանի դեմ ամերիկյան հարվածի դեպքում պատրաստ կլինեն զինված պայքարի անցնել Թեհրանի վարչակազմի դեմ: Որնքանո՞վ է հավանական այդպիսի սցենարը: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Համենայն դեպս տեղեկություն է տարածվել այն մասին, որ փետրվարի 22-ին … Read more