Արդյո՞ք կբողոքարկվի Ռուբեն Վարդանյանի դեմ Բաքվում կայացված վճիռը Եվրադատարանում

Ադրբեջանական լրատվամիջոցները նոր մանրամասներ են հայտնում Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի դեմ շինծու մեղադրանքի հիման վրա կայացրած դատավճռի վերաբերյալ: Ի՞նչ է հայտնի դարձել: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը:

«Դե, ինչպես երեկ տեղեկացրել էինք, ադրբեջանական դատարանը 20 տարվա ազատազրկման էր դատապարտել Ռուբեն Վարդանյանին: Հավանաբար կարծում էին, որ դա կընկալվի որպես մարդասիրության դրսևորում՝ հաշվի առնելով այն, որ դատախազը ցմահ ազատազրկում էր պահանջել: Բայց մենք գիտենք՝ ադրբեջանական բանտում պահման պայմանները և, կարծում եմ՝ դա հավասարազոր է ցմահ ազատազրկման: Ադրբեջանական լրատվամիջոցները պարզել են, որ այդ դատական վճռի համաձայն, Ռուբեն Վարդանյանը առաջին 10 տարին պետք է անցկացնի բանտում, հաջորդ 10 տարին՝ խիստ ռեժիմի հաստատությունում: Դատավճռի վերաբերյալ տարբեր երկրներից արդեն արձագանքներ կան. մասնավորապես՝ իրավապաշտպան «Amnesty International» հեղինակավոր կազմակերպությունն այդ դատավճիռը որակել է անօրինական՝ հայտարարելով, որ այն դարձել է էթնիկ հայ առաջնորդների նկատմամբ դատական ֆարսի գագաթնակետը»,-ասել է Արտյոմ Երկանյանը:

Արդյո՞ք վճիռը կբողոքարկվի: Արժի՞ մեծ հույսեր կապել Եվրադատարանի հետ:

Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում:

Leave a Comment