Բաքվի բանտում գտնվող Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի գործով շինծու դատավարությունն ավարտվել է: Հաջորդ նիստին սպասվում է վճռի հրապարակումը: Ե՞րբ կհրապարակվի վճիռը ու այն ինպիսի՞նն է լինելու: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը:
«Փետրվարի 10-ին կայացավ, ըստ էության վերջին դատական նիստը: Դատավորը հեռացել է խորհրդակցական սենյակ և վաղը սպասվում է վճռի հրապարակումը: Կասկած չկա, որ վճիռը լինելու է մեղադրական և, որ դատավորը բավարարելու է դատախազի պահանջը և ցմահ ազատազրկում է նշանակելու՝ թեև ոչ մի փաստ չի ներկայացվել Ռուբեն Վարդանյանի դեմ առաջ քաշված այդ 42 մեղադրանքների, որոնց ճնշող մեծամասնությունը պարզապես աբսուրդային են, քանի որ դրանցից մի քանիսն անգամ վերաբերում է իրադարձությունների, որոնք տեղի են ունեցել Ռուբեն Վարդանյանի Արցախ գալուց 30 տարի առաջ: Չնայած այդ ամենին, կասկած չկա, որ վճիռը կկայացվի, ինչպես որ դատարանը բավարարեց մեր մյուս հայրենակիցների դեպքում»,-ասել է Արտյոմ Երկանյանը:
Հնարավո՞ր է որ վճռի կայացումից հետո նա ազատ արձակվի, ինչպես հունվարին եղավ մեր չորս՝ անօրեն դատապարտված հայրենակիցների դեպքում: Վարդանյանի վերջին խոսքի ու նրա գործով դատավարության մասին մեզ ավելի շատ բան է հայտնի, քան մյուս անօրեն պահվող մեր հայրենակիցների դեպքում: Ինչո՞վ է պայմնավորված այն, որ Վարդանյանի հարազատներին հնարավորություն է տրվում տեղեկանալ իրականության մասին ու փոխանցել տեղեկությունները: Մինչդեռ մյուսների դեպքում՝ ոչ:
Մանրամասները՝ ամբողջական հարցազրուցում: