Կարապետյանի տնային կալանքի որոշման դեմ ներկայացված բողոքի որոշումը հրապարակվելու մարտի 5-ին․փաստաբան

Փաստաբան Արամ Վարդևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Սամվել Կարապետյանի նկատմամբ քաղաքական հետապնդման աբսուրդը և վախերն այլևս տևում են շուրջ 9 ամիս: Առաջիկայում կներկայացվեն «գործի» վերաբերյալ լրացուցիչ տվյալներ: Այս պահի դրությամբ տնային կալանքի որոշման դեմ մեր կողմից դեռևս 2026 թվականի փետրվարի 8-ին ներկայացված վերաքննիչ բողոքի վերաբերյալ որոշումը հրապարակվելու է 2026 թվականի մարտի 5-ին: Ուժեղ Հայաստան … Read more

Հայկական համայնքներում Իրանի հարվածներից զոհերի կամ վիրավորների մասին տեղեկություններ չկան

Իրանի ենթադրյալ հարվածների ներքո գտնվող վտանգավոր բոլոր գոտիներում, հայկական համայնքներում ապրողների շրջանում զոհերի և վիրավորների մասին ժամը 17:00-ի դրությամբ տեղեկություններ չկան. այս մասին Հորիզոնին հայտնել են Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակից: Մանրամասները՝ տեսանյութում:

Կասկադյորական ավտովթար՝ Կոտայքի մարզում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online

Այսօր՝ մարտի 3-ին, կասկադյորական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 02:30-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 28-ամյա Ռաֆիկ Ս.-ն իր վարած «ՎԱԶ 21703» մակնիշի ավտոմեքենայով Մայակովսկի-Ձորաղբյուր ճանապարհին դեռևս անհայտ հանգամանքներում բախվել է քարերին ու հողաթմբերին և գլխիվայր հայտնվել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանը պատկանող բետոնե էլեկտրասյան մոտ։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։ … Read more

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Օմանի Սուլթանության ԱԳ նախարարի հետ

Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Օմանի Սուլթանության ԱԳ նախարար Բադր բին Համադ բին Համուդ Ալ-Բուսաիդիի հետ: Զրուցակիցները քննարկել են Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը: Ընդգծվել է խաղաղ միջոցներով հանգուցալուծման հասնելու, դիվանագիտությանն առաջնահերթություն տալու կարևորությունը, ինչի համատեքստում բարձր են գնահատվել Օմանի կողմից գործադրված ջանքերը: Նախարար Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Օմանից և ԱՄԷ-ից Հայաստան … Read more

ՄԻՊ-ը մասնակցել է «Գենդերային հավասարությունը որպես ժողովրդավար ընտրությունների հիմնասյուն» խորագրով աշխատաժողովին

Մարտի 3-ին ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մասնակցել և բացման խոսքով հանդես է եկել «Գենդերային հավասարությունը որպես ժողովրդավար ընտրությունների հիմնասյուն» խորագրով աշխատաժողովին։ Ողջունելով ներկաներին և կարևորելով աշխատաժողովի անցկացումը համապետական ընտրություններին ընդառաջ՝ Պաշտպանը նշել է, որ քննարկումը կարևոր հնարավորություն է ընձեռում բարձրաձայնելու ընտրական գործընթացում ներառական և գենդերային հավասարության երաշխավորման հարցերը, որոնք առանցքային նշանակություն ունեն ընտրական … Read more

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Օմանի ԱԳ նախարարի հետ

Մարտի 3-ին Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Օմանի Սուլթանության ԱԳ նախարար Բադր բին Համադ բին Համուդ Ալ-Բուսաիդիի հետ: Զրուցակիցները քննարկել են Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը: Ընդգծվել է խաղաղ միջոցներով հանգուցալուծման հասնելու, դիվանագիտությանն առաջնահերթություն տալու կարևորությունը, ինչի համատեքստում բարձր են գնահատվել Օմանի կողմից գործադրված ջանքերը: Նախարար Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Օմանից և … Read more

Դիվանագետները և տարբեր երկրների քաղաքացիները Իրանից Հայաստանով են դուրս գալիս

Հայ-իրանական սահմանով արդեն տարհանվել են Չինաստանի, Հայաստանի և Վրաստանի քաղաքացիներ, ինչպես նաև Իրանում աֆրիկյան երկրի դեսպանատան աշխատակիցներ։ Այս մասին հայտնում է տեղում գտնվող Sputnik Արմենիայի թղթակիցը։ Անցակետի աշխատանքի վերականգնումից հետո սահմանը հատել են Իրանում բնակվող հայեր, Իրանի քաղաքացիներ և օտարերկրացիներ։ Աֆրիկյան դիվանագիտական ​​​​առաքելության աշխատակիցներից մեկը հաստատել է, որ մեկնելու որոշումը կայացվել է ստեղծված իրավիճակի պատճառով, սակայն հրաժարվել … Read more

ՀՈԳՎ ենթակա ստորաբաժանումների ծառայողները հետախուզվողների են հայտնաբերել

Համայնքային ոստիկանության Տարոնի բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում մարտի 2-ին Վանաձոր քաղաքի Կարեն Դեմիրճյան փողոցում հայտնաբերել, ձերբակալել և բաժին են տեղափոխել 22-ամյա մի երիտասարդի, որը հետախուզվում էր երթևեկության անվտանգության և տրանսպորտի շահագործման կանոնները խախտելու մեղադրանքով. խափանման միջոցը՝կալանք: Նա տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ:***Համայնքային ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում մարտի 2-ին Վանաձոր քաղաքի … Read more

Համլետ Մանուկյանը ճանաչվել է 2025 թ. լավագույն մարմնամարզիկ – Live News

Սպորտային մարմնամարզության Եվրոպայի չեմպիոն, Ունիվերսիադայի հաղթող, երիտասարդների աշխարհի կրկնակի չեմպիոն Համլետ Մանուկյանը ճանաչվել է 2025 թ. լավագույն տղամարդ մարմնամարզիկ: 18-ամյա մարզիկը հաղթող է ճանաչվել Մարմնամարզության միջազգային ֆեդերացիայի կայքում անցկացված քվեարկության արդյունքում՝ ստանալով ավելի քան 1 մլն 30 հազար ձայն (51 %): Համլետ Մանուկյանի հետ լավագույնի կոչման համար պայքարել են նաև սպորտային ակրոբատիկայի Եվրոպայի բրոնզե մեդալակիր, … Read more

Մերձավոր Արևելքում կոնֆլիկտի ռազմավարական շրջանակը շարունակում է ընդլայնվել

Մերձավոր Արևելքում էսկալացիայի ֆոնին Մոսկվան Անկարային տեղեկացրել է «Թուրքական հոսք» ու «Երկնագույն հոսք» գազամուղներին սպառնացող վտանգների մասին: Նշված գազամուղերը ստեղծված կոնֆլիկտային կոնֆիգուրացիայում կարող են առանցքային դեր խաղալ Եվրոպայի էներգետիկ անվտանգության ապահովման գործում: Կատարում հեղուկացված գազի արտադրության դադարեցումն ու Հորմուզի նեղուցի փակումը գազի լուրջ պակասորդ են ստեղծում եվրոպական շուկայում, ինչը արտահայտվում է նաև գազի ֆյուչերսների աճի … Read more