Հունգարիայի կառավարությունը դադարեցնում է աշխատանքային վիզաների տրամադրումը Հայաստանի քաղաքացիներին

Հունգարիայի կառավարությունը կտրուկ և անակնկալ որոշում է կայացրել։ Բուդապեշտը պաշտոնապես հայտարարել է, որ այս ուրբաթ օրվանից սկսած՝ ամբողջությամբ դադարեցնում է աշխատանքային վիզաների տրամադրումը մի քանի երկրների, այդ թվում՝ Հայաստանի քաղաքացիներին։ Հունգարիայի իշխանությունների «սև ցուցակում» հայտնվել են երեք պետություններ՝ Հայաստանը, Վրաստանը և Ֆիլիպինները։

ՀՀ քաղաքացիների համար Ռուսաստանում գործող միգրացիոն արտոնությունները կարող են չեղարկվել. ՌԴ Պետդումայի փոխխոսնակ

ՌԴ Պետդումայի փոխխոսնակ Պյոտր Տոլստոյը չի բացառել, որ Հայաստանի քաղաքացիների համար Ռուսաստանում գործող միգրացիոն արտոնությունները կարող են չեղարկվել, եթե Հայաստանը կորցնի Ռուսաստանի ռազմավարական դաշնակցի կարգավիճակը։ Հաղորդում է «Ինտերֆաքս»-ը: «Կուզենայի նախազգուշացնել բոլոր այն գործիչներին, որոնք այսօր փորձում են հեռանալ Ռուսաստանից, որ Հայաստանի համար շատ ավելի վատ կլինի, եթե Ռուսաստանը սկսի հեռանալ Հայաստանից։ Հայաստանի քաղաքացիների համար գործող ներկայիս … Read more

Դիվանագետները և տարբեր երկրների քաղաքացիները Իրանից Հայաստանով են դուրս գալիս

Հայ-իրանական սահմանով արդեն տարհանվել են Չինաստանի, Հայաստանի և Վրաստանի քաղաքացիներ, ինչպես նաև Իրանում աֆրիկյան երկրի դեսպանատան աշխատակիցներ։ Այս մասին հայտնում է տեղում գտնվող Sputnik Արմենիայի թղթակիցը։ Անցակետի աշխատանքի վերականգնումից հետո սահմանը հատել են Իրանում բնակվող հայեր, Իրանի քաղաքացիներ և օտարերկրացիներ։ Աֆրիկյան դիվանագիտական ​​​​առաքելության աշխատակիցներից մեկը հաստատել է, որ մեկնելու որոշումը կայացվել է ստեղծված իրավիճակի պատճառով, սակայն հրաժարվել … Read more