Փաշինյանը և Կոբախիձեն ստորագրել են տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստի արձանագրությունը (տեսանյութ)

Վրաստանում տեղի է ունեցել փաստաթղթերի ստորագրման արարողություն: Ստորագրվել է Հայաստանի և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 15-րդ նիստի արձանագրությունը: Այն ստորագրել են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն, որին հաջորդել են վարչապետների հայտարարությունները:

ՀՀ և Վրաստանի ԱԳ նախարարները քննարկել են Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը

Մարտի 4-ին քաղաք Սիղնաղիում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլու հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Վրաստանի միջև երկկողմ գործընկերության օրակարգային հարցեր՝ ընդգծելով, որ երկու երկրների միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստի նախապատրաստումը և հաջող անցկացումը դինամիկ փոխգործակցության հերթական դրսևորումն է։ … Read more

«Նպատակային ծրագրեր-2027»․ ՀՀ գերատեսչությունների առաջադրած թեմաներով ներկայացվել է 200 գիտահետազոտական նախագիծ

ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի հայտարարած «Նպատակային ծրագրեր-2027» մրցույթի շրջանակում ՀՀ պետական մարմինների կարիքներից բխող գիտական խնդիրների լուծման նպատակով ներկայացվել է 200 գիտական նախագիծ՝ ավելի քան 14 մլրդ դրամ ընդհանուր ծավալով։ Մրցույթի նպատակն է աջակցել պետական մարմինների ռազմավարական խնդիրների լուծմանը և արդյունավետ կառավարմանը միտված հետազոտությունների իրականացմանը, ինչպես նաև ձևավորել և զարգացնել պետական կառավարման մարմինների և … Read more

Վերջին անվճար տեղափոխումը Մասկատ-Երևան՝ Fly One-ի թռիչքի ուղևորների համար. ԱՄԷ-ում ՀՀ դեսպանատուն

ԱՄԷ-ում ՀՀ դեսպանությունից տեղեկացնում են, որ այն քաղաքացիները, ովքեր արդեն ունեն և ձեռք կբերեն Fly One ընկերության կողմից մարտի 5-ին երեկոյան ժամը 21:00-ին կայանալիք Մասկատ-Երևան տոմսերը, կարող են օգտվել ԱՄԷ-ում ՀՀ դեսպանության և Դուբայում ՀՀ գլխավոր հյուպատոսության կողմից կազմակերպված ՎԵՐՋԻՆ ԱՆՎՃԱՐ տեղափոխման հնարավորությունից։ «Նշենք նաև, որ Մասկատ-Երևան թռիչքի տոմսերը կարող եք ձեռք բերել՝ զանգահարելով հետևյալ … Read more

Գեղարքունիքի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող ատրճանակը

Քրեական ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություն էր ստացվել, որ Ավազան գյուղի 49-ամյա բնակիչը ապօրինի պահում է մարտական ատրճանակ։ Մարտի 2-ին Համայնքային ոստիկանության Վարդենիսի բաժին հրավիրված 49-ամյա տղամարդը ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում հայտնել է, որ տեղեկությունը հավաստի է:Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննությամբ Ավազան գյուղի բնակչի տան հարակից կիսաքանդ շինությունում հայտնաբերվել է ակոսափող ատրճանակ: Կատարվում … Read more

Ինչպիսի եղանակ է սպասվում մարտի 4-9-ը

Երևանում մարտի 4-ին կեսօրից հետո, 5-ի գիշերը, 7-8-ին, 9-ի գիշերը սպասվում են տեղումներ․ գիշերային ժամերին ձյան, ցերեկային ժամերին ձնախառն անձրևի և անձրևի տեսքով։ Մարտի 5-ի ցերեկը, 6-ին և 9-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հանրապետության տարածքում մարտի 4-ի ցերեկը, 5-ին, 7-9-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ․ լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան, հովտային շրջաններում ձնախառն … Read more

Արմավիրի մարզի որոշ հասցեներում 24 ժամ լույս չի լինի

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ մարտի 4-ին ժամը 16:00-ից մինչև մարտի 5-ը 16:00-ն կդադարեցվի  Արգինա, Շենիկ գյուղերի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Բնակարանային գողություն կատարած տղամարդը հայտնաբերվել է. Երևանի քրեական ոստիկանների բացահայտումը

Փետրվարի 28-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել էր, որ Երևանի Մանուկ Աբեղյան փողոցում գտնվող իր տնից գողություն է կատարվել: Դեպքի վայր են մեկնել Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները: Պարզվել է, որ օգտվելով տունը բնակեցված չլինելու հանգամանքից՝ տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել էին պատուհանը և գողացել կենցաղային իրեր։ Գողության փաստով քրեական վարույթ էր … Read more

Կասեցվել է «Կարասի» ևս մեկ մասնաճյուղի արտադրական գործունեությունը

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչների կողմից «ԱՄՏՋ» ՍՊ ընկերությանը պատկանող «Կարաս» հանրային սննդի օբյեկտում (ք․ Երևան, Գ․ Նժդեհ 34) իրականացված ստուգման ընթացքում պարզվել է, որ խախտվել են սանիտարահիգիենիկ պահանջները: Այսպես՝– սննդի կառույցի պատերի մի մասը չեն ունեցել հարթ մակերես, պատրաստված չեն եղել անջրանցիկ, չներծծող նյութերից,– առաստաղների մի մասը կառուցված չեն եղել այնպես, որ … Read more

Քննարկվել է ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ընտրության հարցը

Ազգային ժողովը մարտի 4-ի հերթական նիստում քննարկել է  Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ընտրության հարցը: ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը հայտնել է, որ Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թափուր պաշտոնում ընտրվելու համար խմբակցությունն առաջադրել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Վանիկ Օհանյանի թեկնածությունը: Թեկնածուի կենսագրությունը՝ այստեղ: Ելույթ ունենալով՝ Վանիկ Օհանյանը շնորհակալություն է հայտնել գործընկերներին այդ … Read more