Սարգիս Ստեփանյանը 6-րդ անգամ դարձավ Եվրոպայի չեմպիոն. «Այս հաղթանակը մեր երբեք չկոտրվող հայ մարդու հաղթանակն է»

Այսօր Հունգարիայի մայրաքաղաք՝ Բուդապեշտում անցկացվող Պարաբազկամարտի Եվրոպայի 28-րդ առաջնությունում, նստած 80 կգ և ավելի քաշային կարգում նվաճեցի ոսկե մեդալը և 6-րդ անգամ դարձա Եվրոպայի չեմպիոն։  Այս մասին հայտնում է Սարգիս Ստեփանյանը. «Այս հաղթանակը միայն իմը չէ։ Սա մեր ժողովրդի, մեր զինվորի, մեր կամքի և երբեք չկոտրվող հայ մարդու հաղթանակն է։ Շնորհակալ եմ իմ ընտանիքին, ընկերներին, … Read more

Մեր նպատակը՝ աշխարհի ռեկորդներ սահմանելն է․ Վարազդատ Լալայան

«Եվրոպայի առաջնության այս մրցումները ինձ համար ստացված մրցումներ էին, որովհետև հաղթել եմ։ Հիմա հանգստանում ենք, հետո վերսկսում ենք մարզումները, կպատրաստվենք արդեն աշխարհի առաջնությանը։ Աշխարհի առաջնությանը արդեն արդյունքներս կբարելավեմ ու ավելի բարձր կիլոգրամներ կբարձրացնեմ, որովհետև այս կիլոգրամներով աշխարհի առաջնությանը չես կարող պայքարել մեդալի կամ հաղթանակի համար: Դարձա Եվրոպայի եռակի չեմպիոն: Շատ ուրախալի փաստ է թե ինձ համար, թե … Read more

Մեծ հպարտություն, ուրախություն ենք զգում Յուրիի հաղթանակի հետ կապված․ Լևոն Քոչարյան

«Շատ կուզենայի բառերով փոխանցել այն զգացողությունները, այն էմոցիաները, որը ապրել ենք հենց մենք տեղում, բայց վստահ եմ, որ դա էկրանից այն կողմ նույնքան հնարավոր չի զգալ, ինչը մենք տեղում էինք զգում, իհարկե մեծ հպարտություն, ուրախություն ենք զգում Յուրիի հաղթանակի հետ կապված», — այս մասին օդանավակայանում WBO վարկածով Եվրոպայի չեմպիոն Յուրի Սաքունցին դիմավորման արարողության ժամանակ ասաց ԱԺ … Read more

Հաղթանակս նվիրում եմ իմ ազգին․ WBՕ վարկածով Եվրոպայի չեմպիոն

Իհարկե, գնացել էինք հաղթանակի համար, քանի որ մեր կամքը, մեր պայքարը շատ ուժեղ է: Այս մասին օդանավակայանում լրագրողների հետ զրույցում նշեց WBՕ վարկածով Եվրոպայի չեմպիոն Յուրի Սաքունցը։ «Հաղթանակը նվիրում եմ իմ ազգին։ Իմ բոլոր հաղթանակերն եմ նվիրում իմ ազգին: Սա քայլ է, որ մենք դառնանք ավելի միասնական: Սա քայլ է, որով մենք ցույց ենք տալիս մեր … Read more

Համլետ Մանուկյանը ճանաչվել է 2025 թ. լավագույն մարմնամարզիկ – Live News

Սպորտային մարմնամարզության Եվրոպայի չեմպիոն, Ունիվերսիադայի հաղթող, երիտասարդների աշխարհի կրկնակի չեմպիոն Համլետ Մանուկյանը ճանաչվել է 2025 թ. լավագույն տղամարդ մարմնամարզիկ: 18-ամյա մարզիկը հաղթող է ճանաչվել Մարմնամարզության միջազգային ֆեդերացիայի կայքում անցկացված քվեարկության արդյունքում՝ ստանալով ավելի քան 1 մլն 30 հազար ձայն (51 %): Համլետ Մանուկյանի հետ լավագույնի կոչման համար պայքարել են նաև սպորտային ակրոբատիկայի Եվրոպայի բրոնզե մեդալակիր, … Read more

Եվրոպայի 2025 թվականի տարվա լավագույն մարմնամարզիկ անվանակարգում առաջադրվել է Համլետ Մանուկյանը

Եվրոպայի 2025 թվականի տարվա լավագույն մարմնամարզիկ անվանակարգում առաջադրվել է Եվրոպայի չեմպիոն Համլետ Մանուկյանը։ «Սա մեծ ձեռքբերում է հայկական մարմնամարզության համար և յուրաքանչյուր ձայն կարևոր է։ Խնդրում ենք քվեարկել մեր մարզիկի օգտին նշված հղումով և տարածել տեղեկությունը, որպեսզի աջակցենք մեր չեմպիոնին միջազգային ասպարեզում»,- նշում են Հայաստանի մարմնամազրության ֆեդերացիայից։