Այսօր՝ մարտի 3-ին, կասկադյորական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 02:30-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 28-ամյա Ռաֆիկ Ս.-ն իր վարած «ՎԱԶ 21703» մակնիշի ավտոմեքենայով Մայակովսկի-Ձորաղբյուր ճանապարհին դեռևս անհայտ հանգամանքներում բախվել է քարերին ու հողաթմբերին և գլխիվայր հայտնվել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանը պատկանող բետոնե էլեկտրասյան մոտ։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։
Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են կազմվում։ Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։
Ըստ նախնական տեղեկությունների՝ պատճառը եղել են ճանապարհի փոսերը։