Ես իմ նվաճումներով՝ մեդալներով ու գավաթներով կզորացնեմ բանակը. Եվրոպայի, աշխարհի չեմպիոն Համլետ Մանուկյան

«Անհամբերությամբ եմ սպասում այդ օրվան, քանի որ  Հայաստանի Հանրապետության բանակում ծառայելը հպարտություն և ուրախություն է հայ տղամարդու համար: Ես էլ իմ նվաճումներով՝  մեդալներով ու գավաթներով կզորացնեմ բանակը»,- ՊՆ «Զինուժ մեդիա»-ի https://milmedia.am/hy/hayzinvor_detales/90728?fbclid=IwY2xjawS9o6xleHRuA2FlbQIxMQBzcnRjBmFwcF9pZBAyMjIwMzkxNzg4MjAwODkyAAEe6eOnM1mh6pYj9Y40W6WG0rqm7auXsVDQi54TsE1jsopNjR6Diwyp_HOwBB4_aem_RaRRSvRhM2ox6xOn6kc5aA  հետ զրույցում ասել է սպորտային մարմնամարզության Եվրոպայի չեմպիոն, Ունիվերսիադայի հաղթող, երիտասարդների աշխարհի կրկնակի չեմպիոն Համլետ Մանուկյանը, որը զորակոչվում է բանակ։  Ընդհանրապես, խոսելով դժվարություններն ու … Read more

Համլետ Մանուկյանն աշխարհի գավաթի խաղարկության նժույգթափերի եզրափակչում նվաճել է ոսկե մեդալ

Հայաստանի սպորտային մարմնամարզության հավաքականի անդամ, Եվրոպայի չեմպիոն Համլետ Մանուկյանն աշխարհի գավաթի խաղարկությունում երկրորդ անընդմեջ ոսկե մեդալն է նվաճում: Խորվաթական Օսիյեկ քաղաքում ընթացող աշխարհի գավաթի խաղարկության հերթական փուլի նժույգ-թափերի վարժության եզրափակիչում` Համլետ Մանուկյանը հավաքելով 14.733 միավոր, կրկին առաջին հորիզոնականում է, ինչպես նախորդ` Եգիպտոսում կայացած խաղարկության ժամանակ:

Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ աշխարհի գավաթի խաղարկության հերթական փուլի ոսկե մեդալակիր

11 Ապրիլի 2026, 20:36 Խորվաթական Օսիյեկ քաղաքում ընթացող աշխարհի գավաթի խաղարկության հերթական փուլի նժույգթափերի վարժության եզրափակչում Եվրոպայի չեմպիոն Համլետ Մանուկյանը հավաքել է 14.733 միավոր և նվաճել ոսկե մեդալ:

Համլետ Մանուկյանը ճանաչվել է 2025 թ. լավագույն մարմնամարզիկ – Live News

Սպորտային մարմնամարզության Եվրոպայի չեմպիոն, Ունիվերսիադայի հաղթող, երիտասարդների աշխարհի կրկնակի չեմպիոն Համլետ Մանուկյանը ճանաչվել է 2025 թ. լավագույն տղամարդ մարմնամարզիկ: 18-ամյա մարզիկը հաղթող է ճանաչվել Մարմնամարզության միջազգային ֆեդերացիայի կայքում անցկացված քվեարկության արդյունքում՝ ստանալով ավելի քան 1 մլն 30 հազար ձայն (51 %): Համլետ Մանուկյանի հետ լավագույնի կոչման համար պայքարել են նաև սպորտային ակրոբատիկայի Եվրոպայի բրոնզե մեդալակիր, … Read more

Համլետ Մանուկյանը՝ Եվրոպայի տարվա լավագույն տղամարդ մարմնամարզիկ

03 Մարտի 2026, 16:07 Եվրոպայի չեմպիոն Համլետ Մանուկյանը դարձել է 2025 թվականի Եվրոպայի լավագույն տղամարդ մարմնամարզիկ: Անցյալ տարի 19-ամյա Մանուկյանը Եվրոպայի առաջնությունում ոսկե մեդալ էր նվաճել նժույգ թափեր վարժությունում, ինչպես նաև դարձել էր աշխարհի գավաթի խաղարկության հաղթող։ Տարվա լավագույն մարմնամարզիկի մրցանակին հավակնում էր 5 մարզիկ, վերջին օրերում ակտիվ քվեարկություն էր ընթանում:

Եվրոպայի 2025 թվականի տարվա լավագույն մարմնամարզիկ անվանակարգում առաջադրվել է Համլետ Մանուկյանը

Եվրոպայի 2025 թվականի տարվա լավագույն մարմնամարզիկ անվանակարգում առաջադրվել է Եվրոպայի չեմպիոն Համլետ Մանուկյանը։ «Սա մեծ ձեռքբերում է հայկական մարմնամարզության համար և յուրաքանչյուր ձայն կարևոր է։ Խնդրում ենք քվեարկել մեր մարզիկի օգտին նշված հղումով և տարածել տեղեկությունը, որպեսզի աջակցենք մեր չեմպիոնին միջազգային ասպարեզում»,- նշում են Հայաստանի մարմնամազրության ֆեդերացիայից։