Հույս ունենք՝ առաջիկայում նաև Հայաստանից արտահանումներ կիրականացվեն երկաթուղով․ Փաշինյանը Վրաստանում

Վրաստանի Սիղնաղի բնակավայրում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 15-րդ նիստը՝ երկու երկրների վարչապետներ Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Կոբախիձեի գլխավորությամբ։ Վրաստանի վարչապետը ողջունել է ՀՀ կառավարական պատվիրակությանը և ընդգծել երկու երկրների միջև առկա բարեկամական կապերի փաստը։ Իրակլի Կոբախիձեի խոսքով՝ այս բարեկամական, ավանդական կապերը երկու երկրների միջև ռազմավարական հարաբերությունների հիմքն … Read more

Հունիսից մենք կառողջացնենք առողջապահական համակարգը․ Նարեկ Կարապետյան – Live News

«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամները հանդիպել են բժիշկների հետ։ «Հունիսից մենք կառողջացնենք առողջապահական համակարգը»,- նշել են նրանք։

Հայաստան-Ադրբեջան պատմական համաձայնագրի ստորագրումը տարածաշրջանում կայունության ամուր հիմք է. Իրակլի Կոբախիձե

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի Հայաստանի ու Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը տարածաշրջանում կայունության ապահովման դրական հիմք է համարում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Վրաստանի վարչապետը հայտարարեց Հայաստան-Վրաստան տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 15-րդ նիստից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ անցկացվող համատեղ հայտարարության ժամանակ։ Վրաստանի վարչապետը մատնանշեց, որ Թբիլիսին շատ ոգևորված է Հարավային Կովկասի երկրների միջև ծավալվող համագործակցությամբ։ … Read more

Իրանի դեսպանատանը սգո մատյան է բացվել – Live News

Հայաստանում Իրանի դեսպանատանն այսօր՝ մարտի 4–ին, սգո մատյան է բացվել։ Բազմաթիվ քաղաքական ու հանրային գործիչներ, քաղաքացիներ այցելում են դեսպանատուն՝ իրենց ցավակցությունը հայտնելու Իրանում պատերազմի հետևանքով զոհվածների հիշատակին, նաև զորակցություն հայտնելու Իրանի ժողովրդին ու պետությանը։ 

«Երևան» երիտասարդական նվագախմբի երեխաները հատուկ չվերթով Բեյրութից վերադարձել են

Լուսանկարում Երևանի քաղաքապետարանի «Երևան» երիտասարդական նվագախմբի երեխաներն են, ովքեր Երևանից մեկնում էին Բեյրութ: Այս օրերին նրանք մասնակցում էին «Ալ Բուստան» հեղինակավոր միջազգային փառատոնին: Տարածաշրջանում իրավիճակի կտրուկ սրմամբ պայմանավորված, Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ այսօր առավոտյան հատուկ չվերթով մեր երիտասարդ երաժիշտները վերադարձան Երևան: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ «Շնորհակալություն եմ հայտնում Լիբանանում ՀՀ դեսպանին և … Read more

ԱԳՆ ջանքերով Երևանի քաղաքապետարանի «Երևան» երիտասարդական նվագախումբը ժամանակից շուտ կարողացել է վերադառնալ Երևան

ԱԳՆ ջանքերով Երևանի քաղաքապետարանի «Երևան» երիտասարդական նվագախումբը (87 անձ) ժամանակից շուտ կարողացել է վերադառնալ Երևան։ Տարածաշրջանում լարվածության աճի, Լիբանանում զարգացումների ֆոնին լիբանանյան կողմի հետ խորհրդակցությունների և «Middle East Airlines» ավիաընկերության հետ Լիբանանում ՀՀ դեսպանության բանակցությունների արդյունքում, որոշում է կայացվել հավելյալ հատուկ չվերթ կազմակերպել։ Օդանավը քիչ առաջ վայրէջք է կատարել Երևանում:

Ռուսաստանը շնորհակալ է Հայաստանից, Ադրբեջանից և Թուրքմենստանից․ Զախարովա

«Ռուսաստանը շնորհակալ է Հայաստանից, Ադրբեջանից և Թուրքմենստանից՝ Իրանից Ռուսաստանի քաղաքացիների անխոչընդոտ վերադարձն ապահովելու համար»,- ասել է ՌԴ Արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան։ «ՌԴ-ն կրկին խորհուրդ է տալիս իր քաղաքացիներին զերծ մնալ Իրան մեկնելուց»,- ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Արտաքին գործերի նախարարության խոսնակը։

Հայաստանի և Ադրբեջանի միջև տնտեսական կապեր են հաստատվում Վրաստանի աջակցությամբ և սա շատ բարձր գնահատականի է արժանի․ Փաշինյան

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեին Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին ցուցաբերած աջակցության համար։ Վարչապետն այդ մասին ասել է Վրաստանի վարչապետի հետ հանդիպումից հետո մամուլի համար հայտարարությունների ժամանակ։ «Ես ցանկանում եմ ևս մեկ անգամ վարչապետ Կոբախիձեին շնորհակալություն հայտնել այս ողջ ընթացքում Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացին իր … Read more

Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Արաքս բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

Մարտի 5-ին Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Արաքս բնակավայրում անցկացվելու է «Ազդարարում, պատսպարում և տարհանում» թեմայով գործնական պարապմունք, որի ընթացքում ժամը 12:00–ին գործարկվելու է էլեկտրական շչակ։

Շնորհակալ ենք Հայաստանին Վրաստանի տարածքային ամբողջականությանն աջակցելու համար. Կոբախիձե

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն շնորհակալություն է հայտնել Հայաստանի Հանրապետությանն իր երկրի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանն աջակցելու համար։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Վրաստանի վարչապետն իր շնորհակալությունը հայտնեց Հայաստանի և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 15-րդ նիստից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ անցկացվող համատեղ հայտարարության ժամանակ։ Վրաստանի վարչապետը կարևորեց Հարավային Կովկասի շուրջ ծավալվող իրադարձությունների (խմբ․ նկատի ունի … Read more