Հայաստանի որևէ պաշտոնյա չի այցելել Իրանի դեսպանատուն, գրառում չի արել սգո մատյանում․ ինչո՞ւ

Հակոբ Բադալյանը գրում է․ «Հայաստանի որեւէ պաշտոնյա, թե գործադիր, թե օրենսդիր իշխանության մակարդակով, չի այցելել Իրանի դեսպանատուն ու գրառում չի արել մարտի 4-ին եւ 5-ին բացված սգո մատյանում: Այստեղ թերեւս ամեն ինչ պարզ է՝ «ինքնիշխանության գագաթնակետ»: Ինձ հետաքրքիր է այլ հարց, թե այդ երկու օրերին արդյո՞ք խորհրդարանական ընդդիմադիր ֆրակցիաների, եւ ընդհանրապես՝ ընտրական մեծ հավակնություն ունեցող … Read more

Գուրգեն Արսենյանը Մոսկվայում այցելել է Իրանի դեսպանի նստավայր և գրառում կատարել

Իրանի գերագույն առաջնորդի նահատակությունից հետո Մոսկվայում ցավակցությունների գրքի բացման առաջին օրվանից կադրեր են հրապարակվել։ 2026 թվականի մարտի 5-ին, հինգշաբթի կեսօրին, Ռուսաստանի պաշտոնյաներ, հասարակական գործիչներ, քաղաքացիներ, ինչպես նաև Մոսկվայում հավատարմագրված դեսպաններ, դիվանագետներ և ռազմական կցորդներ այցելել են Մոսկվայում Իրանի դեսպանի նստավայր և իրենց ցավակցությունը հայտնել Իրանի կառավարությանը և ժողովրդին։ Ցավակցությունների գրքում գրառում է կատարել նաև ՌԴ-ում … Read more

Տ․ Աբրահամյանը այցելել է Իրանի դեսպանատուն՝ «Պատիվ ունեմ» խմբակցության անունից ցավակցություններ և սփոփանքի խոսքեր արտահայտելու համար

Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է․ «Այցելեցի ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատուն՝ «Պատիվ ունեմ» խմբակցության անունից ցավակցություններ և սփոփանքի խոսքեր արտահայտելու համար։ Պատերազմը մարդկային ողբերգություն է, որն իր հետ բերում է հսկայական կորուստներ և ավերածություններ։ Հայ ժողովուրդն անընդհատ այդ ողբերգությունների միջով է անցնում և լավ է հասկանում, թե ինչ ցավ ու տառապանք է … Read more

Էդուարդ Շարմազանովը և Հենրիխ Դանիելյանը Իրանի դեսպանատանը ցավակցական գրառում են կատարել

Մարտի 4-ին ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովն ու ՀՀԿ խորհրդի անդամ Հենրիխ Դանիելյանն այցելել են Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատուն և ցավակցական գրառում կատարել սգո մատյանում։  

Իրանի դեսպանատանը սգո մատյան է բացվել – Live News

Հայաստանում Իրանի դեսպանատանն այսօր՝ մարտի 4–ին, սգո մատյան է բացվել։ Բազմաթիվ քաղաքական ու հանրային գործիչներ, քաղաքացիներ այցելում են դեսպանատուն՝ իրենց ցավակցությունը հայտնելու Իրանում պատերազմի հետևանքով զոհվածների հիշատակին, նաև զորակցություն հայտնելու Իրանի ժողովրդին ու պետությանը։ 

Ինքնակոչ այդ պնդումներով հնարավոր չէ աշխարհագրական իրողությունները փոխել. Հայաստանում Իրանի դեսպան

Լրագրողները Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Մեհդի Սոբհանիից հետաքրքրվեցին՝ արդյոք որեւէ հետաքննություն անցկացվե՞լ է՝ պարզելու համար՝ Ադրբեջանի տարածքից հրթիռներ եկե՞լ են Իրանի տարածք, հատկապես որ իր նախորդ ասուլիսում դեսպանն ասել էր, որ ուսումնասիրվում է գործը: «Այս հարցն Իրանի եւ Ադրբեջանի նախագահների հեռախոսազրույցի ժամանակ արծարծվել է: Ու հենց այդ հեռախոսազրույցի ժամանակ Ադրբեջանի նախագահը վստահեցրել է, … Read more

ՀՀ-ում Իրանի դեսպանատան սգո մատյանում գրառում է կատարել նաև Գագիկ Ծառուկյանը

ՀՀ-ում Իրանի դեսպանատանը սգո մատյան է բացվել՝ ի հիշատակ Իսրայելի հարձակումների զոհերի։ Այս մասին դեսպանատնից հայտնել է Sputnik Արմենիայի թղթակիցը։ Գրառում կարելի է թողնել այսօր՝ ժամը 10:30-ից մինչև 13:00-ն և 15:30-ից մինչև 17:00-ն։ Առավոտից դիվանագիտական ​​ներկայացուցչություն են գալիս քաղաքական գործիչներ, փորձագետներ և ՀՀ–ում հավատարմագրված դիվանագետներ։