Հույս ունենք՝ առաջիկայում նաև Հայաստանից արտահանումներ կիրականացվեն երկաթուղով․ Փաշինյանը Վրաստանում
Վրաստանի Սիղնաղի բնակավայրում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 15-րդ նիստը՝ երկու երկրների վարչապետներ Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Կոբախիձեի գլխավորությամբ։ Վրաստանի վարչապետը ողջունել է ՀՀ կառավարական պատվիրակությանը և ընդգծել երկու երկրների միջև առկա բարեկամական կապերի փաստը։ Իրակլի Կոբախիձեի խոսքով՝ այս բարեկամական, ավանդական կապերը երկու երկրների միջև ռազմավարական հարաբերությունների հիմքն … Read more