Հայաստանի և Ադրբեջանի միջև տնտեսական կապեր են հաստատվում Վրաստանի աջակցությամբ և սա շատ բարձր գնահատականի է արժանի․ Փաշինյան

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեին Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին ցուցաբերած աջակցության համար։

Վարչապետն այդ մասին ասել է Վրաստանի վարչապետի հետ հանդիպումից հետո մամուլի համար հայտարարությունների ժամանակ։

«Ես ցանկանում եմ ևս մեկ անգամ վարչապետ Կոբախիձեին շնորհակալություն հայտնել այս ողջ ընթացքում Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացին իր ցուցաբերած աջակցության համար։

Աջակցության համար ցանկանում  եմ նաև շնորհակալություն հայտնել Վրաստանի պետությանը և ժողովրդին մշտական աջակցության համար։ Իսկ այդ աջակցությունը շարունակվում է, մենք դա տեսնում ենք։ Դուք գիտեք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև տնտեսական կապեր են հաստատվում Վրաստանի աջակցությամբ և սա շատ բարձր գնահատականի է արժանի և արժանանում մեր կողմից»,- նշեց Փաշինյանը։

 

Leave a Comment