Հայաստանով և Վրաստանով զբոսաշրջային գնացք կգործարկվի հուլիսի 4-12-ը • Tribune.am

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն, համագործակցելով չեխական զբոսաշրջային օպերատոր «Gepard Express»-ի հետ, կրկին զբոսաշրջային գնացք կգործարկի։ Տեղեկությունը հայտնում է ՀԿԵ մամուլի ծառայությունը։ Ուղևորությունը կանցկացվի հուլիսի 4-12-ը, շուրջ 200 զբոսաշրջիկներ (հիմնականում Չեխիայից) կուղևորվեն Երևան-Վանաձոր-Այրում-Թբիլիսի-Բաթում-Երևան երթուղով։ Նրանք 8 օր կապրեն ՀԿԵ ընկերության նոր և ժամանակակից վագոններում, կայցելեն զբոսաշրջային վայրեր, կծանոթանան Հայաստանին և Վրաստանին ՀԿԵ վագոնի պատուհանից և ոչ միայն։ … Read more

Հարավկովկասյան երկաթուղին ու Վրացական երկաթուղին պայմանավորվել են 2026-ի ամռանը գործարկել Երևան-Բաթումի արագընթաց գնացքը

«Հարավկովկասյան երկաթուղի» և «Վրացական երկաթուղի» ընկերությունների ներկայացուցիչների՝ Երևանում կայացած բանակցությունների ընթացքում ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ փոխադարձ ուղևորափոխադրումների ոլորտում: Մասնավորապես որոշում է կայացվել 2026 թվականի ամառային փոխադրումների սեզոնին Երևան-Բաթումի-Երևան երթուղով արագընթաց ֆիրմային գնացքի գործարկման մասին։ Կողմերը հաստատել են 2026 թվականի հունիսի 14-ից մինչև հոկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում գնացքի՝ օրընդմեջ մեկնումով ժամանակացույցը։ Երկաթուղայինները նաև պայմանավորվել … Read more

Հայաստանն ու Վրաստանը կհյուրընկալեն ՖԻՖԱ երիտասարդական ԱԱ-ն • Tribune.am

Հայաստանն ու Վրաստանը համատեղ կհյուրընկալեն Աշխարի 2029 թվականի երիտասարդական առաջնությունը։ Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն։ «Քիչ առաջ Կանադայի Վանկուվեր քաղաքում կայացել է ՖԻՖԱ-ի Գործկոմի նիստը, որի ընթացքում հաղթող է ճանաչվել Հայաստանի ու Վրաստանի՝ մրցաշարը հյուրընկալելու համատեղ հայտը։ Սա աննախադեպ իրադարձություն է հայկական ֆուտբոլի համար։Առաջին անգամ մեր երկիրը կհյուրընկալի համաշխարհային մակարդակի խոշորագույն ֆուտբոլային մրցաշար, ինչը վկայում է … Read more

Հույս ունենք՝ առաջիկայում նաև Հայաստանից արտահանումներ կիրականացվեն երկաթուղով․ Փաշինյանը Վրաստանում

Վրաստանի Սիղնաղի բնակավայրում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 15-րդ նիստը՝ երկու երկրների վարչապետներ Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Կոբախիձեի գլխավորությամբ։ Վրաստանի վարչապետը ողջունել է ՀՀ կառավարական պատվիրակությանը և ընդգծել երկու երկրների միջև առկա բարեկամական կապերի փաստը։ Իրակլի Կոբախիձեի խոսքով՝ այս բարեկամական, ավանդական կապերը երկու երկրների միջև ռազմավարական հարաբերությունների հիմքն … Read more

Վերականգնվել է Փարավանիի լեռնանցքով ծանր բեռնատարների երթևեկությունը • Tribune.am

Դեպի Հայաստանի սահման տանող ճանապարհի Փարավանիի լեռնանցքի հատվածում ծանր բեռնատարների երթևեկությունը վերականգնվել է։ Այս մասին հաղորդում է Վրաստանի ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտը: Ավելի վաղ ճանապարհը փակվել էր եղանակային վատ պայմանների պատճառով։