Ռուսաստանը շնորհակալ է Հայաստանից, Ադրբեջանից և Թուրքմենստանից․ Զախարովա
«Ռուսաստանը շնորհակալ է Հայաստանից, Ադրբեջանից և Թուրքմենստանից՝ Իրանից Ռուսաստանի քաղաքացիների անխոչընդոտ վերադարձն ապահովելու համար»,- ասել է ՌԴ Արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան։ «ՌԴ-ն կրկին խորհուրդ է տալիս իր քաղաքացիներին զերծ մնալ Իրան մեկնելուց»,- ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Արտաքին գործերի նախարարության խոսնակը։