Մեկ տարվա կտրվածքով Հայաստանում արձանագրվել է 4.3% գնաճ – Live News

 Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեն հրապարակել է Սպառողական գների ինդեքսը 2026 թվականի հունվար-փետրվարին։ 2026թ. փետրվարին, 2025թ. փետրվարի նկատմամբ (12-ամսյա կտրվածքով), Հայաստանում արձանագրվել է 4.3% գնաճ։ Նախորդ ամսվա (2026թ. հունվարի) նկատմամբ գների մակարդակն աճել է 0.5%-ով։ Մասնավորապես 2026թ. փետրվարին 2025թ. փետրվարի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 6.5%, իսկ 2026թ. հունվարի համեմատ՝ 1.0% գնաճ: Բնակչությանը … Read more

Արմավիրի քրեական ոստիկանները ապօրինի արդյունահանման դեպք են բացահայտել

Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչությունում ստացված օպերատիվ տեղեկությունը ընդերքի պահպանման կամ օգտագործման պահանջները խախտելու վերաբերյալ էր։ Մարզի քրեական ոստիկանները ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ էին ձեռք բերել, որ սահմանափակ պատասխանատվությամբ մի ընկերության իրավասու անձինք, խախտելով ընդերքի պահպանման և օգտագործման կանոնները, Երվանդաշատ բնակավայրի բազալտի հանքավայրի հարակից տարածքում իրականացրել են տուֆ քարի ապօրինի արդյունահանում և իրացրել … Read more

Գևորգ Մանթաշյանը մասնակցել է Բուլղարիայի Ազգային տոնին նվիրված պաշտոնական ընդունելությանը

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը մարտի 3-ին մասնակցել է Բուլղարիայի Ազգային տոնին նվիրված հանդիսավոր ընդունելությանը: Միջոցառման շրջանակներում նախարարի առաջին տեղակալը հանդես է եկել շնորհավորական ուղերձով։ ՀՀ կառավարության անունից նախարարի առաջին տեղակալը շնորհավորել է բարեկամ Բուլղարիային՝ վերահաստատելով պատմականորեն ձևավորված բարեկամության և փոխադարձ հարգանքի վրա հիմնված հարաբերությունների հետևողական զարգացման ու ամրապնդման կարևորությունը։ Գևորգ … Read more

Փաշինյանն այս օրերին չի այցելում Հայաստանում Իրանի դեսպանատուն, մինչդեռ առաջիններից մեկը պետք է լիներ. Վահե Դավթյան

Քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահե Դավթյանը գրում է. «Չնայած իրանա-ադրբեջանական խորքային հակասություններին ու կուտակված բազմաթիվ խնդիրներին՝ Ադրբեջանի նախագահն այսօր այցելել է Ադրբեջանում Իրանի դեսպանություն ու ցավակցություն հայտնել իրանցի ժողովրդին: Չնայած հայ-իրանական դարավոր բարեկամությանը, պատմական-քաղաքակրթական արմատներին, գեոռազմավարական շահերի օրգանական համընկմանը, տնտեսական-ենթակառաուցվածքային փոխգործակցությանը՝ ՀՀ վարչապետը ոչ միայն այս օրերին չի այցելում Հայաստանում ԻԻՀ դեսպանատուն, այլև ցավակցում է … Read more

Պաշտպանները կներկայացեն հետազոտման ենթակա ապացույցների ծավալը – Live News

Գալիք դատական նիստին 18 արդարների գործով պաշտպանները կներկայացեն հետազոտման ենթակա ապացույցների հավանաբար ծավալը: Բազմաթիվ հարցեր արդեն բարձրաձայնվել են, որոնք հստակ պատասխաններ են ակնկալում. – ՀՀ Քննչական Կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանն և ՀՀ Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը սույն գործի առնչությամբ կատարել են հրապարակային հայտարարություններ, որոնց վերաբերյալ տվյալներ քրեական վարույթում առկա չեն:  Նրանք պետք է հարցաքննվեն, որպեսզի … Read more

Նաիրի համայնքի Բուժական բնակավայրի միջնակարգ դպրոցում գործարկվելու է էլեկտրական շչակ

Մարտի 5-ին՝ ժամը 12:30-ից մինչև 13։30-ն ընկած ժամանակահատվածում, Կոտայքի մարզի Նաիրի համայնքի Բուժական բնակավայրի միջնակարգ դպրոցում գործարկվելու է էլեկտրական շչակ։

Վահագն Խաչատուրյանն ընդունել է Միջազգային հանրապետական ինստիտուտի եվրասիական տարածաշրջանի տնօրենին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Սթիվեն Նիքսին՝ Միջազգային հանրապետական ինստիտուտի եվրասիական տարածաշրջանի տնօրենին։ Հանդիպմանը նախագահը կարևորել է Հայաստանի և ԱՄՆ-ի միջև համագործակցության շարունակական զարգացումը՝ ընդգծելով Միացյալ Նահանգների կողմից Հայաստանի կառավարության ժողովրդավարական բարեփոխումների օրակարգին ցուցաբերվող հետևողական աջակցությունը։ Նախագահը մասնավորապես բարձր է գնահատել Միջազգային հանրապետական ինստիտուտի դերակատարությունը Հայաստանում իրականացվող ինստիտուցիոնալ և ժողովրդավարական բարեփոխումների խթանման գործում։ Իր … Read more

Ազգային ժողովն անդրադարձել է Հակակոռուպցիոն կոմիտեի 2025 թ. գործունեությանը

Հակակոռուպցիոն կոմիտեն կատարել է հաշվետու ժամանակահատվածի համար իր առջեւ դրված խնդիրները, կազմակերպել եւ իրականացրել է օրենքով իր ենթակայությանը վերապահված ենթադրյալ կոռուպցիոն հանցագործությունների բացահայտում, դրանց վերաբերյալ քրեական վարույթներով նախաքննություն: Կառույցը պայմաններ է ապահովել նոր ձեւավորված իրավապահ մարմնի գործունեության համար, միջոցառումներ ձեռնարկել գործունեության արդյունավետությունը բարձրացնելու, ծառայողների կազմակերպաիրավական, սոցիալական երաշխիքներն ապահովելու, քննչական աշխատանքներում նախադեպային իրավունքի անմիջական կիրառումը, ինչպես … Read more

Փաշինյանը և Կոբախիձեն հանդես են եկել ՀՀ-ի և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստի արդյունքներն ամփոփող հայտարարություններով

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ստորագրել են Հայաստանի և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 15-րդ նիստի արձանագրությունը: Այնուհետև երկու երկրների վարչապետները հանդես են եկել նիստի արդյունքներն ամփոփող հայտարարություններով: Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձե – Հարգելի լրագրողներ, թույլ տվեք կրկին ողջունել իմ հայ գործընկերոջը՝ պարոն Նիկոլ Փաշինյանին, ողջունել հայկական պատվիրակությանը Վրաստանում: Ինչպես թերևս … Read more

Վանիկ Օհանյանն ընտրվել է ՀՀ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ

ՀՀ ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը մարտի 4-ի ԱԺ հերթական նիստում տեղեկացրել է, որ տեղի է ունեցել գաղտնի քվեարկություն, որին խորհրդարանի 107 պատգամավորից մասնակցել է 64-ը: Քվեատուփում եղել է 64 քվեաթերթիկ: Անվավեր քվեաթերթիկներ չեն եղել: Վանիկ Օհանյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 64 պատգամավոր: Քվեարկության արդյունքում Վանիկ Օհանյանն ընտրվել է ՀՀ ԱԺ առողջապահության հարցերի մշտական … Read more