Բյուրեղավան համայնքին կվերադարձվի շուրջ 1.3 հա մակերեսով պատմամշակութային արժեք հանդիսացող 14 հողատարածք. Կոտայքի մարզի դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել է

Կոտայքի մարզի դատախազությունը, պետական (համայնքային) շահերի պաշտպանության լիազորության շրջանակում, 2025 թվականի հունիսի 20-ին հայցադիմում էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի և ֆիզիկական անձանց` 2007 թվականի օգոստոսի 10-ին և օգոստոսի 15-ին կնքված՝ հողամասերի առուվաճառքի 14 պայմանագրերն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջներով: Հակակոռուպցիոն դատարանը 2026 թվականի մայիսի 11-ի վճռով բավարարել է Կոտայքի … Read more

Երևանն անտեսեց Զելենսկու հակառուսական հայտարարությունները, ՀՀ-ն օգտագործեցին որպես քաղաքական նախագծերի հարթակ

Երևանը կարծես ուշադրություն չի դարձրել Զելենսկու՝ Մոսկվայի հասցեին հնչեցրած զզվելի հայտարարություններին Հայաստանի այցի ընթացքում։ Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ դեպարտամենտի ղեկավար Միխայիլ Կալուգինը։ «Իհարկե, Մոսկվայում արձանագրել են Բրյուսելի կողմից ակնհայտորեն ներշնչված Վլադիմիր Զելենսկու այցը Երևան, ինչպես նաև նրա զզվելի հակառուսական հայտարարությունները, որոնք ընդունող հայկական կողմը ջանասիրաբար անտեսում էր դրանք»,- նշել է … Read more

Տարադրամի փոխարժեքները մայիսի 12-ին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online

SHANTNEWS.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 367 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 370․5 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 429 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 435.5 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․86 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 5.05 դրամ:

Մայիսի 12-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 12-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Նալբանդյան փողոց 3, 5, 7 շենքեր, Արամի փողոց 2, 4 շենքեր, Նալբանդյան փողոց 7, 9 շենքեր, Պուշկինի փողոց 1, 3, 35 շենքեր, Աբովյան փողոց 1, 4/3, 4/6 տներ, «Հաուս» հյուրանոց, … Read more

Երևանի քաղաքապետարանը հրավիրում է «Հույսի պարտեզ»-ի բացման արարողությանը

Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է․ «Սիրելի երևանցիներ և մայրաքաղաքի հյուրեր, սիրով հրավիրում ենք ձեզ մայիսի 15-ին՝ ժամը 14:30-ին, մասնակցելու Երևանի «Հույսի պարտեզ»-ի բացման արարողությանը, որը տեղի կունենա Ավետիք Իսահակյանի հուշարձանի հարևանությամբ։ «Հույսի պարտեզ»-ը նպատակ ունի իրազեկման միջոցով բարձրաձայնել հոգեկան առողջության ոլորտում առկա մարտահրավերները և նպաստել դրանց հաղթահարմանը՝ ձևավորելով աջակցող և ներառական միջավայր։ Պարտեզը հիմնվում է «Yellow … Read more

Թող հետ նայեն․ ԿԸՀ նախագահի խորհուրդը ընտրությունների արդարությանը կասկածողներին

«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանին։ Անդրադարձ է եղել քարոզարշավի ընթացքին, խախտումների վերաբերյալ դիմումներին, ընդդիմադիր որոշ քաղաքական ուժերի կողմից իշխանությունների հասցեին ուղղվող մեղադրանքներին։ ԿԸՀ նախագահը պատասխանել է նաև հարցին, թե ինչպես ընտրողը կարող է վստահ լինել, որ ընտրությունները լինելու են արդար ու թափանցիկ, որ չեն լինելու կեղծիքներ։ «Մարդիկ թող հետ նայեն»,-նշել է Վահագն … Read more

Ներկայացվել է մայիսի 4-10-ի ագրոօդերևութաբանական տեղեկատվությունը

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը» ներկայացրել է մայիսի 4-10-ի ագրոօդերևութաբանական տեղեկատվությունը։ Շաբաթվա ընթացքում շարունակվել են գյուղատնտեսական աշխատանքները և մշակաբույսերի զարգացումը։ ​ Հովտային շրջաններում աշնանացան ցորենը հասկակալման փուլում է, շարունակվել է կորիզավոր պտղատուների աճը։ Արարատյան դաշտում բանաջարանոցային մշակաբույսերը գտնվել են երրորդ տերևի փուլում, տեղ-տեղ առաջացել են խաղողի վազի առաջին ծաղկաբույլերը, խոտաբույսերը ծաղկել են։ Նախալեռնային շրջաններում աշնանացան ցորենը … Read more

«Պետք է ուրախանալ 29 հազար 743 քառակուսի կմ-ով». Փաշինյանի քարոզարշավը Էրեբունի վարչական շրջանում

Քարոզարշավի չորրորդ օրը վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայրաքաղաքի փողոցներով շարժվեց դեպի Էրեբունի վարչական շրջան: Թեև նրան ուղեկցում են մի քանի տասնյակ ՔՊ-ականներ, բայց քարտեզ, բուկլետ ու թխվածքաբլիթ բաժանելու գործը հիմնականում Նիկոլ Փաշինյանինն է: Մեկ բուկլետը վերցնում են լուռ, մեկ շնորհակալական խոսքեր ասում: Էրեբունի վարչական շրջանում վարչապետին հանդիպածներից մի կին հուզված էր՝ վերջին անգամ Նիկոլ Փաշինյանին տեսել … Read more

Դեսպան Արման Խաչատրյանը հանդիպել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության ադմինիստրատորի հետ

Մայիսի 11-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպան, Ֆրանկոֆոնիայի մշտական խորհրդում ՀՀ վարչապետի անձնական ներկայացուցիչ Արման Խաչատրյանը հանդիպել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության ադմինիստրատոր Կարոլին Սենտ-Հիլերի հետ։ Ինչպես տեղեկացնում են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից, զրուցակիցներն անդրադարձել են ՖՄԿ շրջանակներում համագործակցության օրակարգային հարցերին, ինչպես նաև քննարկել ընթացիկ և առաջիկա ծրագրերը։ Դեսպանը ներկայացրել է 2027թ. Հայաստանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի 10-րդ միջազգային մարզամշակութային խաղերի … Read more

Արագածոտնի մարզի Պարտիզակ բնակավայրում փորձարկվելու է էլեկտրական շչակ

Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ից մինչև 11։30-ն ընկած ժամանակահատվածում, Արագածոտնի մարզի Պարտիզակ բնակավայրում փորձարկվելու է էլեկտրական շչակ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ: