Բերման են ենթարկվել «Ուժեղ Հայաստան»-ի համակիրներ և գրասենյակի աշխատակիցներ. փաստաբանի ահազանգը

«Արդեն մի քանի ժամ է՝ հակակոռուպցիոն կոմիտե բերման են ենթարկվել «Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիրներից և գրասենյակի աշխատակիցներից, իսկ պաշտպանների մասնակցությունը խոչընդոտվում է»,-այս մասին ահազանգում է փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը։ Նա մանրամասնում է՝ դիմել են ՄԻՊ գրասենյակ։ «Ու ինչպես միշտ՝ հիմա կմիջամտենք, հիմա կկապվեն, վերջում՝ անձինք մասնավոր պաշտպան չեն ցանկանում, հանրային պաշտպան են ուզել…. Հիմա հարց, ո՞ր … Read more

Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 89-ամյա Ժորժիկ Սիմոնյանի դին

Մայիսի 10-ին հաղորդվել էր 1937 թվականին ծնված Ժորժիկ Սիմոնյանի անհետ կորելու մասին: Համայնքային ոստիկանության Կոտայքի բաժնի և մարզի պարեկների ձեռնարկած որոնողական աշխատանքների արդյունքում մայիսի 12-ին Աբովյան քաղաքի Հանրապետության փողոցի շենքերից մեկի հետնամասում հայտնաբերվել է նրա դիակը։ Կատարվում է նախաքննություն:

Սպառանալիքի պես է հնչում. Պուտինը ընտրություններից մեկ ամիս առաջ Հայաստանին հիշեցրել է Ուկրաինայի մասին․ BBC

Հայաստանի խորհրդարանական ընտրություններից մեկ ամիս էլ քիչ ժամանակ առաջ Վլադիմիր Պուտինը հրապարակայնորեն Երևանին ընտրության առջև է կանգնեցրել՝ բարեկամություն Եվրամիության հետ, թե՞ գործընկերություն Ռուսաստանի հետ։ Իսկ որպես նախազգուշացում՝ նա հիշեցրել է Ուկրաինայի օրինակը, գրում է BBC-ն։ «Պետք չէ հասցնել ամենավերջին կետին, պարզապես պետք է ժամանակին ասել՝ մենք այսպես ու այսպես ենք անելու», — ասել է Պուտինը՝ … Read more

Ընտրակաշառք տալու հերթական դեպքն է բացահայտվել. հրապարակվել է ձայնագրություն

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների կողմից իրականացված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ «Մեր ձևով» ազգային արժեքների պահպանության հասարակական կազմակերպության գրասենյակի ղեկավարը Ազգային ժողովի ընտրությունների ընթացքում «Ուժեղ Հայաստան» կուսակցության օգտին քվեարկելու պայմանով ընտրելու իրավունք ունեցող մի շարք քաղաքացիների տվել է ընտրակաշառք։ Բացի այդ, նույն անձը ԱԺ ընտրությունների նշանակման որոշումն ուժի մեջ … Read more

Մասիսի համայնքային ոստիկանները գողության դեպք են բացահայտել

Համայնքային ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները մայիսի 9-ին օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Հայանիստ գյուղում կառուցվող մանկապարտեզից գողություն է կատարվել։ Ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Հայանիստ գյուղի բնակիչ 36-ամյա եղբայրները ապրիլ-մայիս ամիսներին մանկապարտեզի տարածքից գողացել են երկաթյա ձողեր։ Նրանք բացատրական աշխատանքի արդյունքում խոստովանել են արարքը։ 36-ամյա տղամարդիկ կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել են նախաքննական մարմին։

ՀԾԿՀ-ն համաձայնություն է տվել ՀԱԷԿ-ի 2026 թվականի ներդրումային ծրագրին

Մայիսի 13-ին կայացած նիստում ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) համաձայնություն է տվել «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերության (ՀԱԷԿ) 2026 թվականի ներդրումային ծրագրին՝ 3 404,5 մլն դրամ ծավալով՝ առանց ավելացված արժեքի հարկի։ Ներդրումային ծրագիրն ուղղված է «ՀԱԷԿ» ՓԲԸ-ի տեխնիկական վերազինմանն ու արդիականացմանը, ինչպես նաև կայանի շահագործման կազմակերպման համար անհրաժեշտ այլ ուղղություններով իրականացվելիք ներդրումներին։

Նորից փոքրամասնությունը խոսելու է, մեծամասնությունը՝ քվեարկելու․ «Շանթ»-ի անդրադարձը խորհրդարանի պատմությանը

Ինչեր ասես, որ չեն տեսել մեր խորհրդարանն ու խորհրդարանականները 36 տարիների ընթացքում՝ արյունոտ ոճիր, հաշվեհարդար ու ձեռնամարտ, փոխադարձ սպառնալիքներ, վիրավորանքներ, հայհոյանքներ։ Խորհրդարանում ու խորհրդարանական տեղերի համար պայքարում, իհարկե, չպետք է տեղ լինի բռնությանն ու կոպիտ, գռեհիկ խոսքին։ Չնայած այս ամենին, իսկական օրենսդիրները իրենց գործը կատարել են պատշաճ։ Շուրջ 9000 որոշում, 7000-ից ավելի օրենք ու 1500 … Read more

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը՝ Հայաստանի և Թուրքիայի միջև ուղիղ առևտրի իրականացման մեկնարկի մասին

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է. «Հարգելի գործարարներ, 2026 թվականի մայիսի 11-ի դրությամբ Հայաստանի և Թուրքիայի միջև տրվել է ուղիղ առևտրի իրականացման մեկնարկը։ Արդյունքում հնարավորություն է ստեղծվել երկու երկրների միջև իրականացնել ուղիղ ապրանքաշրջանառություն, ինչը կնպաստի ծախսերի և մատակարարման ժամկետների էական կրճատմանը և բիզնեսի համար նոր շուկաների ու համագործակցության հնարավորությունների ընդլայնմանը։ Միաժամանակ, երրորդ … Read more

Երևանում կասեցվել է «Պիցցա Տաշիր»-ի սննդի կետերից մեկի արտադրական գործունեությունը

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի սննդամթերքի անվտանգության վարչության տեսուչների կողմից «ՊԻՑՑԱ ՏԱՇԻՐ» ՍՊ ընկերությանը պատկանող հանրային սննդի օբյեկտում (ք․ Երևան, Տիգրան Պետրոսյան 9/5) իրականացված ստուգման ընթացքում արձանագրվել են սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ, մասնավորապես՝ – սննդի կառույցները նախագծված, կառուցված ու տեղակայված չեն եղել այնպես, որ հնարավոր լինի կատարել համապատասխան խնամք, մաքրում կամ ախտահանում, բացառվի օդից փոխանցվող աղտոտումը և … Read more

Սերդար Քըլըչը մեկնաբանել է Թուրքիա-Հայաստան ուղիղ առևտրի մեկնարկը – Live News

Հայ-թուրքական կարգավորման հարցով Թուրքիայի հատուկ բանագնաց Սերդար Քըլըչը «X»-ի էջում գրառում է արել Թուրքիայի ու Հայաստանի միջև ուղիղ առևտրի մեկնարկի վերաբերյալ։ Նա կիսվել է Թուրքիայի արտգործնախարարության տարածած հաղորդագրությամբ և նշել. «Մեր նախագահի ցուցումներով շարունակվող Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակում տարածաշրջանում կայուն խաղաղության և կայունության հաստատման համար ևս մեկ կարևոր քայլ է կատարվել։ Ցանկանում եմ, որ … Read more