Երևանի քաղաքապետարանը հրավիրում է «Հույսի պարտեզ»-ի բացման արարողությանը

Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է․

«Սիրելի երևանցիներ և մայրաքաղաքի հյուրեր, սիրով հրավիրում ենք ձեզ մայիսի 15-ին՝ ժամը 14:30-ին, մասնակցելու Երևանի «Հույսի պարտեզ»-ի բացման արարողությանը, որը տեղի կունենա Ավետիք Իսահակյանի հուշարձանի հարևանությամբ։

«Հույսի պարտեզ»-ը նպատակ ունի իրազեկման միջոցով բարձրաձայնել հոգեկան առողջության ոլորտում առկա մարտահրավերները և նպաստել դրանց հաղթահարմանը՝ ձևավորելով աջակցող և ներառական միջավայր։

Պարտեզը հիմնվում է «Yellow Tulip Project»-ի ձևաչափով՝ «Հոգեկան առողջության իրազեկման նախաձեռնություն» հասարակական կազմակերպության հետ համագործակցությամբ։ Նախաձեռնության շրջանակում ցանկանում ենք միավորել բոլորիս ջանքերը`խթանելու հոգեկան առողջության կրթական և իրազեկման ծրագրերին: Սպասում ենք ձեզ՝ միասին ստեղծելու առավել իրազեկ և հոգատար համայնք»։

Leave a Comment