Վենսն իր աջակցությունն է հայտնել Փաշինյանին ընտրություններում. իշխանության և ընդդիմության արձագանքը

Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյ Դի Վենսը Երևանում երեկ տեղի ունեցած բանակցություններից հետո հայտարարեց՝ 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին աջակցում է վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Փոխնախագահն այս մասին խոսեց, երբ նրան հարցին, թե Վաշինգտոնը որքան ներդրում է նախատեսում անել TRIPP նախագծում: Փաստացի Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյան թե՛ այս, թե՛ Միացյալ Նահանգների հետ մյուս ծրագրերի իրականացումը կապեց Նիկոլ Փաշինյանի … Read more

Այն, ինչ այսօր կատարվում է Հայաստանում, լավագույնս նկարագրված է Մեծն Նարեկացու տողերով. Խաչիկ Գալստյան

«Հայրենիք» կուսակցության գլխավոր քարտուղար Խաչիկ Գալստյանը «Արմավիր» ՔԿՀ-ից նամակ է գրել, որտեղ ասվում է․ «Արմավիր» ՔԿՀ խցում բարձրաձայն ոգեւորությամբ Նարեկացի եմ կարդում: Այն, ինչ այսօր կատարվում է Հայաստանում, լավագույնս նկարագրված է Մեծն Նարեկացու հետեւյալ տողերով. Երախտավորը տխրել է սաստիկ,Իսկ նենգ բանսարկուն ցնծում է ուրախ.Թախծում է գունդը հրեշտակների,Սատանան՝ պարում լիրբ հռհռոցով.Ողբերի մեջ է զորքը վերնական,Ստորինները բերկրում … Read more

Վերահաստատում հավատարմությունն ու սերը առ Սուրբ Էջմիածինը և Ամենայն Հայոց Հայրապետը․ քահանայից հավաքի մասնակիցներ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ  Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում գումարված քահանայից հավաքի մասնակիցների Ն․Ս․Օ․Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրական օրհնությամբ, Սրբոց Ղևոնդյանց քահանաների նվիրական տոնի առիթով համախմբվելով համայն հայության հոգևոր կենտրոն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ վերանորոգում ենք Բարձրյալին ու մեր բարեպաշտ ժողովրդին ծառայելու սրբազան մեր ուխտը և վերահաստատում հավատարմությունն ու սերը առ Սուրբ Էջմիածինը և Ամենայն Հայոց Հայրապետը։ … Read more

 «Ի դեպ»․ 9 միլիարդ ներդրում, թե՞ 9 միլիարդ պարտավորություն

10 Փետրվարի, 2026 Ի դեպ, երկօրյա այցով Հայաստանում էր ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։ Փաշինյանն ու Վենսը ստորագրել են «Միջուկային էներգիայի խաղաղ նպատակներով օգտագործման ոլորտում Հայաստանի Հանրապետության Կառավարության և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության միջև համագործակցության մասին» համաձայնագրի բանակցությունների ավարտի վերաբերյալ համատեղ հայտարարությունը։ Այնուհետև երկուստեք հանդես են եկել հանդիպման արդյունքներն ամփոփող հայտարարություններով։ Հենց հայտարարությունների պահից էլ … Read more

Կկարգավորվեն ՀՀ-ից մեկնող բեռնատարների հերթերը սահմանին

Սահմանային անցակետերում ՀՀ-ից մեկնող բեռնատարների հերթերի պատշաճ կառավարման նպատակով Կառավարությունն առաջարկում է փոփոխություն ու լրացում կատարել «Մաքսային կարգավորման մասին» օրենքում եւ հարակից օրենքի նախագծում: Կառավարության առաջարկը փետրվարի 10-ին գումարված ԱԺ հերթական նիստում ներկայացրել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Համլետ Սահակյանը: Վերոնշյալ խնդիրը կարգավորելու նպատակով գործադիրն առաջարկում է պետական սահմանի ավտոմոբիլային անցման կետերից ոչ … Read more

Քննարկվել են 2020-2025թթ․ սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացված համագործակցության ծրագրերը

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն այսօր ընդունել է Պարենի համաշխարհային ծրագրի (WFP) Հայաստանի գրասենյակի ղեկավար Լեյլա Մելիուհին և փոխտնօրեն Օսկար Էքդալին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են 2020–2025թթ․ սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացված համագործակցության ծրագրերը, ամփոփվել դրանց արդյունքները։ Մասնավորապես անդրադարձ է կատարվել սննդի քարտերի ծրագրի ներդրմանը, փորձարկմանն ու ինստիտուցիոնալացմանը, որի շրջանակում աջակցություն է ստացել շուրջ 6000 … Read more

27-ամյա երիտասարդի մեքենայում խոշոր չափի թմրամիջոց է հայտնաբերվել. Երևանի քրեական ոստիկանների բացահայտումը

Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փետրվարի 7-ին Սիլիկյան թաղամասի 4-րդ և Սահակ Պարթևի փողոցների խաչմերուկի մոտ հայտնաբերել, թմրամիջոց ձեռք բերելու, պահելու, օգտագործելու և իրացնելու կասկածանքով ձերբակալել և, իր կողմից շահագործվող «Կիա» մակնիշի մեքենայով հանդերձ, վարչություն են տարել 27-ամյա մի երիտասարդի։ Բացատրական աշխատանքի արդյունքում նա … Read more

Էլեկտրոնային առեւտրի կառավարելիության ապահովմանը միտված օրենսդրական նախաձեռնություն

Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կողմից ստորագրված ««Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին» 2023 թվականի դեկտեմբերի 25-ի արձանագրությամբ» նախատեսվում է կարգավորել երրորդ երկրներից էլեկտրոնային առեւտրի հետ կապված հարաբերությունները: Նշված հավելվածի ընդունման նպատակն է ապահովել էլեկտրոնային առեւտրի կառավարելիությունը՝ էլեկտրոնային ապրանքների օպերատորների կողմից մաքսային հայտարարագրերի ներկայացման միջոցով: Այս մասին ասել է ՀՀ պետական … Read more

Բաքվում ձերբակալվածների մասին խոսք կլինի․ Դի Վենս

Հայաստանից Բաքու մեկնող ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դեի Վենսը հայտարարել է, որ Ադրբեջանում իր հանդիպումների ընթացքում կարծարծի հայ գերիների ազատ արձակման

Արարատի մարզում «MAN» մակնիշի բեռնատարը մահացու վրաերթի է ենթարկել հետիոտնին

Այսօր՝ փետրվարի 10-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 12:40-ի սահմաններում 61-ամյա Սեմիոն Բ.-ն իր վարած «MAN» մակնիշի բեռնատարով Երևան-Երասխ ավտոճանապարհի Մ2 մայրուղու Արտաշատ քաղաքի վարչական տարածքում՝ «Վան» ռեստորանային համալիրի մոտ, վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Արարատի մարզի բնակիչ 80-ամյա Կ. Մարտիկյանին։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, … Read more