Քննարկվել են 2020-2025թթ․ սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացված համագործակցության ծրագրերը

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն այսօր ընդունել է Պարենի համաշխարհային ծրագրի (WFP) Հայաստանի գրասենյակի ղեկավար Լեյլա Մելիուհին և փոխտնօրեն Օսկար Էքդալին։

Հանդիպման ընթացքում քննարկվել են 2020–2025թթ․ սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացված համագործակցության ծրագրերը, ամփոփվել դրանց արդյունքները։ Մասնավորապես անդրադարձ է կատարվել սննդի քարտերի ծրագրի ներդրմանը, փորձարկմանն ու ինստիտուցիոնալացմանը, որի շրջանակում աջակցություն է ստացել շուրջ 6000 շահառու, այդ թվում՝ Ղարաբաղից տեղահանված անձինք։

Անդրադարձ է կատարվել նաև «Սոցիալական շտապօգնություն» համակարգի զարգացմանը, արագ արձագանքման իրավիճակներում սոցիալական աջակցության մեխանիզմների կատարելագործմանը և ընթացիկ աշխատանքներին։

Ընդգծվել է նաև համագործակցության հետագա խորացման կարևորությունը՝ նոր ծրագրերի իրականացման, ինչպես նաև միջազգային լավագույն փորձի ներդրման ուղղություններով։

Leave a Comment