Հետախուզվողների հայտնաբերում՝ համայնքային և քրեական ոստիկանների ձեռնարկած միջոցառումների արդյունքում

Համայնքային ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ փետրվարի 5-ին Շինարարների փողոցի հասցեներից մեկում հայտնաբերվել, ձերբակալվել և բաժին է ներկայացվել 29-ամյա մի երիտասարդ, որը փետրվարի 2-ից հետախուզվում էր տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոցներ վարելու կամ այդ անձի կողմից հարբած (ոչ … Read more

Այս կիրակի Մայր Տաճարում պատարագ կմատուցի Հայր Հովհաննեսը – Live News

Այս կիրակի Մայր Տաճարում պատարագ կմատուցի «Իզմիրլյան» ԲԿ-ի հոգևոր տեսուչ Տեր Հովհաննես աբեղա Թորգոմյանը։ «Սիրելի՛ ընկերներ, կամոքն Ամենակալ Աստծո, սույն թվականի փետրվարի 8-ին, Մայր Տաճարում մատուցելու եմ Սուրբ եւ Անմահ Պատարագ: Հրավիրում եմ ամենքիդ միասին աղոթելու մեր եկեղեցու անսասանության և մեր երկրի խաղաղության համար: Սուրբ Պատարագի սկիզբը՝ 11:00»,- նշել է Հայր Սուրբը։

Արման Սարոյանն ընդդեմ Մայր Աթոռի գործով նիստը հետաձգվեց – Live News

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Էդգար Հովհաննիսյանի նախագահությամբ, այսօր նշանակված նիստը Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ, կարգալույծ հռչակված նախկին եպիսկոպոս Արման Սարոյանն ընդդեմ ՀԱՍԵ գործով դատական նիստը, որը, սակայն, կարճ է տևել։ Սարոյանը դատական նիստին չի ներկայացել, միջնորդել է՝ հետաձգել այն՝ պատճառաբանելով, թե ծանուցում չի ստացել։ Մայր Աթոռի ներկայացուցիչ Արա Զոհրաբյանը, սակայն, պնդել է, որ … Read more

Այրվել է անասնակեր․ կանխվել է հրդեհի տարածումը

Փետրվարի 5-ին, ժամը 21։15-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Օձուն գյուղում այրվում է անասնագոմ։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից և Օձունի հենակետից մեկական մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Օձուն գյուղի 19-րդ փողոցի տներից մեկի բակում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 22։30-ին, … Read more

Երբ իրավական միջամտությունը սպառնում է հոգևոր ինքնավարությանը․ Տիրատուր քահանա Սարդարյանի հոդվածը

Բադեն Վյուրթեմբերգի հայ համայնքի հոգևոր հովիվ Տեր Տիրատուր քահանա Սարդարյանը «Երբ իրավական միջամտությունը սպառնում է հոգևոր ինքնավարությանը» վերտառությամբ հոդված է ներկայացրել։ Ներածություն Վերջին ամիսներին Հայաստանում արձանագրվող զարգացումները՝ առնչվող Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն, անցել են սովորական քաղաքական կամ վարչական գործընթացների սահմանը: Դրանք այլեւս չեն կարող դիտարկվել որպես առանձին իրավական միջադեպեր: Իրենց ամբողջության մեջ այդ քայլերը վկայում … Read more

Էկոնոմիկայի նախարարն ակնկալում է նվազագույնը 6 տոկոս տնտեսական աճ

Հայաստանի տնտեսությունը 2025 թվականին կգրանցի առնվազն 6 տոկոս տնտեսական աճ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ Նախարարի խոսքով՝ 2025 թվականի առաջին երեք եռամսյակում Հայաստանի տնտեսությունն արձանագրել է համապատասխանաբար 5,2, 6,4 և 6,2 տոկոս աճ, իսկ չորրորդ եռամսյակում ակնկալվում է ավելի բարձր ցուցանիշ։ «Երրորդ եռամսյակը եղել է ամենամեծը և … Read more

Հայաստանն ու Ադրբեջանը փոխանակվել են ապրանքների ցանկերով․ Պապոյան

Ադրբեջանից Հայաստան ներկայում ներմուծվում է միայն նավթամթերք՝ բենզին և դիզելային վառելիք, սակայն հայկական ծագման որևէ արտադրանք առայժմ չի արտահանվել Ադրբեջան։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ պատասխանելով լրագրողի՝ հայ-ադրբեջանական առևտրային հարաբերությունների հարցին։ «Այս պահին ադրբեջանական ծագման երկու արտադրանք է մուտք գործել Հայաստան՝ բենզինը և դիզելային վառելիքը։ Հայկական ծագման … Read more

Զինված ուժերում հոգևոր ծառայության դադարեցման վերաբերյալ շրջանառվող շահարկումները չեն համապատասխանում իրականությանը․ Պապիկյան

Զինված ուժերում հոգևոր ծառայության դադարեցման վերաբերյալ շրջանառվող շահարկումները չեն համապատասխանում իրականությանը։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։ «Հոգևոր ծառայությունը պետք է գործի ԶՈՒ բարոյահոգեբանական ապահովման վարչության ենթակայությամբ: ՀՀ զինված ուժերում երկակի ենթակայություն չի կարող լինել»,-գրել է Պապիկյանը:  

Նախագծով վերանայվում են պայմանագրային զինծառայողների պարտադիր ատեստավորման դեպքերը

Նախագծով վերանայվում են պայմանագրային զինծառայողների պարտադիր ատեստավորման դեպքերը «Պաշտպան հայրենյաց» ծրագրով ծառայություն անցնող զինծառայողներին ատեստավորված համարելու ուսումնական փուլի ավարտին հանձնվող քննությունների արդյունքներով՝ պայմանով, որ զինծառայողը նշանակվել է ստացած զինվորական մասնագիտությանը համապատասխանող զինվորական պաշտոնի: Իսկ ՀՀ ռազմաուսումնական հաստատություններն ավարտած եւ համապատասխան սպայական պաշտոնի նշանակված  զինծառայողներն ատեստավորված են համարվելու ռազմաուսումնական հաստատության ավարտական քննությունների արդյունքներով: Երկու դեպքում էլ … Read more

Առաջարկվում է բարձրացնել ճանապարհային երթևեկության անվտանգության մակարդակը

Օրենքի նախագծով հստակեցվում են անձի՝ տրանսպորտային միջոց վարելու հակացուցում ունեցող առողջական վիճակով պայմանավորված՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքի ինքնաշխատ դադարեցման իրավական հիմքերը: ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի՝ փետրվարի 6-ի նիստում առաջին ընթերցմամբ քննարկվել է ««Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Հիմնական զեկուցող, ՀՀ ներքին գործերի նախարարի … Read more