ՌԴ-ն հրթիռային հարված է հասցրել Կիևին – Live News

Ռուսական զորքերը հուլիսի 14-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել են Կիևին։  Քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հայտնել է Գոլոսեևսկի շրջանի պահեստներում հրդեհի մասին, իսկ Դարնիցկի շրջանում էլ ավտոմեքենաներ են այրվել: Կլիչկոյի տվյալներով՝ տուժածներ չկան։ ՌԴ պաշտպանության նախարարությունը հուլիսի 14-ի առավոտյան հայտարարել է, որ Կիևում խոցվել են ռազմարդյունաբերական ձեռնարկություններ, որոնք մասնակցում են տարբեր տեսակի հրթիռների և անօդաչու թռչող սարքերի մշակման ու … Read more

ՆԱՏՕ-ն Ուկրաինային կհատկացնի 70 միլիարդ եվրո – Live News

ՆԱՏՕ-ն հայտարարել է, որ 2026 թվականին Ուկրաինային կհատկացնի 70 միլիարդ եվրո։ Անկարայի APA թղթակցի փոխանցմամբ՝ այս մասին ասվել է ՆԱՏՕ-ի 36-րդ գագաթնաժողովից հետո ընդունված «Անկարայի հռչակագրում»։ ՆԱՏՕ-ի առաջնորդները, ընդգծելով Ուկրաինային շարունակական աջակցությունը, հայտարարել են, որ 2026 թվականին ռազմական սարքավորումների, օգնության և ուսուցման համար կհատկացվի 70 միլիարդ եվրո, և որ աջակցությունը կպահպանվի առնվազն նույն մակարդակում 2027 … Read more

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև փոխադարձ հարվածները շարունակվում են – Live News

Ռուսաստանի կողմից հուլիսի 6-ի գիշերն Ուկրաինայի մայրաքաղաք Կիևի վրա իրականացված հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 19-ի։ Հուլիսի 7-ը Կիևում սգո օր է հայտարարված։ Այս մասին հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը։ Եվս 6 մարդ զոհվել է Կիևի մարզում։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ Կիևում թիրախավորել է ռազմարդյունաբերական համալիրի օբյեկտներ։ Փոխադարձ հարվածները շարունակվում են նաև … Read more

Կիևը գիշերը փորձել է 625 ԱԹՍ-ով զանգվածային հարձակում իրականացնել ՌԴ–ի վրա – Live News

Կիևն այս գիշեր փորձել է զանգվածային գրոհ իրականացնել ռազմական հատուկ գործողության գոտուց դուրս ռուսական օբյեկտների վրա և 625 հեռահար հարվածային ԱԹՍ է կիրառել։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը: Հարձակումներն ուղղված են եղել Լենինգրադի, Բրյանսկի, Բելգորոդի, Յարոսլավլի, Կալուգայի և Կուրսկի մարզերում, ինչպես նաև Ղրիմում վառելիքի և լոգիստիկայի օբյեկտների վրա։ Հաղորդագրության մեջ նշվում է, որ … Read more

Բաքուն Մոսկվային բողոքի նոտա է հանձնել – Live News

Հուլիսի 6-ին Ադրբեջանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Միխայիլ Եվդոկիմովը կանչվել է Արտաքին գործերի նախարարություն։ Հանդիպման ընթացքում կտրուկ բողոք է հնչեցվել հուլիսի 5-ի երեկոյան Ուկրաինայի Նիկոլաևի մարզում գտնվող SOCAR բենզալցակայանի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման կապակցությամբ, և համապատասխան նոտա է փոխանցվել ռուսական կողմին։ Հանդիպման ժամանակ հիշեցվել է, որ այս անօդաչու թռչող սարքի հարձակումը … Read more

Պուտին-Թրամփ զրույցը լավ հնարավորություն էր մեր դիրքորոշումը բարձր մակարդակով փոխանցելու համար

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և նրա ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփի միջև զրույցը լավ հնարավորություն էր ամենաբարձր մակարդակով փոխանցելու Ռուսաստանի դիրքորոշումը Կիևի և Եվրոպայի կողմից լարվածության սրման վրա հույսը դնելու վերաբերյալ, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Սա լավ հնարավորություն էր, ինչպես ասում են, մեր դիրքորոշումը ԱՄՆ նախագահին ամենաբարձր մակարդակով, անմիջականորեն փոխանցելու համար», – … Read more

Ռուսական հարվածներից Կիևում կան տասնյակից ավելի զոհեր ու վիրավորներ – Live News

Ուկրաինայի իշխանությունները հայտնել են, որ հուլիսի 5-ի գիշերը մայրաքաղաք Կիևի դեմ Ռուսաստանի հարձակումների հետևանքով զոհվել է 11 քաղաքացի։ Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն «Տելեգրամ»-ի իր էջում գրել է, որ հարվածներից վիրավորվել է 46 մարդ։ 27-ը հոսպիտալացվել են, նրանց շարքում երեքը երեխաներ են։ Կլիչկոն հաստատել է, որ մայրաքաղաքի չորս թաղամասերում գրանցվել են ավերածություններ և վնասներ։ Ամենաշատը տուժել … Read more

Ուկրաինայի ԶՈՒ-ն հարվածել է Զապորոժիեի շուկային․ կա 5 զոհ, 18 վիրավոր – Live News

Զապորոժիեի մարզի Տոկմակ քաղաքի շուկային Ուկրաինայի զինված ուժերի հարվածի հետևանքով զոհվել է 5, վիրավորվել 18 մարդ։ Այս մասին տելեգրամյան ալիքում հայտնել է մարզպետ Եվգենի Բալիցկին: «Պետական սոցիալական մարմիններին հանձնարարել եմ անհապաղ սկսել զոհվածների ընտանիքների հետ աշխատանքը. բոլոր վճարումները կկատարվեն հնարավորինս սեղմ ժամկետներում։ Բոլոր ծառայություններն ու վարչակազմն աշխատում են։ Այդ ողբերգության պատասխանատվությունը նրանց վրա է, ովքեր գիտակցաբար հարվածում … Read more

Շվեդիայում Ռուսաստանի դեսպանատունը ԱԹՍ-ների հարձակմանն է ենթարկվել – Live News

Շվեդիայում Ռուսաստանի դեսպանատունը ենթարկվել է անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) հարձակմանը։ Տեղեկությունը տարածել է Ստոկհոլմում Ռուսաստանի դիվանագիտական առաքելությունը։ Հարձակվող անօդաչու սարքերը, ըստ տեղեկությունների, զինված են եղել կեղծ պայթուցիկ սարքերով։ Մեկ այլ անօդաչու թռչող սարք կարմիր ներկով տարա է նետել դեսպանատան տարածք։ Դեսպանատունն անօդաչու թռչող սարքի հարձակումը գնահատել է որպես դիվանագիտական առաքելության աշխատակիցներին վախեցնելու փորձ։

Վաղը Կիևում հայտարարված է սգո օր – Live News

Վաղը Կիևում հայտարարված է սգո օր՝ ի հիշատակ մայրաքաղաքի վրա ՌԴ-ի ամենազանգվածային հարձակման զոհերի: Այս մասին իր տելեգրամյան ալիքում գրել է Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն: «Վաղը՝ հուլիսի 3-ը, Կիևում հայտարարված է սգո օր՝ ի հիշատակ մայրաքաղաքի վրա թշնամու ամենազանգվածային հարձակման զոհերի։ Այդ օրը քաղաքի բոլոր համայնքային շենքերի վրա կիջեցվեն դրոշները։ Խորհուրդ է տրվում իջեցնել նաև պետական և … Read more