Ռուսաստանը զանգվածային հրթիռային հարվածներ է հասցրել Կիևին․ կա զոհ և տուժածներ

ՌԴ զինված ուժերը գիշերը Կիևի վրա իրականացրել են զանգվածային հարձակում՝ 40 րոպեում կիրառելով 31 բալիստիկ հրթիռ և 12 «Ցիրկոն» գերձայնային հրթիռ։ Կա 1 զոհ, 13 տուժած:

Վնասվել են բնակելի շենքեր, «Լուկյանիվսկա» մետրոյի կայարանը:

Ուկրաինական լրատվամիջոցները այս հարձակումը անվանել են ամենազանգվածայիններից մեկը՝ ողջ պատերազմի ընթացքում։

Ռուսաստանի ՊՆ-ն հայտնել է, որ հարվածի տակ են հայտնվել ռազմաարդյունաբերական համալիրի օբյեկտները, Կիևի և Կիևի մարզի լոգիստիկ կենտրոնները, ինչպես նաև Օդեսայի նավահանգստային ենթակառուցվածքները։

Leave a Comment