Մշակութային տեռոր․ինչո՞ւ և ո՞ւմ հրահանգով փակեցին «Գոյ» թատրոնը (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Դիտակետ» հեղինակային հաղորդաշարի հյուրն է «Գոյ» թատրոնի կառավարման խորհրդի նախագահ, ռեժիսոր Սարգիս Արզումանյանը։ Հարցազրույցը դիտեք տեսանյութում

«Բուհերի քաղաքականացման մասին կասեմ՝ ուղղակի չի կարելի, կրթական համակարգը վերջապես զբաղվում է կրթությամբ, մարդիկ օձիք են թափ տալիս»․ Ժաննա Անդրեասյան

«Բուհերի քաղաքականացման վերաբերյալ մեկ նախադասություն կասեմ՝ ուղղակի չի կարելի, կրթական համակարգը վերջապես շնչում է, մարդիկ օձիք են թափ տալիս։ Կրթական համակարգը վերջապես զբաղվում է կրթությամբ։ Իսկ ովքեր խոսում են բուհերի կուսակցականացումից, թող գնան տեսնեն՝ ինչպես են բուհերի շենքերը տվել կուսակցական գրասենյակների տակ»,- ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ  ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։ Մանրամասները՝ տեսանյութում    Ժաննա Անդրեասյանն … Read more

«Չի կարող նման բան լինել, մեր երկրում կա մեկ պետական լեզու, դա հայերենն է»․ Ժաննա Անդրեասյանը՝ ռուսաց լեզվին կարգավիճակ տալու մասին

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հայտարարությանը, ըստ որի՝  «Ակտիվորեն առաջ է մղվում ռուսաց լեզվի միջազգային կարգավիճակի նախագիծը, որը ստեղծվել է Ղազախստանի նախագահի նախաձեռնությամբ, աջակցություն է ստացել ԱՊՀ պետությունների ղեկավարների կողմից: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոստացել է տալ հանձնարարականներ, քննարկել այս հարցը, խթանել գործընթացին»։ «Տարբեր … Read more

«Այդ հարցն ուղղեք վարչապետին»․ Ժաննա Անդրեասյանն այն մասին, թե ինչո՞ւ է հիմա առաջացել անհրաժեշտություն՝ ստուգելու կաթողիկոսը զավակ ունի, թե ոչ

«Կարծում եմ, որ վարչապետի գրառումը ձեր բոլոր հարցերի պատասխանը պարունակում է, ավելացնելու ոչինչ չունեմ»,- խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ վեհափառին վեհարանից հանելու մասին սպառնալիքներին։  Անդրադառնալով այն տեսակետներին, որ Նիկոլ Փաշինյանի այս գործողությունների հետեւանքով մեծանում է քաղաքացիական պատերազմի վտանգը, Ժաննա Անդրեասյանն ասաց․ «Ովքե՞ր են ասում, ովքե՞ր են հանրության այդ … Read more

Արցախ մեկնելն էլ իմ պայմանն էր. Գերմանաբնակ հայ թավջութակահար Անդրանիկ Սարգսյան

Գերմանաբնակ հայ թավջութակահար Անդրանիկ Սարգսյանը ոչ միայն բուռն գործունեություն է ծավալում, տարածելով հայկական երաժշտությունը, այլ մասնակցություն ունենում հայրենիքում երեխաների մշակութային կրթության աջակցությանը -Պատրաստվում էինք անդրադառնալ ԿԳՄՍ նախարարության և «Հայ փոքրիկ երգիչներ» միջազգային ընկերակցության կողմից իրականացվող նոր ձևաչափով նոր նախագծին, որը մեկնարկել է ապրիլի 25-ին ու ձգվելու է մինչև տարեվերջ, բայց քանի որ, ըստ մեզ հասած … Read more

Արտերկրում գործող մեկ տասնյակից ավելի հայագիտական կենտրոններ ՀՀ պետական բյուջեից ստացել են ֆինանսավորում

Քննարկվել են Հայաստան-Իսպանիա համագործակցության հեռանկարները ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ընդունել է ՀՀ-ում Իսպանիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ռիկարդո Մարտինես Վասկեսին: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդական քաղաքականության ոլորտներում Հայաստան-Իսպանիա հարաբերությունների զարգացումը, մասնավորապես՝ համատեղ ծրագրերի իրականացման, ակադեմիական փոխանակումների, մշակութային ժառանգության պահպանման և երկուստեք մշակութային … Read more

«60 բուհ ունենք, ինչը միջազգային չափանիշների համեմատ էապես խեղված ցուցանիշ է»․ նախարարը ներկայացրեց ոլորտի բարեփոխման «ողնաշարը»

Կառավարությունն այսօրվա նիստում ընդունեց «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերը։ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ասաց, որ այս փաթեթը բարձրագույն կրթության եւ գիտության ոլորտի ինստիտուցիոնալ բարեփոխման ողնաշարն է։ «Ոչ մեկիս համար գաղտնիք չէ, որ մենք ունենք շատ լուրջ եւ համակարգային խնդիրներ բարձրագույն կրթության եւ գիտության ոլորտում։ … Read more

Նոր հաստիքներ ու երիտասարդական միջավայրի պարտադիր ձևավորում՝ Հայաստանի բոլոր համայնքներում

«Երիտասարդական քաղաքականության մասին» վերջերս ընդունված ՀՀ օրենքի համաձայն՝ նախատեսվում է երիտասարդական կենտրոններ ու երիտասարդական տարածքներ ստեղծել Հայաստանի տարբեր համայնքներում՝ ապահովելով երիտասարդական միջավայր, որը հնարավորություն կտա երիտասարդների համար ոչ ֆորմալ կրթություն ապահովելու, նրանց ինտելեկտուալ ժամանցը կազմակերպելու, առաջնորդական հմտություններ զարգացնելու, ֆինանսական գրագիտությունը բարձրացնելու և ակտիվ քաղաքացիներ դարձնելու։ Սա կլինի լավագույն միջոց շատ ու շատ փոքր համայնքներից դեպի … Read more

Այսուհետ անասնաֆերմայի կամ սպանդանոցի տնօրենի 5 տարվա ստաժը լրիվ բավարար կլինի դպրոցի տնօրեն դառնալու համար

ԱԺ-ն ս.թ. մայիսի 7-ին 2-րդ ընթերցմամբ և ամբողջովին ընդունեց Կառավարության կողմից ներկայացված «Կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին որոշման նախագիծը: Արդյունքում ընդլայնվում է նախադպրոցական ուսումնական հաստատությունների, հանրակրթական դպրոցների և մասնագիտական ուսումնական հաստատությունների ղեկավարման հավաստագրերի համար դիմող անձանց շրջանակը: Համաձայն ընդունված օրենսդրական նորմի, այսուհետ մանկապարտեզի, դպրոցի և քոլեջի տնօրեն կարող են դառնալ վերջին … Read more