Սեպտեմբերի 15-ից Երևանի դպրոցներում շաբաթ օրերին ևս դասեր կլինեն․ ԿԳՄՍՆ
18 Օգոստոսի, 2026 Աշնանը Հայաստանում անցկացվելիք COP17-ով պայմանավորված՝ Երևանում միջոցառման մեկ շաբաթվա ընթացքում դասեր չեն կազմակերպվի։ Փոխարենը՝ սեպտեմբերի 15-ից՝ հինգ շաբաթ շարունակ, մայրաքաղաքի դպրոցները կաշխատեն վեցօրյա ռեժիմով։ Դրա հաշվին աշակերտները հոկտեմբերին կունենան երկշաբաթյա աշնանային արձակուրդ՝ մեկ շաբաթվա փոխարեն: Այս մասին տեղեկանում ենք ԿԳՄՍ նախարարությունից։