Վրաստանում անց են կացվում Հայաստանի մշակույթի օրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 7-ին աշխատանքային այցով մեկնել է Թբիլիսի՝ մասնակցելու Վրաստանում անցկացվող Հայաստանի մշակույթի օրերին՝ նվիրված ՀՀ անկախության 35֊ամյակին. հայտնում են ԿԳՄՍՆ-ից։ «Հայաստանի մշակույթի օրերը Վրաստանում» ծրագրի հանդիսավոր բացումն ազդարարվել է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գալա համերգով, որը տեղի է ունեցել Թբիլիսիի Զաքարիա Փալիաշվիլու անվան օպերայի … Read more

Քաղաքացիական դիվանագիտություն. Տորինոյից-Երևան

Սույն թվականի սեպտեմբերի 26 ին և 27-ին Իտալիայի Թուրին քաքաղում տեղի ունեցավ Սավոյական Արքայական Տան Օրդենների տարեկան համաժողովը` գլխավորությամբ Նորին Արքայական Մեծություն, Սավոյի Դուքս, Պիեմոնտի և Վենետիկի Արքայազն Էմանուելե Ֆիլբերտո դի Սավոյայի։ Այդ պատմական, հոգևոր, մշակութային և քաղաքական հույժ մեծարժեք արարողությանը առաջին անգամ իր մասնակցությունն է բերել նաև հայկական պատվիրակությունը՝ գլխավորությամբ Սավոյական Արքայական Տան Սուրբ … Read more

Նկարչուհի, դիզայներ Աննա Հարությունյանը Միլանի նորաձևության շաբաթվա շրջանակում արժանացել է «Լավագույն հավաքածու» մրցանակին

ՀՀ վաստակավոր նկարիչ, հագուստի դիզայներ Աննա Հարությունյանը ժամանակ առ ժամանակ իր ստեղծած հագուստի յուրահատուկ հավաքածուները ներկայացնում է աշխարհի հեղինակավոր հարթակներում՝ պատմելով տարբեր քաղաքակրթությունների, մշակույթների մասին։ Այս անգամ Հարությունյանն իր «Հնագույն քաղաքակրթություններ» հավաքածուով հանդես է եկել Միլանի նորաձևության շաբաթվա (Milan Fashion Week) ընթացքում կազմակերպված World Fashion Festival Award-ին և արժանացել է «Լավագույն հավաքածու» մրցանակին։ «Միջոցառմանը մասնակցում … Read more

Մշակութային եռուզեռ՝ Թումանյանի «աչքի առջև»  

Կանաչված սարալանջին ժայռապատկերված Հանճարեղ լոռեցու աչքի առջև նորից մշակութային եռուզեռ է։ «Թատերական Լոռի»-ն դարձյալ երբեմնի արդյունաբերական քաղաք է եկել սիրով, կարոտով և ո՛չ աղքատիկ խաղացանկով։ Բացի հայաստանյան թատրոնները՝ գողտրիկ քաղաք են եկել նաև Վրաստանից, Ուզբեկստանից, Դաղստանից, Սերբիայից ու Ռուսաստանից։ Փառատոնին մասնակցելու ցանկություն են ունեցել նաև իրանցի արվեստագետները, բայց ներկայությունն անհնար է եղել՝ պայմանավորված այդ երկրի … Read more

«Արամ Խաչատրյան» տրիոյի համերգային շրջագայությունները՝ Ռուսաստանում

Այս օրերին ՌԴ մի շարք քաղաքներում համերգային շրջագայությամբ հանդես են գալիս միջազգային մրցույթների դափնեկիրներ, Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի տնօրեն, Խաչատրյան տրիոյի դաշնակահարուհի Արմինե Գրիգորյանը, տրիոյի ջութակահար Կարեն Շահգալդյանը և թավջութակահար Կարեն Քոչարյանը: Շրջագայության հերթական կանգառը Սամարա քաղաքն էր:  Համերգային ծրագրում հնչեցին Դմիտրի Շոստակովիչի և Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները: Երեկոյի ընթացքում տեղի en ունեցել նաև «Խաչատրյան-Շոստակովիչ. երկարամյա բարեկամություն» … Read more

«Հայկական մշակույթը` Բեռլինում»․ հայկական և գերմանական երաժշտական ավանդույթները՝ մեկ բեմում

Սեպտեմբերի 22-ին Բեռլինի Kesselhaus համերգասրահում տեղի է ունեցել «Հայկական մշակույթը` Բեռլինում» խորագրով համերգային երեկո՝ նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 35-ամյակին, հայկական մշակույթին և հայ-գերմանական մշակութային կապերին։ Միջոցառումը մեկ բեմում համախմբել էր երեխաների, ծնողների, երաժիշտների, արվեստագետների, մշակույթի գործիչների և բազմաթիվ հանդիսատեսների։ Երեկոյի ընթացքում հայկական մշակույթը ներկայացվեց երաժշտության, պարի և կենդանի կատարումների միջոցով։ Համերգի հատուկ հյուրերից էր Արգենտինայի … Read more

Լիլիթ Մելիքյանի «Կինը» ցուցահանդեսը Գլենդելում․ գույնի, կտավի և նորաձևության երկխոսություն

Օրեր առաջ Գլենդել քաղաքում տեղի ունեցավ «Տերյան մշակութային կենտրոն» ՀԿ հիմնադիր և գեղարվեստական ղեկավար, նկարիչ-դիզայներ Լիլիթ Մելիքյանի «Կինը» խորագրով անհատական ցուցահանդեսը։ Երկու օր շարունակ ցուցասրահը լցված էր նկարչուհու վառ գունապնակով, ծաղիկներով, ջերմ մթնոլորտով և այցելուների մեծ հոսքով։ Լոս Անջելեսի արվեստասեր հանրությունը մեծ հետաքրքրությամբ ընդունեց Լիլիթ Մելիքյանի ստեղծագործական աշխարհը՝ նրա գունային համարձակ լուծումները, ինքնատիպ ձեռագիրը և … Read more

Երբ նկարն ավարտում եմ, կրծքիցս մի բան է պոկվում, հեռանում, որն արդեն քոնը չի. Արթուր Անդրանիկյան

The post Երբ նկարն ավարտում եմ, կրծքիցս մի բան է պոկվում, հեռանում, որն արդեն քոնը չի. Արթուր Անդրանիկյան appeared first on Ազգ.

Վերոնիկա Զոնաբենդը գեղանկարչական հավաքածու է նվիրաբերել Գյումրի քաղաքին

Ռուբեն Վարդանյանի կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը քսան մեծածավալ կտավից կազմված գեղանկարչական  հավաքածու է նվիրաբերել Գյումրի քաղաքին: «Պատերազմ և խաղաղություն» խորագրի ներքո միավորված քսան գործերը «100 ԿՏԱՎ» հավաքածուից են, որն ընդգրկում է  սոցռեալիզմի հայ և ռուս հայտնի վարպետների աշխատանքներ՝ ընտրված ձեռներեց-բարերարներ Ռուբեն Վարդանյանի, Վլադիմիր Ավետիսյանի և Վլադիմիր Նեկրասովի մասնավոր հավաքածուներից: Գյումրիին նվիրաբերված հավաքածուի կտավները նվիրված  են Հայրենական … Read more

Ադամ Բարրո. մեր ճանաչած, բայց և  չճանաչած երգիչը

Ինձ  համար երաժշտությունն ապրելակերպ է, ու թեև երկար տարիներ ապրում և ստեղծագործում եմ Ֆրանսիայում, սակայն բաց չեմ թողնում հայրենիքում հանդես գալու հնարավորությունը. մի առիթով ասել է ֆրանսաբնակ օպերային երգիչ Ադամ Բարրոն (Մուրադ Ամիրխանյան)։ Քչերին է հայտնի, որ Ադամ Բարրոն  (Կոմիտասի անվան  երեք շքանշանակիր) արտիստի  կեղծանունն է՝ անվան և ազգանվան քառատառ հապավումների միաձուլումը։ Լինելով ծնունդով Լենինականից (Գյումրի), … Read more