Ամենամյա երիտասարդական ֆորում Աղվերանում՝ մշակութային միջոցառումներով, խարույկի շուրջ զրույցներով

Երեկ Աղվերանում Հայաստանի բոլոր մարզերից ժամանած մեծ թվով երիտասարդների, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի ու տարբեր պաշտոնյաների, ԱԺ պատգամավորների, երիտասարդական աշխատողների, երիտասարդական ՀԿ-ների ու Հայաստանում մի քանի միջազգային կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ մեծ հանդիսավորությամբ մեկնարկեց «Ամենամյա երիտասարդական ֆորում 2025-ը»։ Այն եռօրյա է, իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության՝ «Հայաստանի երիտասարդական կազմակերպությունների միության» և Գյումրու … Read more

Մեծ մրցակցություն՝ երիտասարդական աշխատող դառնալու համար․ ովքե՞ր են հավակնում զբաղեցնել այս հաստիքը համայնքապետարաններում

Գյումրիում մեկնարկել է «Երիտասարդական աշխատողի վերապատրաստում» ամենամյա պետական ծրագիրը։ Բանն այն է, որ «Երիտասարդական քաղաքականության մասին» վերջերս ընդունված ՀՀ օրենքի համաձայն, Հայաստանի Հանրապետության բոլոր համայնքապետարանները պարտավորվում են ունենալ նոր մասնագետներ՝ նոր հաստիքներով, խոսքը հենց երիտասարդական աշխատողի մասին է։ Ու քանի որ մեր երկրում (ի դեպ, նաև աշխարհի շատ երկրներում), այս մասնագիտությունը դեռ ներառված չէ բուհերի … Read more

Հայաստանում բնակվող երիտասարդների թվի և նրանց երազանքների մասին․ տվյալներ սոցհարցումներից

Տեղեկացրել ենք, այսօր «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի նախաձեռնությամբ Գյումրիում 11-րդ անգամ նշվեց երիտասարդության միջազգային օրը, որը ՄԱԿ-ի որոշմամբ այս տարի կրում է «Երիտասարդական տեղական նախաձեռնություններ՝ կայուն զարգացման նպատակներին ու ավելիին հասնելու համար» խորագիրը։ «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ խորհրդի նախագահ Արթուր Նաջարյանը ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Լուսինե Սարգսյանը և Գյումրու քաղաքապետարանի մշակույթի և երիտասարդության … Read more

Գունեղ տոն՝ Գյումրիում․ 11 տարի անընդմեջ այս քաղաքում նշվում է երիտասարդության համաշխարհային օրը

11 տարի է՝ ինչ «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի նախաձեռնությամբ Գյումրիում անընդմեջ նշվում է երիտասարդության միջազգային օրը։  Այս տոնը ՄԱԿ-ի գլխավոր ասամբելայի կողմից պաշտոնապես ընդունվել է 1999 թվականի դեկտեմբերի 17-ին։ Տոնը աշխարհի տարբեր երկրներում սովորաբար նշվում է տարաբնույթ միջոցառումներով՝ համաժողովներով, ցուցահանդեսներով, ֆլեշմոբեր, համերգներով, փառատոներով։ Ամեն տարի խորագիրը փոխվում է․ մեկ ուշադրություն են դարձնում աղքատության դեմ պայքարին, … Read more

«Բելգիականը լավագույն օրինակն է, թե ինչպես է պետությունը երկխոսում երիտասարդի հետ». հայկական պատվիրակության այցն ու տպավորությունները

«Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպության կողմից hունիսի 9-14-ը «Երիտասարդները գործելիս. Հայաստանում երիտասարդների զորեղացման և առաջնորդության խթանման» ծրագրի շրջանակում երիտասարդական քաղաքականությունը, համայնքային երիտասարդական ծառայությունների առանձնահատկությունները ուսումնասիրելու նպատակով ուսումնական այցով Բելգիայի Թագավորություն էր մեկնել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, երիտասարդական ոլորտի նորաստեղծ ՀԿ-ների ներկայացուցիչներից ու փորձագետներից բաղկացած 13 հոգանոց պատվիրակություն։ Հայաստանյան պատվիրակությունը հյուրընկալվեց տարբեր … Read more

Նոր հաստիքներ ու երիտասարդական միջավայրի պարտադիր ձևավորում՝ Հայաստանի բոլոր համայնքներում

«Երիտասարդական քաղաքականության մասին» վերջերս ընդունված ՀՀ օրենքի համաձայն՝ նախատեսվում է երիտասարդական կենտրոններ ու երիտասարդական տարածքներ ստեղծել Հայաստանի տարբեր համայնքներում՝ ապահովելով երիտասարդական միջավայր, որը հնարավորություն կտա երիտասարդների համար ոչ ֆորմալ կրթություն ապահովելու, նրանց ինտելեկտուալ ժամանցը կազմակերպելու, առաջնորդական հմտություններ զարգացնելու, ֆինանսական գրագիտությունը բարձրացնելու և ակտիվ քաղաքացիներ դարձնելու։ Սա կլինի լավագույն միջոց շատ ու շատ փոքր համայնքներից դեպի … Read more