ԿԲ փոխնախագահը նշեց ArCa համակարգի խափանման պատճառն ու բացառեց տվյալների արտահոսքի սպառնալիքը

ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի․/ԱՌԿԱ/․ Armenian Card (ArCa) վճարային համակարգի խափանումը տեղի է ունեցել հեղինակավոր արտասահմանյան ընկերության կողմից տրամադրված սարքի անսարքության պատճառով, հայտարարել է ՀՀ Կենտրոնական բանկի փոխնախագահ Արմեն Նուրբեկյանը։ «Մասնագետներ են հրավիրվել՝ պարզելու դրա պատճառները։ Սա անհրաժեշտ է, որպեսզի աագայում նման բան չկրկնվի», – ասաց նա երեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ։ Նշելով, որ Կենտրոնական բանկը 2022 թվականից … Read more

ՀՀ ԿԲ–ն չորրորդ անգամ անընդմեջ պահպանել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ սահմանելով 6.75%

ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի․/ԱՌԿԱ/․ Օգոստոսի 5-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի նիստ, որի ժամանակ որոշվել է վերաֆինանսավորման  տոկոսադրույքը թողնել անփոփոխ, սահմանելով՝ 6․75%, հաղորդում է ՀՀ ԿԲ–ն։ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը սահմանվել է 8.25%, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը՝ 5.25%: 2023 թվականի հունիսի 13-ին Կենտրոնական … Read more

Եթե չեք կարողանում մարել ձեր վարկերը, այդ հարցը կարող եք քննել ձեր բանկերի հետ. ԿԲ–ն՝ «ԱրՔա» համակարգում խնդիրների մասին

«ԱրՔա» համակարգում առկա խնդիրների պատճառով քաղաքացիների կողմից վարկային պարտավորությունների մարման անհնարինության դեպքերի առկայության դեպքում  քաղաքացիները կարող են դրանք քննել իրենց սպասարկող բանկերի և վարկային կազմակերպությունների հետ: Այս մասին հայտնել են ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից։ «Ֆինանսական համակարգը սպասարկող այլ ենթակառուցվածքները աշխատում են բնականոն հունով, միջբանկային ծառայությունների մատուցման ընդհատումներ չեն արձանագրվել»,– նշեցին ԿԲ-ից; Ավելի վաղ հայտնել էինք, … Read more

ԿԲ–ն կոչ է անում դիմել բանկերին Arca-ի խափանման պատճառով վարկերի մարման անհնարինության դեպքում

ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի․/ԱՌԿԱ/․ Այսօր կրկին խափանվել է Arca վճարային համակարգի աշխատանքը, ինչի հետևանքով բազմաթիվ քաղաքացիներ խնդիրներ ունեն ոչ միայն վճարումներ կատարելու, այլև վարկերը մարելու հարցում։ Այսօր ավելի վաղ Arca–ից հայտնել էին, որ Arca վճարային համակարգի ծառայությունները ժամանակավորապես անհասանելի են տեխնիկական վերազինման և բարելավման աշխատանքների արդյունքում։ «Հարգելի օգտատերեր, համակարգի տեխնիկական վերազինման և բարելավման աշխատանքների արդյունքում ժամը … Read more

ԿԲ–ն երրորդ անգամ անընդմեջ անփոփոխ թողեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ սահմանելով 6.75%

ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի․/ԱՌԿԱ/․ Հունիսի 17-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի նիստ, որի ժամանակ որոշվել է անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ սահմանելով 6.75 %, հաղորդում է ՀՀ ԿԲ–ն։ Որոշվել է նաև Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը սահմանել 8.25 %, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը՝ 5.25 %: … Read more

2024թ․–ին Հայաստանի բանկերի բարձր շահութաբերությանը նպաստել են զուտ տոկոսային եկամուտների աճը և ցածր վարկային կորուստները․ ԿԲ նախագահ

ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի․/ԱՌԿԱ/․ 2024թ․–ի արդյունքով Հայաստանի բանկային համակարգում գրանցվել է բարձր շահութաբերություն, ինչին նպաստել են զուտ տոկոսային եկամուտների աճը, ինչպես նաև ցածր վարկային կորուստները, հայտարարեց ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը՝ ներկայացնելով ֆինանսական կայունության 2024թ․–ի հաշվետվությունը։ Նրա խոսքով, զուտ տոկոսային եկամուտների աճը հիմնականում պայմանավորվել է բանկերի հաշվեկշիռների կառուցվածքային փոփոխություններով, ինչպիսիք են սպառողական վարկերի բարձր աճը։ Սպառողական … Read more

ԿԲ–ն կմշակի ենթաօրենսդրական ակտեր «Կրիպտոակտիվների մասին» օրենքի ընդունումից հետո

ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի․/ԱՌԿԱ/․ ՀՀ ԿԲ–ն կսկսի մշակել ենթաօրենսդրական ակտեր «Կրիպտոակտիվների մասին» օրենքի ընդունումից հետո, ասաց ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը՝ պատասխանելով «ԱՌԿԱ» գործակալության հարցին։ «Օրենքը բուֆերային ժամկետ ունի՝ տարի ու կես։ Մենք այդ տարի ու կեսը օգտագործելու ենք, որպեսզի մշակենք ենթաօրենսդրական ակտերը, որովհետեւ այժմ, օրենքը ընդունելուց հետո, Կենտրոնական բանկի վրա բավականին մեծ պատասխանատվություն է դրված՝ … Read more

Թվային դրամը հետազոտական օրակարգի կետերից մեկն է լինելու․ ԿԲ նախագահ

ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի․/ԱՌԿԱ/․ Թվային դրամը հետազոտական օրակարգի կետերից մեկն է լինելու, ասաց ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը։ Տեղեկացնելով, որ այս հարցի շուրջ պարբերաբար անցկացվում են քննարկումներ՝ ԿԲ խորհրդի և գործադիր իշխանության ներկայացուցիչների մասնակցությամբ՝ նա ասաց, որ բոլորն առնվազն մի կետում համակարծիք են։ «Ունենք թիմ, որը կարծում է, որ դրա անհրաժեշտությունը այս պահի դրությամբ չկա։ Որովհետեւ … Read more

«Բանկերը կսառեցնեն խարդախության զոհ դարձածների վարկերը մինչև դատարանի որոշման հրապարակումը»․ ԿԲ նախագահ

Հայկական բանկերը կսառեցնեն խարդախության զոհ դարձածների վարկերը մինչև դատարանի որոշման հրապարակումը։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։ Նախնական տվյալներով՝ 2025 թվականի առաջին եռամսյակում գրանցվել է նման 408 դեպք։ Բանկերը պարտավոր են փոխհատուցում վճարել, եթե ապացուցվի անձնական տվյալների և գումարի արտահոսքի մեջ նրանց մեղքը։ Սակայն պրակտիկան ցույց է տալիս, որ … Read more

Օֆշորները հայաստանյան դրամական փոխանցումներում. ԿԲ-ն հրապարակում է միայն ֆիզիկական անձանց փոխանցումները․ «Հետք»

«Հետք»-ը գրում է․ «2024 թվականին Մեն կղզուց և Արաբական Միացյալ Էմիրություններից դեպի Հայաստան ֆիզիկական անձանց դրամական փոխանցումների կտրուկ աճ է գրանցվել։ Մասնավորապես, ըստ Կենտրոնական բանկի տվյալների,  Մեն կղզուց Հայաստան է փոխանցվել մոտ 117 մլն դոլար, որը նախորդ տարվա համեմատ աճել է 6 անգամ, իսկ ԱՄԷ-ից՝ 116 մլն դոլար, աճը՝ 56%։ Դեպի Հայաստան դրամական փոխանցումների վիճակագրության … Read more