Կրիպտոակտիվների կառավարումը պետք է պրագմատիկ լինի․ ԿԲ նախագահ

ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի․/ԱՌԿԱ/․ ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը կարծում է, որ կրիպտոարժույթի ոլորտի կարգավորման ժամանակ ռիսկերը մեղմելու համար անհրաժեշտ է պրագմատիկ մոտեցում ցուցաբերել։ Նրա խոսքով, չնայած այն հանգամանքին, որ կրիպտոակտիվները հիմնված են նորարարական տեխնոլոգիաների վրա, դրանք, այնուամենայնիվ, պարունակում են չափազանց բարձր ռիսկեր, քանի որ հնարավորություն են ստեղծում թաքցնելու կամ ֆինանսավորելու ստվերային կամ անօրինական գործունեությունը։ … Read more

Գողանում են գումար բանկային քարտերից, գրանցում են վարկեր, Telegram-բոտերում առաջարկում են «ակնթարթային վարկեր»՝ պարտադիր «նախնական վճարով»

Հայաստանում ֆինանսական խարդախությունների դեպքերն աճել են Անցած տարվա ընթացքում Հայաստանում զգալիորեն աճել է ֆինանսական խարդախության դեպքերի թիվը։ Մարդկանց խաբում են տարբեր կերպ. ոմանցից գողանում են գումար բանկային քարտերից, մյուսների անունով գրանցում են վարկեր առանց նրանց գիտության, իսկ Telegram-բոտերում առաջարկում են «ակնթարթային վարկեր»՝ պարտադիր «նախնական վճարով»: Այս մեթոդները մեծ մասի համար արդեն ծանոթ են։ Բայց այսօր … Read more

Եվրոպայի փոխարեն՝ ԱՄԷ․ ինչու՞ Հայաստանը պետք է փոխի կրիպտոարժույթի կարգավորման նկատմամբ մոտեցումը․ ԲԱՑԱՌԻԿ

ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի․/ԱՌԿԱ/․ Վերջերս Երևանում տեղի ունեցավ Cilicia բիզնես ակումբի կողմից կազմակերպված կրիպտոարժույթային ակտիվների վերաբերյալ հայկական ֆորումը։ Մասնակիցները քննարկեցին երկրում թվային ֆինանսների ապագան՝ նոր կարգավորման մարտահրավերները, ինքնակարգավորվող համայնքների դերը և ավանդական ֆինանսական համակարգի հետ կրիպտոարժույթի ինտեգրման հեռանկարները։ Cilicia բիզնես ակումբի թվային ֆինանսների բաժնի ղեկավար Անդրանիկ Թողրամաջյանը «ԱՌԿԱ» գործակալությանը պատմել է կրիպտոարժույթի և ֆինտեխի ոլորտում Հայաստանի … Read more

Կրիպտոարժույթը Հայաստանում. խիստ օրենք և մեծ սպասումներ

ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի․/ԱՌԿԱ/․ Օրերս Երևանում կայացած Կրիպտոարժութային ակտիվների հայկական ֆորումի (Armenian Cryptocurrency Assets Forum) մասնակիցները քննարկել են Հայաստանում կրիպտոարժույթի ապագային վերաբերող հարցեր։ Cilicia բիզնես ակումբի կողմից կազմակերպված հանդիպման ժամանակ կրիպտոոլորտի, բանկերի և բիզնեսի ներկայացուցիչները խոսել են նոր օրենսդրության մարտահրավերների և ոլորտի զարգացման հեռանկարների մասին: «ԱՌԿԱ» գործակալությունը հանդես է եկել որպես Armenian Cryptocurrency Assets Forum–ի ինֆորմացիոն … Read more

Թրամփը թույլատրել է կրիպտոարժույթը և մյուս այլընտրանքային ակտիվները տեղադրել կենսաթոշակային ծրագրերում

ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի․/ԱՌԿԱ/․ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է  հրամանագիր, որը թույլ է տալիս մասնավոր բաժնետոմսերը, անշարժ գույքը, կրիպտոարժույթները և այլընտրանքային այլ ակտիվներ տեղադրել կենսաթոշակային ծրագրերում, գրում է «Коммерсантъ»-ը։ «Նախագահ Թրամփը ընդլայնում է այս ակտիվներին հասանելիությունը՝ ամերիկացիների՝  արժանապատիվ և հարմարավետ կերպով թոշակի անցնելու հնարավորությունն ապահովելու համար», – ասվում է փաստաթղթում: Այլընտրանքային ակտիվների օգտագործումը կբարձրացնի եկամտաբերությունը … Read more

Հայաստանում ուժի մեջ է մտել «Կրիպտոակտիվների մասին» օրենքը

ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի․/ԱՌԿԱ/․ 2025թ․ հուլիսի 4-ին ուժի մեջ է մտել «Կրիպտոակտիվների մասին» օրենքը, հայտնում է ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունը։ «Կրիպտոակտիվների մասին» օրենքը սահմանում է կրիպտոակտիվների առաջարկի, առք ու վաճառքի, ծառայությունների տրամադրման և շուկայի վերահսկման ընդհանուր կանոնները։ Այս կարգավորումը, պահելով նորարարությունների խթանման և ռիսկերի արդյունավետ կառավարման միջև հավասարակշռությունը, իրավական դաշտում մտցնում է  որոշակիություն՝ հնարավորություն ստեղծելով, որ բիզնեսը … Read more

ԿԲ–ն կմշակի ենթաօրենսդրական ակտեր «Կրիպտոակտիվների մասին» օրենքի ընդունումից հետո

ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի․/ԱՌԿԱ/․ ՀՀ ԿԲ–ն կսկսի մշակել ենթաօրենսդրական ակտեր «Կրիպտոակտիվների մասին» օրենքի ընդունումից հետո, ասաց ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը՝ պատասխանելով «ԱՌԿԱ» գործակալության հարցին։ «Օրենքը բուֆերային ժամկետ ունի՝ տարի ու կես։ Մենք այդ տարի ու կեսը օգտագործելու ենք, որպեսզի մշակենք ենթաօրենսդրական ակտերը, որովհետեւ այժմ, օրենքը ընդունելուց հետո, Կենտրոնական բանկի վրա բավականին մեծ պատասխանատվություն է դրված՝ … Read more

ՀՀ-ի ԱԺ-ն օրինականացրել է կրիպտոարժույթները

Հայաստանի Ազգային ժողովը հերթական նիստում ընդունել է կրիպտոարժույթների կարգավորման մասին օրինագիծը: Ընդունված օրենքում նշվում է, որ կրիպտոարժույթներով ծառայություններ մատուցելու համար բանկերը պետք է ստեղծեն առանձին ընկերություն՝ ՀՀ Կենտրոնական բանկի պաշտոնական լիցենզիայով: The post ՀՀ-ի ԱԺ-ն օրինականացրել է կրիպտոարժույթները appeared first on Alphanews.

ՀՀ բանկերը կրիպտոծառայություններ մատուցելու համար պետք է ստեղծեն առանձին ընկերություններ․ ԿԲ

ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի․/ԱՌԿԱ/․ Բանկերն ու հոլդինգները, որոնք ցանկանում են մատուցել կրիպտոարժույթների հետ կապված ծառայություններ, պետք է բացեն առանձին ընկերություններ և ստանան լիցենզիա։ Այս մասին հայտարարել է ՀՀ Կենտրոնական բանկի փոխնախագահ Արմեն Նուրբեկյանը՝ ներկայացնելով «Կրիպտոակտիվների մասին» օրենքի նախագծում առաջին և երկրորդ ընթերցումների միջև կատարված փոփոխությունները։ «Փոփոխությունն ունի երկու առավելություն։ Առաջինը պարզ մրցակցային դաշտի ապահովումն է։ Երկրորդ՝ … Read more