Եթե չեք կարողանում մարել ձեր վարկերը, այդ հարցը կարող եք քննել ձեր բանկերի հետ. ԿԲ–ն՝ «ԱրՔա» համակարգում խնդիրների մասին

«ԱրՔա» համակարգում առկա խնդիրների պատճառով քաղաքացիների կողմից վարկային պարտավորությունների մարման անհնարինության դեպքերի առկայության դեպքում  քաղաքացիները կարող են դրանք քննել իրենց սպասարկող բանկերի և վարկային կազմակերպությունների հետ: Այս մասին հայտնել են ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից։

«Ֆինանսական համակարգը սպասարկող այլ ենթակառուցվածքները աշխատում են բնականոն հունով, միջբանկային ծառայությունների մատուցման ընդհատումներ չեն արձանագրվել»,– նշեցին ԿԲ-ից;

Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր՝ հուլիսի 29–ին, ժամը 11:46-ից սկսած «ԱրՔա» համակարգում ծառայությունները ժամանակավորապես անհասանելի են։

«Մեր մասնագետները ներդնում են բոլոր ջանքերը, որպեսզի համակարգը վերականգնվի հնարավորինս շուտ։ Շնորհակալ ենք ըմբռնման և համբերատարության համար։

Նշվում է, որ ծառայությունն անհասանելի է դարձել համակարգի տեխնիկական վերազինման և բարելավման աշխատանքների պատճառով»,– նշված է համակարգի տարածած հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ օրեր առաջ՝ հուլիսի 23–ին ևս նմանատիպ խնդիր էր առաջացել և քաղաքացիները չէին կարողանում բանկային օնլայն հավելվածներով փոխանցումներ, գործարքներ կատարել։

Leave a Comment