ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | ԿԲ նախագահ Մարտին Գալստյանի ասուլիսը

15 Սեպտեմբերի, 2026 Սեպտեմբերի 15-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի նիստ, որի ժամանակ որոշվել է բարձրացնել քաղաքականության տոկոսադրույքը՝ սահմանելով 6․75%: Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը` 8.25%: Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը` 5.25%: Այս առիթով ասուլիս է կենտրոնական բանկում, որն առաջարկում ենք դիտել ուղիղ հեռարձակմամբ։

ԿԲ-ն քաղաքականության տոկոսադրույքը բարձրացրել է 0.25 տոկոսային կետով – Live News

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը բարձրացրել է քաղաքականության տոկոսադրույքը՝ սահմանելով 6․75 տոկոս։ Որոշումը կայացվել է ԿԲ խորհրդի՝ սեպտեմբերի 15-ին տեղի ունեցած նիստում։ «Որոշվել է բարձրացնել քաղաքականության տոկոսադրույքը՝ սահմանելով 6․75% Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը` 8.25% Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը` 5.25%:

Հուլիսի 1-ից գործում է «ստոպ» գործիքը. ինչպե՞ս արգելափակել խարդախների կողմից ձեր անունով վարկեր ստանալը և հաշիվներից փոխանցումներ կատարելը

Հուլիսի 1-ից Հայաստանի ֆինանսական համակարգում գործում է նոր պաշտպանիչ մեխանիզմ. սպառողը կարող է սեփական նախաձեռնությամբ արգելափակել հեռավար եղանակով իրեն հասանելի ֆինանսական ծառայությունները՝ առանձին կամ բոլորը միասին։ «Ստոպ» գործիքների ներդրման նվազագույն պահանջները սահմանված են Կենտրոնական բանկի խորհրդի 2026 թվականի փետրվարի 24-ի թիվ 43-Ն որոշմամբ հաստատված կանոնակարգ 8/09-ով, որի նպատակը, ինչպես ամրագրված է հենց որոշման մեջ, … Read more

Սեպտեմբերի 3-ից ցանկացած անձ կարող է բանկից անվճար տեղեկանք ստանալ իր հաշիվների մասին. ի՞նչ է սահմանում ԿԲ որոշումը

Սեպտեմբերի 3-ից գործում է Կենտրոնական բանկի խորհրդի նոր կարգավորումը, որով ֆիզիկական անձինք իրավունք են ստանում ֆինանսական կազմակերպությունից անվճար տեղեկանք ստանալ իրենց անունով բանկային հաշիվ ունենալու կամ չունենալու մասին։ Լրացումը կատարվել է ԿԲ խորհրդի 2026 թվականի օգոստոսի 11-ի թիվ 222-Ն որոշմամբ՝ «Ֆինանսական կազմակերպությունների գործարար վարվելակերպի կանոնները» կանոնակարգ 8/05-ում, և պաշտոնապես հրապարակվել օգոստոսի 24-ին։ Ինչպես տեղեկացնում է Iravaban.net-ը, որոշման նպատակը, ինչպես ամրագրված է հենց ակտում, ֆիզիկական անձանց՝ բանկային համակարգում իրենց կարգավիճակի … Read more

«Ստացված պատասխանը փաստացի անբովանդակ է». Արմեն Սաքապետոյանը անձնական հանդիպում է պահանջում ԿԲ նախագահից

Իրավաբան, գործարար Արմեն Սաքապետոյանը նոր հրապարակային դիմում է հասցեագրել լրատվամիջոցներին՝ տեղեկացնելով, որ երկար սպասումից հետո վերջապես ստացել է Կենտրոնական բանկի պաշտոնական պատասխանը՝ իր և իր ընտանիքի բանկային գաղտնիքի ենթադրյալ արտահոսքի վերաբերյալ դիմումին, սակայն այն գնահատում է «փաստացի անբովանդակ»։ Iravaban.net-ը ներկայացնում է նրա դիմումը։ Հիշեցնենք, որ նա նախկինում հրապարակային ահազանգ էր հնչեցրել բանկային գաղտնիք կազմող տեղեկությունների ենթադրյալ արտահոսքի … Read more

Ինչպե՞ս և ի՞նչ ժամկետներում կարող են ժառանգներն իմանալ մահացած հարազատի բանկային հաշիվների մասին

Հարազատի մահից հետո ընտանիքը հաճախ չգիտի՝ արդյոք նա բանկում ավանդ, հաշիվ կամ ի պահ հանձնված արժեքներ ուներ, ո՞ւր դիմել դա պարզելու համար և ի՞նչ ժամկետում պետք է բանկը պատասխանի։ Օրենքը հստակ պատասխաններ ունի այս հարցերին. սահմանված են և՛ պահանջվող փաստաթուղթը, և՛ բանկի պատասխանի ժամկետները, և՛ մերժման դեպքում ժառանգի պաշտպանության միջոցները։ Ինչպես տեղեկացնում է Iravaban.net-ը, համապատասխան … Read more

Ո՞ւմ և ե՞րբ կարող է բանկը տրամադրել բանկային գաղտնիք համարվող ձեր տվյալները՝ առանց ձեզ տեղեկացնելու

Բանկային հաշվի, կատարված փոխանցումների, մնացորդի մասին տեղեկությունը հաճախորդի համար ամենազգայուն տվյալներից է։ Օրենքն այն պաշտպանում է որպես բանկային գաղտնիք, սակայն սահմանում է նաև այն դեպքերը, երբ բանկը պարտավոր է այդ տեղեկությունը տրամադրել պետական մարմիններին։ Ընդ որում՝ մի շարք դեպքերում բանկին ուղղակիորեն արգելվում է հաճախորդին տեղեկացնել այդ մասին։ Ինչպես տեղեկացնում է Iravaban.net-ը, համապատասխան կարգավորումները սահմանված են … Read more

Հրապարակվել է «Հայաստանի Հանրապետության հուշադրամներ 2025» տարեկան պարբերականը․ ԿԲ

Կենտրոնական բանկից տեղեկացնում են՝ հրապարակվել է «Հայաստանի Հանրապետության հուշադրամներ 2025» տարեկան պարբերականը։ Պարբերականում ներկայացված են 2025 թվականին Կենտրոնական բանկի կողմից թողարկված հուշադրամները, դրանց տեխնիկական չափանիշները, դրամահատարանները, ինչպես նաև մրցանակների արժանացած հուշադրամների վերաբերյալ տեղեկությունները։ Հրատարակությունը նախատեսված է ինչպես դրամագիտությամբ հետաքրքրվողների, այնպես էլ ընթերցողների լայն շրջանակի համար։ Պարբերականին կարելի է ծանոթանալ՝ այստեղ։

ԿԲ որոշմամբ՝ վերաֆինանսավորման տոկոսադրույքը մնացել է անփոփոխ – Live News

Մայիսի 5-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի նիստ, որի ժամանակ որոշվել է՝ քաղաքականության տոկոսադրույքը թողնել անփոփոխ, սահմանելով՝ 6․50% Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը՝ 8.00%, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը՝ 5.00%: Այս մասին հայտնում են ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից։ 

Ինչ ճակատագիր է սպասում 500 դրամանոցներին. ԿԲ պարզաբանումը – Live News

Հաշվի առնելով բազմաթիվ հարցադրումները 2026 թ. ապրիլի 15-ից բնականոն մաշվածության արդյունքում շրջանառությունից դուրս եկած 2-րդ սերնդի մի շարք թղթադրամների վերաբերյալ, ԿԲ-ն հայտնում է, որ այս որոշումը վերաբերում է միայն նշված թղթադրամներին և չի՛ տարածվում 500 դրամ անվանական արժեքով մետաղադրամի վրա։ «ՀՀ բոլոր մետաղադրամները, այդ թվում՝ 500 դրամ մետաղադրամը, շարունակում են մնալ շրջանառության մեջ և պահպանել … Read more