Հուլիսի 1-ից գործում է «ստոպ» գործիքը. ինչպե՞ս արգելափակել խարդախների կողմից ձեր անունով վարկեր ստանալը և հաշիվներից փոխանցումներ կատարելը

Հուլիսի 1-ից Հայաստանի ֆինանսական համակարգում գործում է նոր պաշտպանիչ մեխանիզմ. սպառողը կարող է սեփական նախաձեռնությամբ արգելափակել հեռավար եղանակով իրեն հասանելի ֆինանսական ծառայությունները՝ առանձին կամ բոլորը միասին։ «Ստոպ» գործիքների ներդրման նվազագույն պահանջները սահմանված են Կենտրոնական բանկի խորհրդի 2026 թվականի փետրվարի 24-ի թիվ 43-Ն որոշմամբ հաստատված կանոնակարգ 8/09-ով, որի նպատակը, ինչպես ամրագրված է հենց որոշման մեջ, … Read more

300 000 դրամ՝ հօգուտ վարկառուի. ե՞րբ է կրեդիտավորողից գանձվում օրենքով սահմանված փոխհատուցումը

Քչերը գիտեն, որ «Սպառողական կրեդիտավորման մասին» օրենքը վարկառուի իրավունքների խախտման համար նախատեսում է կոնկրետ գումարային հետևանք. խախտման փաստը հաստատվելու դեպքում կրեդիտավորողից հօգուտ սպառողի գանձվում է 300 000 դրամ՝ անկախ նրանից, թե խախտումը որքան վնաս է պատճառել։ Ինչպես տեղեկացնում է Iravaban.net-ը, այս մեխանիզմը սահմանված է օրենքի 20-րդ հոդվածով և վերաբերում է ոչ միայն բանկերին. կրեդիտավորող են համարվում … Read more

Սեպտեմբերի 3-ից ցանկացած անձ կարող է բանկից անվճար տեղեկանք ստանալ իր հաշիվների մասին. ի՞նչ է սահմանում ԿԲ որոշումը

Սեպտեմբերի 3-ից գործում է Կենտրոնական բանկի խորհրդի նոր կարգավորումը, որով ֆիզիկական անձինք իրավունք են ստանում ֆինանսական կազմակերպությունից անվճար տեղեկանք ստանալ իրենց անունով բանկային հաշիվ ունենալու կամ չունենալու մասին։ Լրացումը կատարվել է ԿԲ խորհրդի 2026 թվականի օգոստոսի 11-ի թիվ 222-Ն որոշմամբ՝ «Ֆինանսական կազմակերպությունների գործարար վարվելակերպի կանոնները» կանոնակարգ 8/05-ում, և պաշտոնապես հրապարակվել օգոստոսի 24-ին։ Ինչպես տեղեկացնում է Iravaban.net-ը, որոշման նպատակը, ինչպես ամրագրված է հենց ակտում, ֆիզիկական անձանց՝ բանկային համակարգում իրենց կարգավիճակի … Read more

Հերթական համակարգչային հափշտակությունն է եղել բանկի հաճախորդի նկատմամբ․ նրա անունով խոշոր վարկ են ձևակերպել

12 Օգոստոսի, 2026 Օգոստոսի 5-ին հերթական համակարգչային հափշտակության դեպքն է տեղի ունեցել «Ամիօ» բանկի հաճախորդի նկատմամբ, հաղորդում է Shamshyan.com—ը։ Այդ օրը ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Շիրակի մարզային վարչություն է դիմել Շիրակի մարզի 55-ամյա մի տղամարդ և հայտնել, որ հուլիսի 7-ին՝ ժամը 10:00-ի սահմաններում, 2 տարբեր հեռախոսահամարներից զանգահարել են իրեն, ապա ներկայացել … Read more

Քաղաքացին դատական կարգով «Ամիօ Բանկ»-ից պահանջում է ավանդի և տոկոսների գումարը՝ 19,795 ԱՄՆ դոլար

Քաղաքացին դատական կարգով «Ամիօ Բանկ» ՓԲԸ-ից պահանջում է վերադարձնել բանկային ավանդն ու դրա տոկոսները՝ ընդհանուր 19,795 ԱՄՆ դոլար։ Ինչպես տեղեկանում է Iravaban.net-ը DataLex դատական տեղեկատվական համակարգից, ԵԴ2/1200/02/26 քաղաքացիական գործը Երևանի քաղաքացիական դատարանը վարույթ է ընդունել 2026 թվականի փետրվարի 24-ին։ Ինչի՞ մասին է գործը Հայցվորը Ա. Ա.-ն է (ֆիզիկական անձի անուն-ազգանունը նշում ենք միայն սկզբնատառերով), … Read more

«Վարչաբենդի» համերգները Երևանում և Գյումրիում ֆինանսավորել է «Վիվարո»-ի սեփականատերերին պատկանող բանկը

«Վարչաբենդի» մասնակցությամբ Հանրապետության հրապարակում անցկացված համերգն ամբողջությամբ ֆինանսավորել է «Վիվարո» ընկերության սեփականատերեր Վիգեն և Վահե Բադալյաններին պատկանող «Ֆասթ» բանկը, գրում է «Ազատություն»-ը։ Իրավապաշտպանները ահազանգում են, որ համերգը փաստորեն կուսակցական միջոցառում է: Սա վերջին մեկ շաբաթում երկրորդ համերգն է այս բանկի ֆինանսավորմամբ: Նախորդը Գյումրիի բեմում էր: