Եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքներն աճել են․ ԿԲ տվյալներ

ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի․/ԱՌԿԱ/․ 2025թ․–ի դեկտեմբերի 25–ին Հայաստանի արտարժույթի շուկայում հայկական դրամի նկատմամբ ձևավորված ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը, դեկտեմբերի 24–ի համեմատ, աճել է 0․05 կետով և կազմել 381․51 դրամ։ Եվրոյի փոխարժեքն աճել է 0․06 կետով և կազմել 450․03 դրամ, ռուբլին աճել է 0․0472 կետով և կազմել 4․8918 դրամ, հաղորդում է ՀՀ ԿԲ–ն։   25.12.2025 24.12.2025 … Read more

Հաստատվել է ֆիզիկականանձանց կողմից կատարված անկանխիկ վճարումներից cashback տրամադրելու միջոցառումը

ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի․/ԱՌԿԱ/․ Կառավարությունը հաստատել է «Արմենիան քարդ» ՓԲԸ-ի կողմից գործարկվող ԱՐՔԱ վճարային համակարգի միջոցով ֆիզիկական անձանց կողմից կատարված անկանխիկ եղանակով վճարումներից հետվճար տրամադրելու միջոցառումը և կարգը: Միջոցառումն ուղղված է պետություն-մասնավոր սոցիալական, տնտեսական փոխգործակցության ապահովմանը և նպատակ ունի ամրապնդել անկանխիկ գործառնությունների իրականացման առկա համակարգը՝ միաժամանակ փոխշահավետ հնարավորության առաջարկ ներկայացնելով համապատասխան շահառուներին՝ վերջիններիս առաջարկելով համապատասխան պայմանների … Read more

Հաստատվել է Երևանի 2026 թ.-ի բյուջեն. եկամուտները կկազմեն 151.4 մլրդ դրամ, ծախսերը՝ 156.7 մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի․/ԱՌԿԱ/․    Երեքշաբթի օրվա նիստում Երևանի ավագանին հաստատեց 2026 թվականի մայրաքաղաքի բյուջեի նախագիծը, որտեղ հիմնական ուշադրություն է դարձվել ենթակառուցվածքների արդիականացման ծրագրերին։ Բյուջեի եկամուտներ Ինչպես նիստում հայտարարեց Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի եկամուտների հաշվառման և գանձման վարչության պետի պաշտոնակատար Դավիթ Հակոբյանը, բյուջեի ընդհանուր եկամուտները կանխատեսվում են 151.4 մլրդ դրամի չափով։ Սեփական եկամուտները կկազմեն 94.8 մլրդ դրամ, ինչը … Read more

Խորհրդարանն ամբողջությամբ ընդունեց առողջության համընդհանուր ապահովագրության մասին նախագիծը

ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի․/ԱՌԿԱ/․        ՀՀ ԱԺ-ն  երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց առողջության համընդհանուր ապահովագրության ներդրման վերաբերյալ օրենքների նախագծերի փաթեթը։ Ինչպես նշեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, 2026 թվականի հունվարի 1-ից կակտիվանա ապահովագրական փաթեթը,իսկ  առաջին վճարման պարտավորությունը կլինի մինչև հունվարի 20-ը: Նախարարի խոսքով՝ նոյեմբերը կհամարվի ապահովագրավճարների հաշվարկման առաջին ամիսը, քանի որ դեկտեմբերը բացառիկ ամիս է աշխատավարձերի և պարգևավճարների … Read more

Խորհրդարանն ամբողջությամբ ընդունեց առողջության համընդհանուր ապահովագրության մասին նախագիծը

ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի․/ԱՌԿԱ/․        ՀՀ ԱԺ-ն  երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց առողջության համընդհանուր ապահովագրության ներդրման վերաբերյալ օրենքների նախագծերի փաթեթը։ Ինչպես նշեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, 2026 թվականի հունվարի 1-ից կակտիվանա ապահովագրական փաթեթը,իսկ  առաջին վճարման պարտավորությունը կլինի մինչև հունվարի 20-ը: Նախարարի խոսքով՝ նոյեմբերը կհամարվի ապահովագրավճարների հաշվարկման առաջին ամիսը, քանի որ դեկտեմբերը բացառիկ ամիս է աշխատավարձերի և պարգևավճարների … Read more

Հայաստանի կորպորատիվ պարտատոմսերը ծավալի տեսանկյունից ունեն աճի ամենամեծ ներուժը 2026թ․–ին․ FreedomBrokerArmenia–ի տնօրեն

ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի․/ԱՌԿԱ/․Հայաստանի կորպորատիվ պարտատոմսերը ծավալի տեսանկյունից ունեն աճի ամենամեծ ներուժը 2026թ․–ին, հայտարարել է Freedom Broker Armenia–ի տնօրեն Հովակ Հովակիմյանը։ «Վերջին մի քանի տարիների միտումը կպահպանվի, և, հնարավոր է, նույնիսկ բազմապատիկ կաճի 2026 թվականին։ Մենք բազմաթիվ բանակցություններ ունենք տարբեր բիզնեսների հետ, որոնք սկսել են դիտարկել հանրային դաշտ դուրս գալու հնարավորությունը, որպեսզի իրենց բիզնեսը ներկայացնեն շատ … Read more

ՀՀ ԿԲ–ն բավականին կշռադատված և հետևողական քաղաքականություն է վարում ֆինանսական համակարգի կայունության մասով․ փորձագետ

ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի․/ԱՌԿԱ/․  Կենտրոնական բանկը բավականին կշռադատված և հետևողական քաղաքականություն է վարում ֆինանսական համակարգի կայունության, հատկապես շուկայի թվայնացման և թափանցիկության մասով, կարծում է Freedom Broker Armenia–ի տնօրեն Հովակ Հովակիմյանը։ «Հայաստանում կապիտալի շուկան բարելավելու համար ես կարող էի կարգավորող մարմնին խորհուրդ տալ խթանել ընկերությունների մուտքը IPO», – ասել  է նա «ԱՌԿԱ» գործակալությանը տված հարցազրույցում։ Բացի այդ, … Read more

ՀՀ ԱԺ-ն հաստատել է Ասիական զարգացման բանկից 250 մլն դոլարի վարկային համաձայնագիրը՝ Արցախից բռնի տեղահանվածների բնակարանային խնդիրները լուծելու համար

ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի․/ԱՌԿԱ/․     Երեքշաբթի օրվա արտահերթ նիստում ՀՀ ԱԺ-ն վավերացրել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) հետ 250 մլն դոլարի վարկային համաձայնագիրը՝ «Կենսունակության բարելավման և հզորացման համար բնակարանային բարեփոխումներ» (THRIVE) ծրագրի համար։ Արտոնյալ ֆինանսավորման գլոբալ գործիքի հիմնադրամը կտրամադրի լրացուցիչ 16.45 միլիոն դոլար դրամաշնորհային ֆինանսավորում՝ վարկային ծրագիրը համաֆինանսավորելու համար։ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Դավիթ Խաչատրյանի … Read more

Հայկական դրամն աշխարհում երկու արժույթներից մեկն է, որը վերջին 10 տարում չի արժեզրկվել դոլարի նկատմամբ․ փորձագետ

ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի․/ԱՌԿԱ/․Հայկական դրամը կայուն արժույթ է, հայտարարել է Freedom Broker Armenia–ի տնօրեն Հովակ Հովակիմյանը։ «Ավելին, աշխարհում ընդամենը երկու արժույթ կա, որոնք վերջին 10 տարում չեն արժեզրկվել դոլարի նկատմամբ։ Դրանք, որքան էլ տարօրինակ է, հայկական դրամն ու շվեյցարական ֆրանկն են», – ասել է նա «ԱՌԿԱ» գործակալությանը տված հարցազրույցում։ Հովակիմյանի խոսքով, դրամի կայունությունը և դոլարի նկատմամբ … Read more

Հայաստանում 2026թ․–ին տոկոսադրույքների բարձրացում չի լինի․ Freedom Broker Armenia–ի կանխատեսում

ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի․/ԱՌԿԱ/․Հայաստանում 2026 թվականին տոկոսադրույքների բարձրացում չի լինի։ «ԱՌԿԱ» գործակալությանը տված հարցազրույցում նման կանխատեսում է ներկայացրել Freedom Broker Armenia–ի տնօրեն  Հովակ Հովակիմյանը։ «Ուստի պարտատոմսերի շուկան հիմա հետաքրքիր է, և կարծում եմ, որ այդ միտումը կպահպանվի նաև 2026 թվականին», – նշել է նա։ Հովակիմյանի խոսքով, գնաճի դանդաղումը բարձրացրեց պարտատոմսերի իրական եկամտաբերությունը։ ԱՎԾ–ի տվյալներով, Հայաստանի սպառողական … Read more