«11 200 դոլարը չի հայտնաբերվել, մեղադրյալների հարազատները պատրաստակամություն են հայտնել այդ գումարը վերականգնել»․ Արթուր Նահապետյան

«11 200 դոլարը չի հայտնաբերվել, ներկա պահին այդ ուղղությամբ աշխատանքները շարունակվում են»,- Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանը՝ անդրադառնալով 590 հազար դոլար իրեղեն ապացույցի հափշտակության գործին։  Նա ասաց, որ մեղադրյալների հարազատները պատրաստակամություն են հայտնել այդ 11 200 դոլարը վերականգնել։ «Եթե ունենանք վերականգնում, շատ ավելի լավ, իսկ եթե ոչ, ապա Քրեական … Read more

Հայաստանի ֆիսկալ քաղաքականության արդյունքները 2024թ․–ին շեղվել են թիրախային ցուցանիշներից․ ԿԲ նախագահ

ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի․/ԱՌԿԱ/․ 2024 թվականին ձևավորված մակրոտնտեսական անորոշության պայմաններում Հայաստանում իրականացվող հարկաբյուջետային քաղաքականության արդյունքները շեղվել են միջնաժամկետ և երկարաժամկետ թիրախային ցուցանիշներից, մասնավորապես՝ հարկերի հավաքագրման մասով, ասաց ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։ «Այսպես, հարկային եկամուտները, 2023 թվականի համեմատ, աճել են 5.1%-ով, իսկ հարկեր-ՀՆԱ հարաբերակցությունը՝ 0.5 տոկոսային կետով նվազել և կազմել են 23.6%: Հարկ է նշել, … Read more

«Էս մարդկանց դանակը ոսկորին է հասել, որ եկել են ստեղ»․ պատգամավորը՝ բանկային խարդախություններից տուժած քաղաքացիների մասին

«Մենք իրազեկված ենք ձեր իրավունքների խախտումներով և պատրաստակամություն ենք հայտնել ես և Արգիշտի Գևորգյանը լինել մեր քաղաքացիների կողքին։ Գիտենք՝ ինչ խարդախությունների ու անօրինականությունների զոհ են դարձել մեր քաղաքացիները»,- վարկային խարդախությունների զոհ դարձած քաղաքացիներին ԱԺ-ում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ղազարյանը։ Նշենք, որ այս պահին վարկային խարդախությունների զոհ դարձած քաղաքացիները հանդիպում են «Հայաստան» խմբակցության պատգամավորների հետ։ … Read more

«Եթե ԱԺ-ում միայն գզվռտոցով չզբաղվեին, ԿԲ նախագահին պիտի վաղուց ազատած լինեին»․ Մհեր Կարագյոզյան

«ԱԺ-ն է ԿԲ նախագահ ընտրել, նշանակել, և մինչև այսօր ԿԲ նախագահն իբրև թե աշխատում է, որի արդյունքները մենք չենք զգում։ Եթե աշխատում է, հետևաբար այսքան քաղաքացիների թալան չէր լինի»,- Վարկային խարդախությունների զոհ դարձած քաղաքացիների բողոքի ցույցի ժամանակ ԱԺ-ի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց «Հանրային վերահսկողություն» հ/կ ղեկավար Մհեր Կարագյոզյանը։ Նա հայտնեց, որ իրենց դիմել են … Read more

ՀՀ կենտրոնական բանկը քննարկում է խարդախությունից ապահովագրության երկարաժամկետ մեխանիզմների ներդրումը

ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի․/ԱՌԿԱ/․ Հայաստանի Կենտրոնական բանկը քննարկում է զեղծարարության ապահովագրության մեխանիզմներ ներդնելու հնարավորությունը։ «Անկախ ընդունվող օրենքներից և կանոնակարգերից, խարդախության դեպքեր միշտ կլինեն։ Հիմա Կենտրոնական բանկը մտածում է հետևանքները կառավարելու մասին։ Մասնավորապես, մենք մտածում ենք ապահովագրական մեխանիզմներ ներդնելու մասին մինչև որոշակի շեմ, եթե անձը դառնում է խարդախության զոհ», – ասաց ՀՀ Կենտրոնական բանկի փոխնախագահ Արմեն Նուբրեկյանը։ … Read more

Բանկերն ընդունել են որոշումներ՝ 3-ից 5 տարի ժամկետով հետաձգելու զեղծարարության հետևանքով տուժած հաճախորդների պարտավորությունների մարումը. ԿԲ

Բանկային համակարգում տեղի ունեցած հնարավոր զեղծարարությունների հետ կապված բողոքների վերաբերյալ Կենտրոնական բանկի հաղորդագրությունը Վերջին շրջանում հնարավոր ֆինանսական զեղծարարությունների վերաբերյալ հանրային հնչեղություն ստացած դեպքերի առնչությամբ հայտնում ենք, որ Կենտրոնական բանկի ներկայացուցիչները քաղաքացիների կողմից առաջնային ահազանգերը ստանալուց հետո սույն թվականի մարտի 5-ին հանդիպել են տուժած քաղաքացիների և նրանց ներկայացուցիչների հետ: Նշված դեպքերի առնչությամբ Կենտրոնական բանկը ստացել է … Read more

«Չի բացառվում՝ ԿԲ նախագահը միտումնավոր ապակողմնորոշում է մարդկանց․ կան կոռուպցիոն տարրեր»․ ֆինանսական զեղծարարության զոհերը շարունակում են պայքարը

Կենտրոնական բանկի դիմաց այսօր բողոքի ցույց անցկացրեցին բանկերում եւ վարկային կազմակերպություններում կատարված խարդախության դեպքերով տուժած քաղաքացիները։ «Չի բացառվում, որ ԿԲ նախագահը միտումնավոր ապակողմնորոշում է հասարակությանը։ Սա հովանավորչություն է բանկերի ոչ օրինաչափ գործողությունների նկատմամբ»,- հայտարարեց «Հանրային վերահսկողություն» ՀԿ ղեկավար Մհեր Կարագյոզյանը։ Նա նշեց, որ ԿԲ նախագահը հայտարարություններ է արել, ինչը չեն համապատասխանում իրականությանը։ «Մարտին Գալստյանը վերջերս իր … Read more