ԱՄՀ–ն պատրաստ է օգնել ԿԲ–ին սթեյբըլքոյնով գործառնությունների կարգավորման հարցերում

ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի․/ԱՌԿԱ/․ ԱՄՀ–ն նոր ծրագրի ներքո նախատեսում է աջակցել ՀՀ ԿԲ-ի՝ ֆինանսական համակարգի վերահսկողությունն ուժեղացնելու և վճարային համակարգի արդիականացման ջանքերին, ներառյալ սթեյբըլքոյնով գործառնությունների կարգավորման ներդրումը՝ «Կրիպտոակտիվների մասին» վերջերս ընդունված օրենքի համաձայն։ Այս մասին նշել է ՀՀ–ում ԱՄՀ մշտական ներկայացուցիչ Ումանգ Ռավատը «ԱՌԿԱ» գործակալությանը տված հարցազրույցում, «Հիմնական բարեփոխումները ենթադրում են օրենսդրական փոփոխություններ՝ աջակցելու ռիսկերի վրա … Read more

ԱԺ–ն ընդունեց կրիպտոակտիվներով գործարքների կարգավորման օրենքում նախատեսված փոփոխությունները

ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի․/ԱՌԿԱ/․ ՀՀ ԱԺ–ն չորեքշաբթի արտահերթ նիստում երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունեց «Կրիպտոակտիվների մասին» և «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքներում նախատեսված փոփոխությունների փաթեթը։ ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Հովհաննես Խաչատրյանը հիշեցրեց, որ 2025 թվականի հուլիսի 4-ին ուժի մեջ մտած «Կրիպտոակտիվների մասին» օրենքի համաձայն՝ կրիպտոակտիվների օգտագործմամբ ծառայությունների մատուցումը ենթակա է լիցենզավորման Կենտրոնական բանկի կողմից։ Նա … Read more

ԿԲ–ն նորարարությունների կողքին է կրիպտոակտիվների կարգավորման հարցում․ Գալստյան

ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի․/ԱՌԿԱ/․ Հայաստանի Կենտրոնական բանկը կանգնած է նորարարությունների կողքին, հայտարարել է կարգավորող մարմնի նախագահ Մարտին Գալստյանը՝ պատասխանելով «ԱՌԿԱ» գործակալության հարցին, թե ինչպես է ԿԲ-ն տեսնում նորարարությունների և ֆինանսական կայունության միջև հավասարակշռությունը։ «Նորարարությունը կրիպտոակտիվի գնումն ու վաճառքը չէ։ Նորարարությունը դրանց հետևում կանգնած տեխնոլոգիաներն են, դրա հիմքում ընկած լուծումները։ Կենտրոնական բանկը, ինչպես միշտ, հետևողականորեն կանգնած է … Read more

Միլիարդավոր դոլարների ստվեր` հունվարի 1-ից. ՀՀ կրիպտո ոլորտին առնչվող խտրական նախագծի վերաբերյալ հայտարարություն

Նորաստեղծ «Կրիպտո տնտեսվարողների միություն» ՀԿ-ն հանդես է եկել բաց նամակով՝ ուղղված ԱԺ-ում քննարկվող կրիպտո նախագծի անդառնալի ռիսկերին։ Բաց նամակն ուղղված է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանին, ՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանին, ՀՀ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանին, ՀՀ ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Ծովինար Վարդանյանին, ՀՀ ԱԺ ՔՊ խմբակցության … Read more

Կրիպտոշուկայի դերակատարների լիցենզավորման գործընթացը մեկնարկում է 2026թ․–ի հունվարից․ ԿԲ նախագահ

ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի․/ԱՌԿԱ/․ Կրիպտոակտիվների գործարքներով զբաղվող ընկերությունների լիցենզավորման գործընթացը կսկսվի 2026 թվականի հունվարին և կտևի մեկ տարի, հայտարարեց ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։  ««Կրիպտոակտիվների մասին» օրենքը Հայաստանում ուժի մեջ է մտել 2025 թվականի հուլիսի 4-ին։ Ենթաօրենսդրական ակտերը պետք է պատրաստ լինեն մինչև տարեվերջ, բայց մենք անընդհատ տեղեկացնում ենք ընկերություններին դրա մասին, որպեսզի նրանք պատրաստ … Read more

AMX-ը պատրաստ է համագործակցել կրիպտոակտիվներում ներդրումներ կատարող բորսայական ֆոնդերի հետ

ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբեր․/ԱՌԿԱ/.  Հայաստանի ֆոնդային բորսան (AMX) չի բացառում թվային ակտիվների հետ աշխատելու նոր գործիքների կամ ծառայությունների գործարկումը, «ԱՌԿԱ»-ին տված հարցազրույցում ասել է AMX-ի գործադիր տնօրեն Հայկ Եգանյանը։ «Եթե, օրինակ, ինչ-որ մեկը ստեղծի ETF (բորսայական առևտրով զբաղվող ֆոնդ, որոնց արժեթղթերը ֆոնդային բորսայում շրջանառվում են որպես բաժնետոմսեր – խմբ.), որը ներդրումներ կկատարի կրիպտոակտիվներում, մենք ուրախ կլինենք … Read more

Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիան կարող է դառնալ կրիպտոակտիվների պահորդ. AMX-ի գլխավոր տնօրեն

ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբեր․/ԱՌԿԱ/.  Հայաստանի ֆոնդային բորսան (AMX) քննարկում է իր Կենտրոնական դեպոզիտարիայի՝ կրիպտոակտիվների պահորդ դառնալու հնարավորությունը, «ԱՌԿԱ»-ին տված հարցազրույցում ասել է AMX-ի գործադիր տնօրեն Հայկ Եգանյանը։ «Օրենքը դա թույլ է տալիս։ Մենք դա շարունակելու ենք, թե ոչ, կախված կլինի մեր բաժնետերերի ռիսկի ախորժակից։ Մենք, իհարկե, նրանց ներկայացնելու ենք մեր ցանկությունը դիտարկելու այս ուղղությունը որպես ապագա … Read more

Կրիպտոակտիվների կառավարումը պետք է պրագմատիկ լինի․ ԿԲ նախագահ

ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի․/ԱՌԿԱ/․ ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը կարծում է, որ կրիպտոարժույթի ոլորտի կարգավորման ժամանակ ռիսկերը մեղմելու համար անհրաժեշտ է պրագմատիկ մոտեցում ցուցաբերել։ Նրա խոսքով, չնայած այն հանգամանքին, որ կրիպտոակտիվները հիմնված են նորարարական տեխնոլոգիաների վրա, դրանք, այնուամենայնիվ, պարունակում են չափազանց բարձր ռիսկեր, քանի որ հնարավորություն են ստեղծում թաքցնելու կամ ֆինանսավորելու ստվերային կամ անօրինական գործունեությունը։ … Read more

Եվրոպայի փոխարեն՝ ԱՄԷ․ ինչու՞ Հայաստանը պետք է փոխի կրիպտոարժույթի կարգավորման նկատմամբ մոտեցումը․ ԲԱՑԱՌԻԿ

ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի․/ԱՌԿԱ/․ Վերջերս Երևանում տեղի ունեցավ Cilicia բիզնես ակումբի կողմից կազմակերպված կրիպտոարժույթային ակտիվների վերաբերյալ հայկական ֆորումը։ Մասնակիցները քննարկեցին երկրում թվային ֆինանսների ապագան՝ նոր կարգավորման մարտահրավերները, ինքնակարգավորվող համայնքների դերը և ավանդական ֆինանսական համակարգի հետ կրիպտոարժույթի ինտեգրման հեռանկարները։ Cilicia բիզնես ակումբի թվային ֆինանսների բաժնի ղեկավար Անդրանիկ Թողրամաջյանը «ԱՌԿԱ» գործակալությանը պատմել է կրիպտոարժույթի և ֆինտեխի ոլորտում Հայաստանի … Read more

Կրիպտոարժույթը Հայաստանում. խիստ օրենք և մեծ սպասումներ

ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի․/ԱՌԿԱ/․ Օրերս Երևանում կայացած Կրիպտոարժութային ակտիվների հայկական ֆորումի (Armenian Cryptocurrency Assets Forum) մասնակիցները քննարկել են Հայաստանում կրիպտոարժույթի ապագային վերաբերող հարցեր։ Cilicia բիզնես ակումբի կողմից կազմակերպված հանդիպման ժամանակ կրիպտոոլորտի, բանկերի և բիզնեսի ներկայացուցիչները խոսել են նոր օրենսդրության մարտահրավերների և ոլորտի զարգացման հեռանկարների մասին: «ԱՌԿԱ» գործակալությունը հանդես է եկել որպես Armenian Cryptocurrency Assets Forum–ի ինֆորմացիոն … Read more