Սահմանահատումից մինչև զինվորական հաշվառում. ի՞նչ տվյալներ է ստանալու բնակչության ռեգիստրը

Բնակչության պետական ռեգիստրը նոր օրենքով դադարում է լինել միայն անունների և հասցեների ցուցակ։ Այն տվյալների փոխանակման շերտի միջոցով միանում է մի շարք այլ շտեմարանների և դրանցից ստանում տեղեկություններ՝ զինվորական հաշվառումից մինչև պետական սահմանի հատում։ Ինչպես տեղեկացնում է Iravaban.net-ը, կարգավորումները սահմանված են «Բնակչության պետական ռեգիստրի մասին» 2025 թվականի հուլիսի 3-ի ՀՕ-233-Ն օրենքի 7-րդ և 12-րդ հոդվածներով։ … Read more

Ի՞նչ է թաքնված ձեր հանրային ծառայությունների համարանիշի 10 նիշի մեջ

Հանրային ծառայությունների համարանիշը շատերի համար պատահական թվերի շարք է։ Իրականում այն կառուցվում է խիստ բանաձևով. առաջին իսկ նիշերից հնարավոր է կարդալ անձի սեռը, ծննդյան ամսաթիվը և նույնիսկ այն, թե որ դարում է նա ծնվել։ Օրենքը հստակ սահմանում է, թե յուրաքանչյուր նիշ ինչ է նշանակում։ Ինչպես տեղեկացնում է Iravaban.net-ը, համապատասխան կարգավորումը սահմանված է «Բնակչության պետական ռեգիստրի … Read more

Մատնադրոշմը՝ վեց տարեկանից. ի՞նչ այլ կենսաչափական տվյալներ են ամրագրվում անձնագրում և նույնականացման քարտում նոր օրենքով

Նոր անձնագրային համակարգում կենսաչափական տվյալները դառնում են փաստաթղթի պարտադիր բաղադրիչ. դրանք ամրագրվում են ոչ միայն փաստաթղթի վրա, այլև դրա ներսում՝ տվյալների էլեկտրոնային պահոցում։ Օրենքը սահմանում է, թե որ տվյալներն են համարվում կենսաչափական, որ տարիքից է վերցվում դրանցից յուրաքանչյուրը և ով է դրանք մշակում։ Ինչպես տեղեկացնում է Iravaban.net–ը, համապատասխան կարգավորումները սահմանված են «Անձը հաստատող փաստաթղթի մասին» … Read more

Ո՞ւմ և ե՞րբ կարող է բանկը տրամադրել բանկային գաղտնիք համարվող ձեր տվյալները՝ առանց ձեզ տեղեկացնելու

Բանկային հաշվի, կատարված փոխանցումների, մնացորդի մասին տեղեկությունը հաճախորդի համար ամենազգայուն տվյալներից է։ Օրենքն այն պաշտպանում է որպես բանկային գաղտնիք, սակայն սահմանում է նաև այն դեպքերը, երբ բանկը պարտավոր է այդ տեղեկությունը տրամադրել պետական մարմիններին։ Ընդ որում՝ մի շարք դեպքերում բանկին ուղղակիորեն արգելվում է հաճախորդին տեղեկացնել այդ մասին։ Ինչպես տեղեկացնում է Iravaban.net-ը, համապատասխան կարգավորումները սահմանված են … Read more