Զգուշացեք՝ հերթական կեղծիքն է

Սոցիալական տարբեր հարթակներում տարածվում են հայկական բանկային ընկերությունների անունից իբր կազմակերպված խաղարկությունների գովազդներ, որոնց մասնակցելու դեպքում հնարավոր է շահել խոշոր գումարներ, իսկ գովազդում նշված հղումով մուտք գործած առաջին 10 անձինք ևս կարող են ստանալ դրամական շահում։ Իրականում նման «խաղարկությունների» միջոցով հանցագործները փորձում են խաբեությամբ ձեռք բերել Ձեր անձնական և բանկային տվյալները (քարտի համար, PIN, CVV,

«Մեկ բաժակ ջրում փոթորիկ սերմանողներին ասեմ՝ մի չարչարվեք, միևնույն է` կոնսենսուս մինուս մեկ չի լինելու». Արամ Սարգսյան

«Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը գրում է. «1700 տարի և ավելի Հայ եկեղեցին միակ կառույցն է, որ առանց ընդհատումների, տարբեր վայրիվերումներով եկել-հասել է մեր ժամանակները։ Կարծում եմ՝ գաղտնիք չէ, որ ինչպես Հռոմի պապի, այնպես էլ Ամենայն հայոց կաթողիկոսի աջը համբուրում են, դա հարգանք է կարգավիճակին և եկեղեցուն։ Բազմիցս ասել եմ, որ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու … Read more

Հոգաբարձուների խորհուրդը միաձայն հաստատել է Մատենադարանի՝ 2025 թ. գործունեության հաշվետվությունը

Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանն հոգաբարձուների խորհրդին է ներկայացրել հաստատության 2025թ.-ի գործունեության հաշվետվությունը։ Ներկայացվել են Մատենադարանի գիտական, գիտատեխնիկական, թանգարանային և ձեռնարկատիրական գործունեության արդյունքները, գիտական ուսումնասիրությունների միջազգայնացման ուղղությամբ իրականացված աշխատանքները և միջազգային համագործակցության հիմնական ձեռքբերումները։ Հոգաբարձուների խորհուրդը միաձայն հաստատել է Մատենադարանի՝ 2025 թ. գործունեության հաշվետվությունը։ Տնօրենի առաջարկով և հոգաբարձուների խորհրդի համաձայնությամբ նիստի առաջին մասը, որտեղ ներկայացվել է … Read more

Դատարանը ժամանակավորապես է վերականգնել Արման Սարոյանին Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում, մինչդեռ Վեհափառը Գևորգ Սրբազանին ազատելու որոշում էր կայացրել

Գևորգ եպիսկոպոս Սարոյանը «Առաջին լրատվական»-ին հայտնել է, որ դատարանը, բավարարելով հայցադիմումին կից միջնորդությունը, կիրառել է հայցի ապահովման միջոց և նրան ժամանակավորապես վերականգնել է Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում՝ մինչև գործով վերջնական դատական ակտի կայացումը։ Մինչդեռ, նշենք, որ Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում վերականգնելու հայցադիմում ներկայացվել է «Արման Վոլորդյայի Սարոյան» անունից, և դատարանը, փաստորեն, նրան է վերականգնել թեմի … Read more

Ոստիկանները խոշտանգել են 14-ամյա արցախցի տղայի. Փաստաբան Ռոման Երիցյանն ահազանգում է

Փաստաբան Ռոման Երիցյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել, որում հայտնում է, որ խոշտանգել են 14 տարեկան արցախցի երեխայի։ «Շենքի շքամուտքից դուրս գալուց երեխային թվով 3-4 ոստիկան հարձակվում է նրա վրա և բիրտ ուժ կիրառելով ձերբակալում և տեղափոխում են ոստիկանության բաժին։ Ընդ որում, այդ տեղափոխման գործընթացը զուգորդվում է երեխայի նկատմամբ հայհոյանքներ հնչեցնելով»,- նշել է նա։ … Read more

Թուրքիա-Հայաստան սահմանին «Ալիջան» անցակետի կառուցման աշխատանքներն ավարտվում են․ ե՞րբ է կարող բացվել. Լուսանկարներ

Թուրքիայի և Հայաստանի սահմանին տեղակայված «Ալիջան» սահմանային անցակետի կառուցման աշխատանքներն ավարտվել են 90 տոկոսով, հայտնել են թուրքական լրատվամիջոցները։ «Ալիջան» սահմանային անցակետում, Իգդիրի Քարաքոյունլու շրջանում և Հայաստանի Արմավիրի մարզի «Մարգարա» սահմանային անցակետում աշխատանքները շարունակվում են։ «Ալիջան»-ում կառուցվում են շենքեր մաքսատան եւ այլ ընթացակարգերի իրականացման համար։ Դրվել են գովազդային վահանակներ եւ հայտարարություններ, որոնք կոչ են անում Հայաստանից Թուրքիա մեկնողներին այցելել Իգդիր … Read more

Տիկին Մանասյան, շատ հետաքրքիր է, այս օրերին ավելի կարևոր ինչով եք զբաղված, ի՞նչ խոչընդոտ կա հացադուլ իրականացնողին այցելելու. Քրիստինե Վարդանյան

Հայաստանում այսօր կա քաղաքական բանտարկյալ, ով շուրջ երեք ամիս է գտնվում է կալանքի տակ «հետույք» բառը փոդքաստի ընթացքում արտաբերելու համար։ Նարեկ Սամսոնյանն արդեն ութերորդ օրն է հացադուլ է իրականացնում, նրա փաստաբանն ահազանգում է, որ Նարեկն ունի վիրահատության կարիք։ Ու այս ողջ ընթացքում քաղաքական բանտարկյալին չեն այցելել ոչ ՄԻՊ-ի պաշտոնը զբաղեցնող Անահիտ Մանասյանը, ոչ էլ ՄԻՊ-ի … Read more

Սամվել Կարապետյանն արդեն կալանավայրում է

Գործարար Սամվել Կարապետյանն արդեն կալանավայրում է, «Ազատությանը» հայտնեց փաստաբան Ռուբեն Հակոբյանը: Վերաքննիչ դատարանն այսօր բավարարել էր Գլխավոր դատախազության բողոքը, որով իրավապահները պահանջել էին վերացնել տնային կալանքը: Իշխանության զավթման կոչի ու տնտեսական հանցագործությունների համար մեղադրվող «Տաշիր գրուպի» սեփականատերը տնային կալանքի տակ մնաց 17 օր: Տարեվերջին նրա փաստաբանները միջնորդել էին դատարանին ազատ արձակել նրան կալանքից: Դատավորը կիրառել … Read more

Կանանց պայքարում առաջատարի փոփոխություն եղավ

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տուն-մարզադպրոցի դահլիճում ընթացող Հայաստանի առաջնություններն անցկացվում են ՖԻԴԵ-ի սահմանած կանոնների խստիվ պահպանությամբ։ Պահանջներից մեկն էլ բոլոր մասնակիցների զննումն է։ Կանանց 81-րդ առաջնության բարձրագույն խմբի մրցաշարի չորրորդ տուրից հետո մրցաշարային աղյուսակի վերին հորիզոնականներում փոփոխություններ եղան։ Առաջատար Աստղիկ Հակոբյանը պարտվեց Մարիամ Ավետիսյանին, Անահիտ Մկրտչյանը միավորը բաժանեց Սոնա Կրկյաշարյանի հետ, իսկ Անի Ավետիսյանը հաղթանակ … Read more

ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանը անդրադարձել է հայ գեղասահորդների վիզաների հարցին

Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի դեսպան Ալեքսանդրա Քոուլը հանդես է եկել ուղերձով՝ անդրադառնալով Շեֆիլդում անցկացվող գեղասահքի Եվրոպայի առաջնությանը հայ մարզիկների չմասնակցելու պատճառներին և վիզաների տրամադրման գործընթացին։ «Ափսոսանքով տեղեկացա, որ հայ գեղասահորդները չեն կարողացել մասնակցել Շեֆիլդում անցկացվող Եվրոպայի առաջնությանը։ Պատկերացնում եմ՝ որքան հիասթափեցնող էր դա մարզիկների համար։ Այս իրավիճակի մասին առաջին անգամ տեղեկացա սոցիալական մեդիայից՝ բացառապես նրանից … Read more