Պարտադրում են որպես առաջնորդ ճանաչել կարգալույծ հռչակված Գևորգ եպիսկոպոս Սարոյանին․ հայտարարություն

Հայ առաքելական Սուրբ Եկեղեցու Մասյացոտնի թեմի Առաքելական Սուրբ Եկեղեցու Մասյացոտնի թեմի քահանաները հայտարարությամբ են հանդես եկել։ ««Պետք է առավել Աստծուն հնազանդվել, քան մարդկանց» (Գործք 5։29)։ Մենք՝ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Մասյացոտնի թեմի ներքոստորագրյալ եկեղեցականներս, հարկ ենք համարում հրապարակայնորեն արտահայտել մեր անհամաձայնությունն ու լրջագույն մտահոգությունը Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից ընդունված այն միջանկյալ որոշման … Read more

Դատարանը չեղարկել է ՀԱԵ փաստաբանական թիմի միջնորդությունը՝ առաջնորդի պաշտոնավարման շուրջ

Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Էդգար Հովհաննիսյանի նախագահությամբ, մերժել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու փաստաբանական թիմի միջնորդությունը՝ վերացնել նախկին հոգևորական Արման Սարոյանի (Մասյացոտնի նախկին առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյան)  նկատմամբ կիրառված հայցի ապահովման միջոցը, որով դատարանը եկեղեցուն պարտավորեցրել է մինչև դատական վերջնական ակտի հրապարակումը ապահովել Արման Սարոյանի պաշտոնավարումը Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում: Այս … Read more

Արման Սարոյանն ընդդեմ Մայր Աթոռի գործով նիստը հետաձգվեց – Live News

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Էդգար Հովհաննիսյանի նախագահությամբ, այսօր նշանակված նիստը Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ, կարգալույծ հռչակված նախկին եպիսկոպոս Արման Սարոյանն ընդդեմ ՀԱՍԵ գործով դատական նիստը, որը, սակայն, կարճ է տևել։ Սարոյանը դատական նիստին չի ներկայացել, միջնորդել է՝ հետաձգել այն՝ պատճառաբանելով, թե ծանուցում չի ստացել։ Մայր Աթոռի ներկայացուցիչ Արա Զոհրաբյանը, սակայն, պնդել է, որ … Read more

Փաստորեն, Գևորգ սրբազանը բոլոր շանսերն ունի այս իշխանության սրտի կաթողիկոսը դառնալու համար. Արսեն Բաբայան

Փաստաբան Արսեն Բաբայանը գրում է․ «Գևորգ սրբազանը խճճվել է իր հորինվածքների մեջ․ Ուրեմն Գևորգ եպիսկոպոս Սարոյանը Հանրայինի եթերում, Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցում, հայտարարել է, թե իբր բազմաթիվ հոգևորականներին հայտնի է, որ 2018 թվականի հայտնի հակաեկեղեցական ակցիայի ընթացքում Արշակ սրբազանն է կազմակերպել այդ ակցիայի մասնակիցներից մեկի պայուսակում թմրամիջոցի տեղադրումը նպատակ ունենալով վարկաբեկել այդ շարժումն ու դրա … Read more

Միանում եմ առաջնորդիս՝ Գևորգ եպիսկոպոս Սարոյանի և մյուս արքեպիսկոպոսների ու եպիսկոպոսների նախաձեռնած Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու բարենորոգումների արդար պահանջին. Տեր Արտաշես քահանա Հակոբյան

Հունվար 20,2026 19:50 «Ես Մասյացոտնի թեմի՝ Ոսկետափ համայնքի Սուրբ Սահակ-Մեսրոպ եկեղեցու հոգևոր հովիվ՝ Տեր Արտաշես քահանա Հակոբյանս, միանում եմ առաջնորդիս՝ Գևորգ եպիսկոպոս Սարոյանի և մյուս արքեպիսկոպոսների ու եպիսկոպոսների նախաձեռնած Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու բարենորոգումների արդար պահանջին»։   Տեր Արտաշես քահանա Հակոբյան Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է … Read more

Դատարանը ժամանակավորապես է վերականգնել Արման Սարոյանին Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում, մինչդեռ Վեհափառը Գևորգ Սրբազանին ազատելու որոշում էր կայացրել

Գևորգ եպիսկոպոս Սարոյանը «Առաջին լրատվական»-ին հայտնել է, որ դատարանը, բավարարելով հայցադիմումին կից միջնորդությունը, կիրառել է հայցի ապահովման միջոց և նրան ժամանակավորապես վերականգնել է Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում՝ մինչև գործով վերջնական դատական ակտի կայացումը։ Մինչդեռ, նշենք, որ Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում վերականգնելու հայցադիմում ներկայացվել է «Արման Վոլորդյայի Սարոյան» անունից, և դատարանը, փաստորեն, նրան է վերականգնել թեմի … Read more

Գևորգ եպիսկոպոս Սարոյանը հայց է ներկայացրել Մայր Աթոռի դեմ․ «Հետք»

16 Հունվարի, 2026 Գևորգ եպիսկոպոս Սարոյանը (Արման Սարոյան) հայց է ներկայացրել դատարան ընդդեմ Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու։ Եպիսկոպոսը պահանջում է անվավեր ճանաչել Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնից իրեն ազատելու մասին Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի հայրապետական տնօրինությունը և որպես հետևանք վերականգնել Մասյացոտնի թեմի առաջնորդի իր պաշտոնը: Գրում է Հետքը։ Հայցադիմումն Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության … Read more

Ինչպե՞ս կարող է վարչապետը իրեն վերագրել կաթողիկոսի լիազորությունները և իրեն իրավունք վերապահել որոշելու, թե ով է թեմի առաջնորդ, ով՝ ոչ. Էդմոն Մարուքյան

«Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի գրառումը Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե Գարեգին Բ-ն Ամենայն Հայոց Կաթողիկոս չէ և հետևաբար այդ դիրքից նրա կայացրած որոշումները իրենց համար արժեք չունեն և առոչինչ են։ «Տեր Գեւորգ եպիսկոպոս Սարոյանը շարունակում է մնալ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Մասյացոտնի թեմի առաջնորդ»,- ընդգծել է Փաշինյանը։ Վարչապետը այդ գրառումը հրապարակեց այն բանից … Read more

Գևորգ եպիսկոպոս Սարոյանը իրականությանը չհամապատասխանող պնդում է կատարել – Live News

Փաստաբան Արսեն Բաբայանը գրում է․ «2025 թվականի դեկտեմբերի 19-ին «Civic.am» լրատվական կայքում հրապարակվել է «Եկեղեցին դարձել էր գործիք. այն, ինչ տեսա՝ ինձ այլընտրանք չէր թողնում. Գևորգ սրբազան» վերտառությամբ հարցազրույց, որի տեսագրության 03։45-03։55 րոպեների ընթացքում Գևորգ եպիսկոպոս Սարոյանը հայտնում է, թե Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին վերագրվող տեսաձայնագրության վերաբերյալ կատարվել և իրենց է ներկայացվել երկրորդ փորձաքննության եզրակացությունը։ Սրբազանն … Read more