««Դատաստանագրքով» Մխիթար Գոշը նվաճում էր հայոց արժանի տեղը մեծ քաղաքակրթությունների շարքում»

Հայաստանի Հանրապետության դատախազությունը, «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ-հիմնադրամի հետ համագործակցությամբ, այսօր մեկնարկել է ««Մխիթար Գոշի «Գիրք դատաստանի»-ն՝ համաշխարհային հիշողության շտեմարանում. արդի իրավունքի միջնադարյան ակունքները» խորագրով միջազգային երկօրյա գիտաժողովը: Հիշեցնենք, որ 2025 թվականի ապրիլի 10-ին, Մատենադարանի հայտով, ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործադիր խորհրդի 221-րդ նստաշրջանում, անդամ երկրների միաձայն որոշմամբ, 12-րդ դարի փիլիսոփա, աստվածաբան, իրավագետ, եկեղեցական և … Read more

Արա Խզմալյանը ներկայացրել է Հանրային խորհրդի ձևավորումից հետո իրականացված աշխատանքները, ընթացիկ ծրագրերն ու նախաձեռնությունները

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հանրային խորհրդի անդամներին։ Նախագահը կարևորել է Հանրային խորհրդի դերը որպես իշխանության և հասարակության միջև կապ ապահովող կարևոր օղակ ու սահմանադրական մարմին։ Նախագահ Խաչատուրյանը նշել է, որ Հանրային խորհրդի գործունեությունը պետք է միտված լինի հանրային համերաշխության և հասարակական երկխոսության ամրապնդմանը, ինչի կարիքը մեր հանրությունը հատկապես այժմ զգում է: Հանրային խորհրդի … Read more

Վահագն Խաչատուրյանը բարձր է գնահատել Արա Խզմալյանի փորձառությունն ու մասնագիտական կարողությունները

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հանրային խորհրդի նախագահ Արա Խզմալյանին։ Նախագահը կարևորելով հասարակության և իշխանության միջև կապի ամրապնդման գործում Հանրային խորհրդի դերակատարումը՝ նշել է, որ անհրաժեշտ է առավելագույնս օգտագործել այդ ինստիտուտի ներուժը՝ ընդլայնելով դրա կարողությունները, մեծացնելով ազդեցությունն ու հանրային տեսանելիությունը։ Նախագահի համոզմամբ՝ Հանրային խորհուրդը պետք է դառնա բաց, ընդգրկուն քննարկումների հարթակ՝ հանրությանը հուզող հարցերը … Read more

Հանրային խորհրդի նիստին Մխիթար Հայրապետյանը հանդես է եկել Հայաստանում առկա տեխնոլոգիական ներուժի, ներդրումային միջավայրի բարելավման վերաբերյալ իր տեսլականով

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը հուլիսի 2-ին Մատենադարանում մասնակցել է Հանրային խորհրդի հերթական նիստին։ Նիստի ընթացքում նախարար Հայրապետյանը խորհրդի անդամներին ներկայացրել է նախարարության ռազմավարական առաջնահերթություններն ու իրականացված աշխատանքները, առաջիկա ծրագրերն ու նախաձեռնությունները։ Մասնավորապես, քննարկման առարկա են դարձել ոլորտի զարգացմանն ուղղված արդեն ընդունված և նախատեսվող օրենսդրական բարեփոխումները, ինչպես նաև միջազգային գործընկերների հետ տարբեր ուղղություններով … Read more

Մատենադարանի վերականգնման բաժնի մասնագետների ուսումնասիրությունների ու փորձարկումների արդյունքում հնարավոր է դարձել աշխարհում հայտնի ձեռագրերի վերականգնման ճապոնական թուղթը ստանալ նաև տեղական հումքից

Մատենադարան Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտում բացվել է ձեռագրերի վերականգնման թղթի արտադրամաս։ Հայկական վերականգնողական թղթի արտադրամասի բացման արարողությանը ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, ՀՀ-ում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը, Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը, գործընկեր կառույցների ներկայացուցիչներ: ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է ներկաներին և ընդգծել՝ Մատենադարանը դարձել … Read more