Անահիտ Մկրտչյանը ստանձնեց միանձնյա առաջատարի դերը

Շախմատի Հայաստանի կանանց բարձրագույն խմբի առաջնության 5-րդ տուրում կենտրոնականը առաջատարներ Անի Ավետիսյան-Անահիտ Մկրտչյան դիմակայությունն էր, որտեղ հաջողությունն ուղեկցեց սեւերով հանդես եկող Անահիտին։ Առավելության հասնելով այս պարտիայում՝ Անահիտն իր անվան դիմաց գրանցեց 4,5 միավոր եւ միանձնյա գլխավորեց մրցաշարային աղյուսակը։ Սակայն մեդալային պայքարից չի հրաժարվում նախորդ օրը անհաջողության մատնված Աստղիկ Հակոբյանը, որն այսօր պարտության մատնեց Նելլի Ջալալյանին … Read more

Կանանց պայքարում առաջատարի փոփոխություն եղավ

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տուն-մարզադպրոցի դահլիճում ընթացող Հայաստանի առաջնություններն անցկացվում են ՖԻԴԵ-ի սահմանած կանոնների խստիվ պահպանությամբ։ Պահանջներից մեկն էլ բոլոր մասնակիցների զննումն է։ Կանանց 81-րդ առաջնության բարձրագույն խմբի մրցաշարի չորրորդ տուրից հետո մրցաշարային աղյուսակի վերին հորիզոնականներում փոփոխություններ եղան։ Առաջատար Աստղիկ Հակոբյանը պարտվեց Մարիամ Ավետիսյանին, Անահիտ Մկրտչյանը միավորը բաժանեց Սոնա Կրկյաշարյանի հետ, իսկ Անի Ավետիսյանը հաղթանակ … Read more

Ավարտվել է Հայաստանի շախմատի տղամարդկանց 86-րդ և կանանց 81-րդ առաջնությունների 3-րդ խաղափուլը

Ավարտվեց Հայաստանի շախմատի տղամարդկանց 86-րդ և կանանց 81-րդ առաջնությունների 3-րդ խաղափուլը: Տղամարդկանց առաջնությունում հաղթանակ են տարել Զավեն Անդրիասյանը և Արթուր Դավթյանը:🤝 Էմին Օհանյան — Սարգիս Սարգսյան, Մանուէլ Պետրոսյան — Կարեն Գրիգորյան և Մամիկոն Ղարիբյան — Տիգրան Հարությունյան խաղերն ավարտվել են ոչ-ոքի արդյունքով:🤩 3-րդ խաղափուլից հետո արդեն ունենք միանձնյա առաջատար․ Զավեն Անդրիասյանն է, ով ունի 2.5 … Read more