Կանանց պայքարում առաջատարի փոփոխություն եղավ

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տուն-մարզադպրոցի դահլիճում ընթացող Հայաստանի առաջնություններն անցկացվում են ՖԻԴԵ-ի սահմանած կանոնների խստիվ պահպանությամբ։ Պահանջներից մեկն էլ բոլոր մասնակիցների զննումն է։

Կանանց 81-րդ առաջնության բարձրագույն խմբի մրցաշարի չորրորդ տուրից հետո մրցաշարային աղյուսակի վերին հորիզոնականներում փոփոխություններ եղան։

Առաջատար Աստղիկ Հակոբյանը պարտվեց Մարիամ Ավետիսյանին, Անահիտ Մկրտչյանը միավորը բաժանեց Սոնա Կրկյաշարյանի հետ, իսկ Անի Ավետիսյանը հաղթանակ տարավ Նելլի Ջալալյանի նկատմամբ։

Հինգերորդ տուրից հետո կանանց առաջնությունում երկիշխանություն հաստատվեց եւ Անահիտ Մկրտչյանն ու Անի Ավետիսյանը 3,5-ական միավորով գլխավորեցին մրցաշարային աղյուսակը։

 

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment