Հայաստանում հայտնի բուհերից մեկի ամբիոնի վարիչին դանակահարել են․ Shamshyan.com

Հունվարի 2-ին վիճաբանություն և դանակահարություն է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Այդ օրը ժամը 21։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Շիրակի մարզային քրեական վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մուշի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ  շտապօգնության խումբը Կնունյանց փողոցից «Կրծքավանդակի ձախ կեսի կտրած, ծակած, արյունահոսող վերքեր» ախտորոշմամբ … Read more

Ընթացիկ տարում նախատեսվում է ներկայացնել նոր Սահմանադրության տեքստը, Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգիրքը, միասնական դատական վարչարարության և դատական գործերի կառավարման էլեկտրոնային հարթակը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Արդարադատության նախարարություն, որտեղ քննարկվել է գերատեսչության 2025 թվականի գործունեության հաշվետվությունը: Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը զեկուցել է, որ նախորդ տարվա կատարողականը կազմել է 94.7% տոկոս: Հաշվետու ժամանակահատվածում  գործարկվել են վարչական դատավարության էլեկտրոնային համակարգը և ներկայում էլեկտրոնային գործերի քանակը կազմում է 72%, Arlis-ի արդիականացված հարթակը, որն ինտեգրվել է նաև e-Draft-ի հետ՝ ապահովելով … Read more

Պաշտպանները բացակայում էին, թարգմանության հարցը չէր լուծվել. Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատական նիստը հետաձգվեց

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատական նիստը հետաձգվեց, որովհետեւ պաշտպաններ Արամ Վարդեւանյանն ու Կարեն Մեժլումյանը բացակայում էին: Որոշեց, որ եթե հաջորդ դատական նիստին Արամ Վարդեւանյանի կողմից սահմանված ձեւաչափով ծանրաբեռնվածության վերաբերյալ գրություն հասցեագրվի դատարանին, ապա այսօրվա դատական նիստին նրա չներկայանալը հարգելի կհամարվի: Նաեւ որոշվեց, որ եթե Կարեն Մեժլումյանի արձակուրդում գտնվելու հանգամանքը հաստատող փաստաթուղթ … Read more

Ռուսական 102-րդ ռազմաբազայի հրամանատարները խոչընդոտել են արդարադատության իրականացմանը ՀՀ-ում. ՀՔԱՎ

Ավելի քան ութ տարի տևած դատավարական գործընթացի ընթացքում Ջուլիետա Ղուկասյանի մահվան գործը ուղեկցվել է արդար դատաքննության և մի շարք հիմնարար իրավունքների խախտումներով, ինչի պայմաններում Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը չի դադարել հետևողականորեն պաշտպանել տուժողի իրավունքները և պահանջել, որպեսզի գործի քննությունը իրականացվի օրենքի պահանջներին համապատասխան։ 2025 թվականի նոյեմբերի 18-ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակը ՀՀ Գլխավոր դատախազություն հանցագործության … Read more

Հունվարի 1-ից սկսած աշխատանքային պայմանագրերը կնքվելու են միայն էլեկտրոնային թվային հարթակում և էլեկտրոնային եղանակով

«2026թ. հունվարի 1-ից սկսած նախատեսված է կարգավորում, որի համաձայն  աշխատանքային պայմանագրերը կնքվելու են միայն էլեկտրոնային թվային հարթակում և էլեկտրոնային եղանակով»,-«Արմենպրես»-ի մամուլի սրահում ասաց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանը։ Նրա խոսքով՝ կարգավորումը գործատուների և աշխատողներին հնարավորություն կտա մի շարք խնդիրներ լուծել, մասնավորապես կլինի պայմանագրի օրինակելի ձև՝ բացառելով օրենսդրությանը չհամապատասխանող … Read more

Մի խումբ անձինք մեկնել են Ա.Մ.-ի բնակության հասցե, նրա հասցեին հնչեցրել հայհոյանքներ, իսկ վերջինս բենզին է լցրել նրանցից մեկի վրա և կրակայրիչով այրել. նախաքննությունն ավարտվել է

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում ավարտվել է սպանության փորձի հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարված ապացուցողական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել է, որ 2025 թվականի մայիսի 9-ին մի խումբ անձինք մեկնել են Ա.Մ.-ի բնակության հասցե, նրա հասցեին հնչեցրել հայհոյանքներ, իսկ վերջինս … Read more

Երբ աշխատողը ստորագրի պայմանագիրը, անմիջապես կտեսնի «Ես եմ» հարթակում. հունվարի 1-ից աշխատանքային պայմանագրերը կնքվելու են էլեկտրոնային տարբերակով

«2026թ. հունվարի 1-ից սկսած՝ նախատեսված է կարգավորում, որի համաձայն աշխատանքային պայմանագրերը կնքվելու են բացառապես էլեկտրոնային, թվային հարթակում եւ էլեկտրոնային տարբերակով: Այս համակարգի ներդրումը հնարավորություն կտա եւ գործատուների, եւ աշխատողների համար մի շարք խնդիրներ լուծել: Մասնավորապես, գործատուներն ու աշխատողներն այսուհետ կունենան օրինակելի ձեւով կազմված պայմանագրեր: Բազմիցս արձանագրված այն խնդիրը, որ պայմանագրերը չեն համապատասխանում օրենսդրությանը, այլեւս չի … Read more

Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության բաժնի պետը 2024 թվականի նոյեմբերի 21-ին բռնություն է գործադրել ակումբի հաճախորդի նկատմամբ. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության խոշտանգումների և պաշտոնատար անձանց կողմից բռնություն գործադրելով լիազորությունները չարաշահելու կամ անցնելու հանցագործությունների քննության վարչությունում ավարտվել է ՀՀ ՆԳՆ համայնքային ոստիկանության գլխավոր վարչության բաժնի պետի կողմից բռնություն գործադրելով ծառայողական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարված ապացուցողական և վարութային գործողությունների արդյունքում … Read more

Նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի գործով արդարացման դատավճիռը օրինական ուժի մեջ է մտել. «Ա1+»

Նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի գործով արդարացման դատավճիռը օրինական ուժի մեջ է մտել: Վճռաբեկ դատարանը մերժել է Գլխավոր դատախազության բողոքը: Այս մասին «Ա1+»-ին հայտնեց պաշտպան Հովհաննես Քոչարյանը: ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանին մեղադրանք էր առաջադրվել 2023 թվականի ապրիլի 4-ին Հայաստանի Ազգային ժողովի շենքի մոտ «Միասին» շարժման կազմակերպած հանրահավաքում բռնության կոչեր անելու համար: Թե առաջին, եւ թե … Read more

Վերաքննիչ դատարանը հետաձգել է Արշակ սրբազանի կալանքի որոշման դեմ փաստաբանի բողոքի որոշման հրապարակումը

Հունվար 05,2026 18:46 Արշակ սրբազանի կալանքի որոշման դեմ փաստաբան Ռուբեն Մելիքյանի վերաքննիչ բողոքի որոշումը կհրապարակվի հունվարի 12-ին․ այս մասին Aravot.am-ի հետ զրույցում ասաց փաստաբանական խմբի անդամ Արսեն Բաբայանը։ Ավելի վաղ փաստաբան Ռուբեն Մելիքյանը տեղեկացրել էր, որ այն հրապարակվելու է այսօր՝ հունվարի 5-ին։ Թե ի՞նչ պատճառով է հետաձգվել որոշման հրապարակումը՝ Արսեն Բաբայանը տեղյակ չէր։ Նա նաեւ … Read more