Հունվարի 1-ից սկսած աշխատանքային պայմանագրերը կնքվելու են միայն էլեկտրոնային թվային հարթակում և էլեկտրոնային եղանակով

«2026թ. հունվարի 1-ից սկսած նախատեսված է կարգավորում, որի համաձայն  աշխատանքային պայմանագրերը կնքվելու են միայն էլեկտրոնային թվային հարթակում և էլեկտրոնային եղանակով»,-«Արմենպրես»-ի մամուլի սրահում ասաց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանը։ Նրա խոսքով՝ կարգավորումը գործատուների և աշխատողներին հնարավորություն կտա մի շարք խնդիրներ լուծել, մասնավորապես կլինի պայմանագրի օրինակելի ձև՝ բացառելով օրենսդրությանը չհամապատասխանող … Read more