Ռուսական 102-րդ ռազմաբազայի հրամանատարները խոչընդոտել են արդարադատության իրականացմանը ՀՀ-ում. ՀՔԱՎ

Ավելի քան ութ տարի տևած դատավարական գործընթացի ընթացքում Ջուլիետա Ղուկասյանի մահվան գործը ուղեկցվել է արդար դատաքննության և մի շարք հիմնարար իրավունքների խախտումներով, ինչի պայմաններում Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը չի դադարել հետևողականորեն պաշտպանել տուժողի իրավունքները և պահանջել, որպեսզի գործի քննությունը իրականացվի օրենքի պահանջներին համապատասխան։ 2025 թվականի նոյեմբերի 18-ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակը ՀՀ Գլխավոր դատախազություն հանցագործության … Read more

Անեծքներ՝ դատարանի դահլիճում․ հրապարակվեց Գյումրիում դաժանաբար ծեծելով հավաքարար կնոջը սպանած ռուս զինծառայողի դատավճիռը

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Արտյոմ Ավետիսյանի նախագահությամբ այսօր հրապարակեց դեռ 7 տարի առաջ՝ 2018 թվականի դեկտեմբերի 2-ին Գյումրու Սլաբոդկա թաղամասում Գյումրու քաղաքապետարանի ենթակայության տակ՝ որպես փողոցի հավաքարար աշխատող 57-ամյա Ջուլիետա Ղուկասյանին վաղ առավոտյան աշխատանքի գնալու ճանապարհին դաժանաբար ծեծելով սպանության հասցնելու մեջ մեղադրվող ռուս զինծառայող Անդրեյ Ռազգիլդեևի դատավճիռը։ Հիշեցնենք, որ կինը մահացել էր գանգուղեղային … Read more