Նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի գործով արդարացման դատավճիռը օրինական ուժի մեջ է մտել. «Ա1+»

Նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի գործով արդարացման դատավճիռը օրինական ուժի մեջ է մտել:

Վճռաբեկ դատարանը մերժել է Գլխավոր դատախազության բողոքը: Այս մասին «Ա1+»-ին հայտնեց պաշտպան Հովհաննես Քոչարյանը:

ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանին մեղադրանք էր առաջադրվել 2023 թվականի ապրիլի 4-ին Հայաստանի Ազգային ժողովի շենքի մոտ «Միասին» շարժման կազմակերպած հանրահավաքում բռնության կոչեր անելու համար:

Թե առաջին, եւ թե վերաքննիչ ատյանները արդարացրել են նախկին վարչապետին՝ նրա արարքում հանցակազմ չլինելու հիմքով: Պաշտպան Հովհաննես Քոչարյանի համար սպասելի էր Վճռաբեկ դատարանի նման որոշումը: «Դատելով փաստական հանգամանքներից՝ դեռ նախաքննության փուլից բոլոր հիմքերն առկա են եղել քրեական վարույթը կարճելու համար»,- հավելեց պաշտպանը:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment